ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենց չեն հետաքրքրում Արցախում գտնվող պատանդները, դա մանր հարց է, իրանց համար Նավալնին է կարևոր. քաղաքագետ 05/17/2023 17:12 | Մեկնաբանություն
Ինչու են ռուսական կրթություն ստացածների մի զգալի հատվածը պայքարում Պուտինի դեմ, բայց, ասենք, չեն պայքարում Բայդենի, կամ Էրդողանի դեմ: Այս մասին ֆեյբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Ինչու են Պուտինին Պուտլեր ասում, սակայն Էրդողանին ֆաշիստ չեն ասում, կամ Բուշին՝ Բուշլեր, Իրաքում միլիոնավոր մարդկանց դժբախտ ու փախստական դարձնելու համար:
Խնդիրն այն չէ, թե Պուտինը նրանցից լավն է, կամ վատ, վերը նշված երեքն էլ օտար պետությունների ղեկավարներ են ու իրենց երկրների շահերն են սպասարկում, ինչպես այն հասկանում են: Կարծում եմ, որ դրա պատճառն ավելի խորքային է: Պատճառն այն է, որ նրանք հոգով ու սրտով ապրում են Ռուսաստանում, այդ մշակութային դաշտում են գտնվում, այլ ոչ թե Հայաստանի մշակութաբանական տարածքի մասն են կազմում:
Ռուսաստանի մշակութաբանական դաշտի հիմքն ուղղափառությունն է, անկախ նրանից, թե հավատացյալ եք, թե ոչ:
Ուղղափառության մեջ Ցարը Աստծո ներկայացուցիչն է ու իրականացնում է նրա նախագիծը՝ Միսիան: Ցարն իր ՛՛առաքելությունն՛՛ իրականացնելու համար պարտավոր չէ իր քայլերը բացատրել հասարակ ժողովրդին, դա նրանց իմացության հարցը չէ՝ Ցարը տրամաբանությունից ու գիտակցությունից վեր է, ինչպես Աստված:
Եվ ահա, ռուսական մշակույթում առաջանում են ինտելիգենտները, որոնք պայքարում են ռուսական բռնակալության դեմ, նույնպես Աստծո անունով են հանդես գալիս՝ այսինքն, իրենց Խղճի, ինչը նույնպես վեր է բանականությունից ու տրամաբանությունից, նրանք նույնպես
Աստծո առաքելությունն են իրականացնում: Խիղճը չունի ռացիոնալ բացատրություն, ինչպես նաև Ցարի իշխանությունը: Դա է ռուսական մշակույթի դիալեկտիկան:
Այս ամենն անհասկանալի է Արևմտյան մշակութաբանականության համար, որտեղ տիրում է բանականությունն ու տրամաբանությունն, ու որտեղ չկան ինտելիգենտներ, այլ կան ինտելեկտուալներ ու փորձագետներ, այնտեղ ամեն ինչ ռացիոնալ է, ի տարբերություն ռուսական իռացիոնալիզմի:
Եվ ահա, Հայաստանի ռուսախոսները, որոնք հոգով ու սրտով Ռուսաստանում են ու ընդամենը ֆիզիկապես են Հայաստանում, լծվել են այդ նույն գործին, պայքարում են ռուսական բռնակալության դեմ, այլ ոչ թե հայկական բռնակալության ու անօրինականությունների դեմ, որովհետև չունեն կապ հայ իրականության հետ՝ մշակութաբանական առումով: Հայաստանը նրանց երկիրը չէ, ուղղակի կեցավայրն է: Նրանց համար Հայաստանը, որպես միավոր, որտեղ ունեն իրենց ուրույն առաքելությունը, գոյություն չունի: Իրենց չեն հետաքրքրում Արցախում գտնվող պատանդները, դա մանր հարց է, իրանց համար Նավալնին է կարևոր:
Իսկ, ասենք, Թուրքիան ու Ամերիկան իրենց ինչ, դա իրենց համար օտար երկրներ են ու իրենց չի վերաբերվում, թե այնտեղ ինչ է կատարվում:
Հ.Գ. Ի տարբերություն նրանց, Արևմուտքի մշակութաբանական դաշտում գտնվողները կամ գնում ասիմիլացվում են, կամ, եթե ոչ, ռացիոնալ կերպով են փորձում դատել, եթե իրենք էլ, իրենց հերթին, արևմտյան պրոպագանդայի պհետևանքով ,հակառուսականության հիստերիայի մեջ չեն հայտնվում ու գլոբալ հակամարտության մաս չեն իրենց պատկերացնում»:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով