ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավինյանը պատերազմ է հայտարարել ազատ խոսքին ու դեռ փորձում է որպես «մեծահոգի» ներկայանալ 05/16/2023 16:09 | Մեկնաբանություն
Ընդհանրապես, շատ ամոթալի բան կա լրատվամիջոցների, առավել քան՝ մարդկայնորեն անհասկանալի՝ լրագրող Դավիթ Սարգսյանի հանդեպ ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ, իշխանական ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու, Տիգրան Ավինյանի գործողությունների մեջ։
Մի տեսակ այնպիսի տպավորություն է, թե և՛ ինքը, և՛ հատկապես իր ներկայացուցիչը լուսնից են իջել և երբևէ չեն իմացել, որ ցանկացած անձի, բարձրաստիճան պաշտոնյայի առնչվող հրապարակման հետ անհամաձայն լինելու դեպքում գործողությունների հաջորդականություն գոյություն ունի։
«Հերքման պահանջ» կամ «պատասխան» հասկացությունները Ավինյանին, նրա փաստաբանին անծանո՞թ երևույթ էր, որ խորհուրդ չի տվել,օրինակ, փաստաբանն իր պաշտպանյալին քայլ առ քայլ առաջ գնալ, նախ՝ իրեն վերաբերող հրապարակման առիթով, ասենք, անհամաձայնություն հայտնել՝ պահանջելով լրատվամիջոցից՝ հերքում տպել։ Եվ միայն նրանից հետո, երբ լրատվամիջոցը կհրաժարվեր հերքում կամ պատասխան հոդվածը տպել, այն ժամանակ պաշտպան և պաշտպանյալ կանցնեին իրենց հաջորդ քայլերին։
Բայց ոչ, Ավինյանը որոշել է միանգամից դատի տալ ու ահռելի գումարային փոխհատուցում պահանջել, ավելին՝ նաեւ նախաձեռնել, որ արգելանք դրվի տվյալ պարագայում լրագրողի աշխատավարձի հաշվեհամարին։
Սա արդեն բարոյական չէ ու նաև՝ հումանիզմից հեռու է և առաջին բանը, որ մտածում ես՝ դատարանից առաջ ընկնելով պաշտոնյան «սեփական պատիժը» և «սեփական պատժաչափն» է ուզում թելադրել։ Այսինքն, դատավորին ուղղված՝ թաքնված թելադրանք է հիշեցնում սա։
Մանավանդ, որ շարքային քպականից մինչև վերինը սիրում են կրկնել՝ «մեխն էլ է մեր ձեռքը, չագուչն էլ»։
ՈՒ հիմա, հետին թվով, երբ պաշտպանը հայտարարում է՝ «Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցի սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին» և այն մասին, որ ինքը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ, ուզում ես ասել՝ մեծահոգություն չեք ցուցաբերում այդպիսով․․․ Եթե սնանկացնելու մտադրություն չլիներ, ապա գումարային պահանջը կլիներ, ասենք, սիմվոլիկ մեկ դրամ եւ ոչ թե մի քանի միլիոն։
Ի դեպ, կոնկրետ այս դեպքի համատեքստում՝ ընդհանրացված մոտեցում արտահայտելով, նշենք՝ Տիգրան Ավինյանն առաջին անգամը չէ, որ իր գործունեությանը վերաբերող պրոբլեմատիկ հրապարակումներից հետո լրատվամիջոցների հետ դատական պատմությունների մեջ է հայտնվում։ Կոնկրետ «Փաստինֆոն» էլ այս առումով սեփական «դրվագներն» ունի՝ «ԱՆԻՖ»-ում և Երևանի քաղաքապետարանում նրա միաժամանակյա աշխատանքային գործունեությամբ պայմանավորված հոդվածների առնչությամբ։ Եվ դարձյալ լրատվամիջոցին պատժելու մոտիվի անթաքույց առկայությամբ։
․․․Բայց՝պարոնայք իշխանավորնե՛ր, իշխանություն լինել չի նշանակում լրագրողին և լրատվամիջոցին դատարանով և այլ միջոցնելով վախեցնելու հնարավորություն ունենալ, չէ՞ որ հաճախ եք կրկնում հենց դուք, որ իշխանությունը ծառայություն է, ամեն նոր նշանակման ժամանակ էլ՝ միմյանց «բարի ծառայություն» եք մաղթում։ Թե՞ բառեր են, ուղղակի, շարում եք․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից