ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ արևը դուրս է գալիս, տրամադրություններս բացվում է, որ ամպում է, մենք էլ ենք մթնում․․․Գագիկ Նասիբյանը՝ կրկնակի շրջափակված Լիսագորից 05/16/2023 14:34 | Կյանքն՝ Արցախում
Ապրիլի 23-ից՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո, կրկնակի շրջափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում երկար դադարից հետո արևը սկսել է ջերմացնել։ Գյուղապետ Գագիկ Նասիբյանը կատակում է՝ այսօր գյուղում ուրախ տրամադրություն է, եղանակը մեր կողմից է՝ արևը ջերմացնում է․․․
Սեփական օջախներում, թեկուզ պաշարված, լիսագորցիները չեն կոտրվում։ Հույսը, որ արդարությունն ու պայքարելու իրենց վճռականությունն ի վերջո հաղթանակելու են, չեն կորցնում։
«Մենք մեզ հույս տալով ապրում ենք։ Հոգեբանական ճնշումներ են կիրառում ադրբեջանցիները, բայց դե մենք, կարծում եմ, դիմանալու ենք, ինչպես հիմա։Կենդանին որ կենդանի է, չորս պատի մեջ որ գցում ես, երկար չի ձգում, բայց մենք այնքան ուժեղ ենք, որ այս ամեն ինչին դիմանում ենք։ Ճիշտ է, մեր առողջությունը քայքայվում է, բայց դե էս ա»-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանը։
Գրեթե մեկ ամսվա ընթացքում Լիսագոր ու կրկնակի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի մյուս երեք գյուղեր սնունդ ու դեղորայք ընդամենը մեկ անգամ է հաջողվել հասցնել՝ խաղաղապահների օգնությամբ։ Բնակիչները խիստ խնայողական ռեժիմի են անցել․ ինչից որքան հնարավոր է՝ տնտեսում են։ա
«Դեռ սնունդ էլ ունենք, առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ էլ։ Դե, գյուղում բուժկետ ու բուժքույր էլ կա։ Ծանր հիվանդության դեպքեր, բարեբախտաբար չենք ունեցել, ընդամենը մի հղի ունեինք, իրեն էլ նախօրոք տեղափոխել ենք Ստեփանակերտ, որ ապահով լինի։ Մնացածն իրենց առօրյայով փորձում են ապրել՝ դաշտ են մշակում, անասուն պահում․․․»,-ասում է Նասիբյանն ու հավելում՝ բազմաթիվ պրոցեդուրաներ թե բույսերի, թե անասունների նորմալ աճի համար, չեն արվում։
Եթե մինչև ադրբեջանական անցակետի տեղադրումը գոնե դեպի Գորիս գյուղացիները ելումուտ ունեին ու կարողանում էին իրենց անհրաժեշտ ապարանքները ձեռք բերել, հիմա ոչ ոք չի էլ մտածում ադրբեջանական անցակետով անցնելու մասին։
«Պիտի դիմանանք, մինչև ճանապարհը բացվի։ Անվտանգություն ամենակարևոր է․ առաջին հերթին դա պետք է պահենք, չանցնենք այդ անցակետով»,-ասում է գյուղապետը։
Գյուղում մեծ թե փոքր սովորել են խնայողաբար օգտագործել բոլոր ռեսուրսները։ Ինչ էլ չի լինում, փոխարինող են գտնում, խնդրին լուծում տալիս։
Մինչև վերջերս ամբողջ միայն Լիսագորում գազ կար․ հիմա այնտեղ էլ չկա։ Պատճառը դեռ հստակ չգիտի նաև գյուղապետը։ Գյուղում ջուր կա, բայց ներքին ցանցն էլ թշնամին թույլ չի տվել, որ փոխեն վերջացնեն։ Նասիբյանը հույս ունի, որ ճանապարհը բացվելուց կարճ ժամանակ անց գյուղացիներն իրենց տներում արդեն խմելու ջուր կունենան։
Իսկ թե կյանքի ճանապարհի բացմանը որքան են սպասում Արցախի մեր հայրենակիցները, բառերով նկարագրել հնարավոր չէ․․․
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի քան հինգ ամիս է՝ պաշարված է պահում Արցախը, շուրջ մեկ ամիս առաջ էլ կրկնակի շրջափակման մեջ է վերցրել այդքան ժամանակ Արցախի մնացյալ հատվածից կտրված Շուշիի շրջանի չորս գյուղերը՝ Եղցահողը, Լիսագորը, Մեծ Շենն ու Հին Շենը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ