ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռնիձորից հետո նախատեսվում է ակցիաներ կազմակերպել Սոթքի և Տավուշի ուղղություններով. Արտաշես Մխիթարյան 05/16/2023 19:29 | ԼՐԱՀՈՍ
Կոռնիձորում նախատեսված բողոքի ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Հայաստանն ու Արցախը միասնական են, պայքարը շարունակվում է, միջոցառումներն էլ՝ հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի, շարունակական են լինելու»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շտաբի պետ, պահեստազորի սպա Արտաշես Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ժամը 12-ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը ծրագրավորում է մեծ ակցիա, որ նախատեսվում է անցկացնել սահմանամերձ Կոռնիձոր համայնքում։ Հասարակական կազմակերպությունը կոչ է անում Արցախի և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ կամավորության սկզբունքով՝ սեփական փոխադրամիջոցներով և օրվա սննդով, միանալ արժանապատվության ակցիային և մեկնել Կոռնիձոր։
Արտաշես Մխիթարյանն ասում է՝ ակցիայի անցկացման տեղի ընտրությունը՝ Կոռնիձորը, պայմանավորված է ադրբեջանական կողմի վերջին գործողություններով. «Քանի որ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի հարևանությամբ, այսինքն՝ Կոռնիձորին մոտ՝ կրկնակի շրջափակման մեջ գցելով Արցախի ազգաբնակչությանը, որոշեցինք, որ առաջին ակցիան տեղի է ունենալու հենց այնտեղ։ Քանի որ ստեղծված իրավիճակում Արցախի բնակչությանը մնում է բռնի տեղահանում կամ էթնիկ զտման վտանգի տակ հայտնվել, որոշեցինք, որ առաջիկա կարևոր ակցիան կիրականացնենք հենց շրջափակված Արցախի դարպասների մոտ»։
Արտաշես Մխիթարյանը վստահ է՝ արցախահայությանն, այնուամենայնիվ, հնարավոր չէ ընկճել, նրանք պայքարելու են մինչև վերջ՝ մինչև վերջնական ազատագրում և ինքնորոշում։
Որպես ակցիայի ակտիվ կազմակերպչակական գործողութուններով զբաղված մասնակից, Արտաշես Մխիթարյանն ասում է՝ Կոռնիձորում անցկացվելիք ակցիային մասնակցելու ցանկություն հայտնող բազմաթիվ զանգեր է ստացել։ «Օրական 15-20 զանգ եմ ստանում, մարդիկ հետաքրքված են, ուզում եմ մասնակցել՝ ընկերներով, ընտանիքի անդամներով, կազմակերպություններով։ Իհարկե, այս ակտիվությունն ուրախացնում և հույս է ներշնչում մեզ, որ այս պայքարն անպտուղ չի լինի, որ մենք կհասնենք մեր առջև դրված խնդիրներին։ Ակցիան, բացարձակապես, ապաքաղաքական բնույթ է կրում, սակայն, մասնակցության ցանկություն են հայտնում ինչպես անհատներ, այնպես նաև տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցություններ ու նրանց ղեկավարներ։ Մեզ՝ կազմակերպիչներիս համար, բոլորովին միևնույն է, թե ովքեր են ցանկություն հայտնում մասնակցել՝ քաղաքական գործիչներ կլինեն նրանք, անհատ քաղաքացիներ, թե կազմակերպություններ։ Կարևորը, որ նրանց բոլորին միավորում է մեկ գաղափար՝ օգնել Արցախին դուրս գալու այս օրհասկան վիճակից, հավաքվել միևնույն նպատակի շուրջ, այն է՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն Արցախ է»։ Ակցիան էլ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունենալու, հնչելու են միայն «Կամավորական շարժում» ՀԿ-ի լոզունգները»։
Արտաշես Մխիթարյանը հավելում է՝ Կոռնիձորում իրականացվելիք ակցիան միակը չի լինելու, այն կունենա շարունակություն։ Հաջորդ ակցիաներն անցկացվելու են, այս պահի դրությամբ, Հայաստանի առավել վտանգված հատվածներում։ Նախատեսվում է հաջորդիվ նույն նպատակով ակցիա իրականացնել դեպի Սոթք և Տավուշ ուղղություններով, հետագա ուղղությունները դեռևս ճշտվում են։ Բանախոսը նկատում է՝ թեև իրենք մասնակցել և շարունակելու են իրենց մասնակցությունը բերել Երևանում կազմակերպվող բողոքի ակցիաներին, սակայն, ՀԿ-ն իր առջև Երևանում նմանօրինակ գործողություններ իրականացնելու նպատակ չի դրել։ «Կամավորական շարժում» ՀԿ-ի թիրախում մարզային առավել վտանգված բնակավայրեն են, ասում է բանախոսը։
Ամփոփելով զրույցը, «Կամավորական շարժում» ՀԿ-ի գումարտակի շտաբի պետ, պահեստազորի սպա Արտաշես Մխիթարյանը հավելում է՝ նախաձեռնող խումբը զբաղված է ոչ միայն ակցիաների կազմակերպմամբ, այլ նաև՝ կամավորականների պատրաստման աշխատանքներով. «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետև, եթե ուզում ենք խաղաղութուն ունենալ, պետք է պատրաստվենք պատերազմի։
Կարծում եմ, առջևում մեզ ևս մեկ նոր պատերազմ է սսպասվում, որովհետև այն իրավիճակը, որ ստեղծվել է մեր երկրում, առանց պատերազմի չի հանգուցալուծվելու։ Թե ինչքանո՞վ են մեր իշխանությունները պատրաստում մեզ առաջիկա պատերազմին, որպեսզի ընդունակ լինենք արդյունավետ դիմադրելու թշնամու հարվածներին, մեծ հարց է։ Համենյան դեպս, մինչ այսօր նրանք չափազանց անողնաշար ռազմական գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք։ Հետևաբար, հույս դնել, որ առաջիկա սպասվելիք պատերազմում այս իշխանությունները կարող են արդյունավետ հակահարված պլանավորել և իրականացնել, մեղմ ասած, միամտություն կլինի, եթե չասենք, որ սրանք զբաղված են ճիշտ հակառակ աշխատանքով, այն է՝ ահաբեկելով և վախի մթնոլորտում պահելով մի ողջ ազգի, կարծում են, թե կարող են իրականացնել դրսից իրենց վրա դրված խնդիրը՝ հանձնել հողերը։ Այստեղ պետք է ասեմ, որ նրանք իրենց հաշիվներում, մեղմ ասած, սխալվել են։ Դրանում դեռ իրենք կհամոզվեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ