ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ն ու դատախազությունը լռում են. Ով է փորձել բանանների անվան տակ Հայաստան ներկրելու ավելի քան 800 մլն եվրոյի կոկաին 05/16/2023 23:29 | ԼՐԱՀՈՍ
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի անունը միջազգային հարթակներում շոշափվում է աննախադեպ մեծ չափերի՝ որպես շուրջ 3 տոննա կոկաին տեսակի թմրամիջոցի ներկրման երկիր, ինչը, մեղմ ասած, մտահոգությունների նոր տեղիք է տալիս։ Խնդիրն այն է, որ, եթե նախկինում Հայաստանը համարվում էր տարանցիկ երկիր` թմրամիջոցների համար, ապա հիմա սպառման երկիր: Համենայն դեպս`Իտալիայի ւրավապահների հայտարարության համաձայն, Սիցիլիայում հայտնաբերված շուրջ երեք տոննա թմրամիջոցը նախատեսված է եղել հենց Հայաստանի համար` ուղեւորվելով էկվադորից:
Անգամ 3 մլն-ին չհասնող բնակչություն ունեցող պետությունում մոտավոր 3 տոննա թմրանյութի ներկրման դեպքում գործ ունենք ոչ այլ ինչի, քան՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի և վերջին տարիներին փաստացի զարգացած թմրաբիզնեսի հետ։
Հիշեցնենք, որ Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։ Նշվում է, որ թմրանյութը թաքցվել է 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում: Ըստ ANSA գործակալության՝ բեռը հայտնաբերվել է Էկվադորից ժամանած նավի վրա և ենթադրաբար վրացական Բաթումի նավահանգստով պետք է տեղափոխվեր Հայաստան։
Ի դեպ, նորանկախ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ է նման խմբաքանակի թմրանյութ հայտնաբերվում ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի համար: Ճիշտ է տարիներ առաջ` 2014թ. հունվարի 17-ին, Հայաստանում հայտնաբերվել էր շուրջ 1 տոննա հերոին,որը փորձ էր արվել Վրաստանից Իրան տեղափոխել` Հայաստանի տարածքով։ Բեռնատարի վարորդը՝ Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին դատապարտվել է 17, իսկ բեռնափոխադրող ընկերության տնօրեն, Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն ՝ 19 տարվա ազատազրկման։
Եթե վերոգրյալ դեպքով ՀՀ-ն հանդիսանում էր որպես տարանցիկ երկիր, ապա այս դեպքում՝ Իտալիայի իրավապահների տվյալներով՝ Էկվադորից ժամանած՝ բանանների սառնարաններում հայտնաբերված 2.7 տոննա կոկաինը պետք է տեղափոխվեր ՀՀ, ինչը վկայում է թմրաբիզնեսի հստակ ցանցի մասին, որի մեջ թաթախված է Հայաստանը: «Փաստինֆո»-ն փորձել է ՀՀ դատախազությունից ճշտել, թե արդյոք Իտալիայի իրավապահներից պարզել են, թե ով է եղել խորհրդավոր ուղեբեռի հասցեատերը, սակայն դատախազությունից խուսափեցին կոնկրետ պատասխանից` նշելով, թե հրապարակումներն ուսումնասիրվում են: «Փաղստինֆո»-ն կապ հաստատեց նաև ՀՀ ՊԵԿ-ի հետ`տեղեկանալու, ի վերջո, ՊԵԿ-ը պարզել է, թե որ ընկերություններն են բեռնափոխադրում իրականացրել, որ ընկերությունից պետք է ներկրվեր «բանանը», ի վերջո, ՀՀ-ն էր արդյոք բեռնափոխադրման «վերջնակետը», ով է եղել պատվիրատուն, թե բեռները ՀՀ տարածքով պետք է տեղափոխվեր այլ պետություն, այսինքն՝ տարանցիկ պետության կարգավճակ ուներ այս պարագայում: Սակայն այս կառույցից առաջարկեցին գրավոր հարցմամբ դիմել, ինչի պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակենք։
Նշենք, որ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը ՔՊ-ական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանն է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ