ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջ չկա և չի էլ եղել. դա Արայիկ Հարությունյանի պլանն է. Գալստյան 05/16/2023 22:00 | ԼՐԱՀՈՍ
«Առաջին անգամ չէ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցում է Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական Հայրենիք» կուսակցության հետ։ Բոլորն են տեղյակ առ այսօր ձգվող նրանց համագործակցության մասին, Արցախում ոչ մեկի համար սա նորություն չէ,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Հիշեցնենք, որ Արցախում գտնվող «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը մայիսի 15-ին բողոքի ցույց էր կազմակերպել Ստեփանակերտում` իրեն ԱՀ պետական նախարար նշանակելու պահանջով: Հանրահավաքին մասնակցել է մոտ 1000 մարդ, որոնք երկու ժամ էին տվել իշխանություններին` պատասխանի համար: Որոշ ժամանակ` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց, թե որոշել է ընդառաջ գնում հանրահավաքի մասնակիցներին ու քննարկումներ սկսել:
Դավիթ Գալստյանը չի բացառում, որ Արցախում բաբայանական հավաքներն ու ի պատասխան հնչած Արայիկ Հարությունյանի հայտարարությունը կարող է պատրվակ հանդիսանալ՝ Բաբայանին որևէ, իսկ առավել հավանական է՝ հենց պետնախարարի պաշտոնում նշանակելու համար։ Միայն թե, թող Արայիկ Հարությունյանը չասի, թե սա հանրային պահանջ է, որին ինքը, իբր, ընդառաջ է գնում. «Սա, որպես հանրային պահանջ ձևակերպելը մի քիչ ազնիվ չէ։ Այսպիսի նախադեպ Արցախում, արդեն, եղել է, երբ 20 – 30 հոգով հավաքվում, ինչ – որ պլան կամ ցանկություն են ձևակերպում, ներկայացնում դա իբրև հանրային պահանջ ու պաշտոններ ստանում։ Սա Արայիկ Հարությունյանի գործելաոճն է։ Մտածելով, որ սեփական ցանկություններն ու նախաձեռնությունները կարող են ժողովրդի վրդովմունքի պատճառ հանդիսանալ, արհեստականորեն ձևակերպում է որպես հանրային պահանջ, ինչն էլ ինքն ի կատար է ածում։ Համենայն դեպս, Արցախում Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջ չկա և չի էլ եղել։
Հարցին՝ արդյո՞ք Սամվել Բաբայանի հետ ազգակցական կապեր ունեցող Արցախի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ, այսօրվա պետնախարար Գուրգեն Ներսիսյանին Սամվել Բաբայանով փոխարինելու պլանը նախապես մշակված չի՞ եղել Արայիկ Հարությունյանի հետ, հատկապես, որ Արցախում գլխավոր դատախազի պաշտոնն, այդպես էլ, թափուր է մնացել, Դավիթ Գալստյանը պատասխանում է. «Ճիշտն ասած, Սամվել Բաբայանի և Գուրգեն Ներսիսյանի ազգակցական կապի մասին ես տեղյակ չեմ, չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, թե նրանք ազգակականեր են, սակայն, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի թափուր պաշտոնն ինձ մոտ էլ հարցեր է առաջացրել, չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ այսքան ժամանակ այդ պաշտոնում համապատասխան նշանակում չի եղել։ Եվ, եթե ձեր ինֆորմացիան հավաստի է ու նրանք ազգականներ են, իսկ Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության սերտ համագործակցության մասին ես, արդեն, ասեցի, ուրեմն, բոլորովին չի բացառվում, որ նման ցանկություն կարող է եղած լինել Արայիկ Հարությունյանի մոտ՝ ինչ – որ հարմար պահին Ներսիսյանին փոխարինել Բաբայանով, իսկ նրան վերադարձնել դատախազություն։ Սա, իհարկե, իմ ենթադրությունն է, սակայն համադրելով փաստերը՝ խիստ ճշմարտանման ենթադրություն»։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Սամվել Բաբայանի՝ Արցախում վերջին օրերին ծավալած աննախադեպ ակտիվությունը, ընդհուպ պետնախարար նշանակվելու պահանջները` Դավիթ Գալստյանը պատասխանում է՝ Բաբայանը քաղաքական ուժի ղեկավար է և նրա նմանօրինակ ակտիվությունները նորություն չեն Արցախում.«2020 թվականին նա նույն կերպ ակտիվացել էր և ամպագորգոռ հայտարարություններ էր անում թե՛ Արայիկ Հարությունյանի, թե՛ մնացյալ այլ պաշտոնյաների հասցեին։ Բայց, ինչպես տեսանք, 2020 թ. նրանք իրենց ունեցած բոլոր տարաձայնությունները մի կողմ դրեցին և, ձեռք – ձեռքի սեղմած, նոր Կառավարություն կազմեցին։ Պատերազմից հետո նրանց մոտ, իբր, համաձայնագրի չեղարկում տեղի ունեցավ, բայց այդ չեղարկումը, գործնականում, ոչ ոք, այդպես էլ, չտեսավ, քանի որ, կրկնում եմ, խորհրդարանում, իշխող ֆրակցիայի հետ միասին՝ լինելով մեծամասնություն, նրանք շարունակում էին համատեղ աշխատել և որոշումնր ընդունել»։
Դավիթ Գալստյանը նկատում է՝ եթե այսօր էլ, ինչպես պնդում է Արայիկ Հարությունյանն, իբր, իր առջև դրված հանրային պահանջ կա՝ պաշտոններ բաժանելու, ապա առանց որևէ խոչընդոտի, խորհրդարանական մեծամասնություն կազմած՝ իշխող ֆրակցիան՝ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության հետ միասին, Բաբայանին կնշանակի Արցախի Պետնախարարի պաշտոնում։
Հարցին՝ արդյո՞ք Հարությունյանի ներկայացրած «հանրային պահանջը», իրականում, Նիկոլ Փաշինյանի հերթական հրահանգը չէ՝ Բաբայանին տեսնել Արցախի պետնախարարի պաշտոնում, Դավիթ Գալստյանը պատասխանում է՝ օդում կախված այդպիսի լուրեր Արցախում պտտվում են, ինքը նույնպես լսել է, բայց դրանք հաստատելու կամ հերքելու համար փաստեր չունի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ