ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանն ու իր աջակիցները թույլ տվեցին երկրորդ փուլի անցկացում. Աշոտ Մելքոնյանը խիստ հավանական է համարում երկրորդ փուլում Էրդողանի հաղթանակը 05/15/2023 15:12 | ԼՐԱՀՈՍ
«Ազգայնականությունը, համենայն դեպս, որոշակի դեր խաղաց Թուրքիայում՝ երեկ տեղի ունեցած համապետական ընտրությունների հարցում, որովհետև այդ հասարակությունն, ամեն դեպքում, տուրք է տալիս ազգայնականությանը։ Հենց դրա վրա խաղալով էլ՝ Էրդողանը, կարծես, փորձեց մոռացության մատնել վերջին շրջանի իր լուրջ բացթողումները, մասնավորապես, աղետալի երկրաշարժն ու դրա հետևանքները, որի պատճառների մեջ ինքը մեղքի շատ մեծ բաժինն ունի»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որի արդյունքներով գործող նախագահին չի հաջողվել հաղթել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,24 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45․06 տոկոսը, հետեւաբար տեղի կունենա երկրորդ փուլ։
Խոսելով նախագահ Էրդողանի մրցակից՝ Թուրքիայի ընդդիմության նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդաչօղուի՝ երկրորդ փուլում սպասվելիք հնարավորությունների մասին՝ Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ դժվար պատկերացնելի է ընդդիմադիր կողմի հաղթանակի տարբերակը, որովհետև ազգայնականությունը, Թուրքիայում, այնուամենայնիվ, անպայմանոր իր դերը խաղալու է. «Կարծում եմ Թուրքիայի հարևաններ՝ Հայաստանի կամ Հունաստանի վերաբերյալ Քըլըչդաչօղլուի արած հայտարարություններն, ընդամենը, պատահականություն էին, որով ընդդիմադիր թեկնածուն փորձում էր միավորներ հավաքել։ Ամենակարևորը՝ Քըլըչդաչօղլուն, ձեռնոց նետելով Արևմուտքին, տպավորություն էր ստեղծում, թե իրենք Թուրքիայի սուվերեն կարգավիճակի և անկախ քաղաքականության կողմնակից են և որևէ կախում չունեն Արևմուտքից։ Նա անընդհատ մատնանշում էր Եվրոպային, որը, բնականանաբար, աջակցում է իրեն, բայց արդյունքում՝ բիրտ ասիականությունը Թուրքիայում, կրկին, գլուխ բարձրացրեց»,- ասում է պատմաբանը։
Ինչ վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլին արդյունքներին, պատմաբանը ենթադրում է՝ ընտրակեղծքներ, այնուամենայնիվ, այնտեղ եղած կլինեն, որովհետև վարչական ռեսուրսի ահռելի օգտագործում է եղել, սակայն, կարծում է՝ Էրդողանն ու իր աջակիցները թույլ տվեցին երկրորդ փուլի անցկացում՝ տպավորություն ստեղծելու համար, թե Թուրքիայում օբեկտիվ և ժողովրդավար ընտրութուններ են ընթացել, բացառապես և միայն՝ Արևմուտքի կրքերը հանդարտեցնելու նկատառումով։
Երկրորդ փուլում Աշոտ Մելքոնյանը շատ հավանական է համարում Էրդողանի հաղթակը. «Նորից եմ կրկնում, թուրքական հասարակությունը շատ հեռու է եվրոպական հասարակությունից, այնտեղ ազգայնականությունը խիստ կարևոր դերակատարում ունի։ Ընդդիմադիր թեկնածու Քըլըչդաչօղլուի ալավի լինելու հանգամանքը, բնականաբար, իր դեմ է աշխատում։ Նրա փոխանցմամբ՝ ալավիների մի զգալի մաս, ժամանակին, ծագումով հայեր են եղել։ Ուրեմն, և՛ այս, և՛ նրա, իբր, ազգությամբ ծագումով հայ մայր ունենալու հանգամանքը Թուրքիայում, միանշանակ, իր դեմ է աշխատում՝ էլ ավելի բարելավելով Էրդողանի շանսերը երկրորդ փուլում հաղթանակ գրանցելու համար»։
Խոսելով այն մասին, թե Թուրքիայում Էրդողանի՝ նախագահի պաշտոնում վերընտրությունը կարող է հարմար առիթ հանդիսանալ՝ ռազմական ագրեսիայի նոր թափին, այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Աշոտ Մելքոնյանը քիչ հավանական է համարում. «Կարծում եմ, Էրդողանի վերընտրմամբ ազգայնական ալիքն այդ երկրում մի քիչ կնվազի, որովհետև, ի վերջո, այդպիսի ագրեսիան լավ տեղ չի տանում։ Ողջ աշխարհը նկատելիորեն բացասաբար է արձագանքում ազգայնականությանը, հետևաբար, կարծում եմ, իշխանության ղեկին վերընտրվելուց հետո, Էրդողանն իր վերաբերմունքն այդ հարցում կարող է ինչ – որ չափով փոխել։ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա կիրառելուն, ես դրան չեմ հավատում։ Թուրքիան ցույց տվեց, որ ինքն այդպիսի հարցերը լուծում է իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանին, կոպիտ ասած, քսի տալով Հայաստանի վրա։ Մյուս կողմից, չեմ կարծում, թե Արդբեջանում այնքան ոգևորվեն Էրդողանի հավանական հաղթանակով, որ նոր ռազմական ագրեսիա նախաձեռնեն Հայաստանի դեմ։ Կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանը, համենայն դեպս, գիտակցում է, որ կան զսպող հանգամանանքեր, իսկ այս ոսկորը շատ սուր է ու կարող է Ադրբեջանի կոկորդին կանգնել։ Ինքը հասկանում էէ, որ կարող է նաև չմարսել այդ ավանտյուրան, որ կան ուժեր, որոնք դա իրեն թույլ չեն տա։ Վերջապես, գոյություն ունի ամենակարևոր հանգամանքը՝ Սոթքում տեղի ունեցած վերջին դեպքերը ցույց տվեցին, որ հայկական բանակը, դեռևս մարտունակ է և կարող է արժանի հակահարված տալ թշնամու սադրանքներին, անգամ, եթե դրանք լայնամասշտաբ գործողությունների տեսքով լիեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ