ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շառլ Միշելի նշած տարածքային ամբողջականությունը ենթադրում է ԽՍՀՄ փլուզման պահին առկա սահմանները 05/15/2023 13:44 | ԼՐԱՀՈՍ
Շառլ Միշելի ուղերձն այն էր, որ երկու երկրները պետք է երկուստեք ճանաչեն տարածքային ամբողջականությունը, նշանակում է՝ այն սահմանները, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմա Աթայի հայտարարությանը և պարզապես վերահաստատում էր այդ սկզբունքը։ Այս մասին Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում կայացել է Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել եռակողմ հանդիպումը։ «Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- հանդիպման ավարտից հետո հայտարարել է Շառլ Միշելը։
Այսօր հրավիրված ասուլիսին լրագրողը, դիմելով ՀՀ ԱԳ փոխնախարարին, արձանագրեց, որ հստակ թվեր են նշվում տարածքների մասով, արդյոք սա նշանակում է, որ նախքան որևէ թուղթ ստորագրելը ադրբեջանական զորքերը դուրս են գալիս ՀՀ տարածքից, արդյոք անկլավների հարցը մտնում է այս ամենի մեջ, թե ոչ, արդյո՞ք վերջերս ՀՀ ներթափանցած ադրբեջանցիները փոխանակվելու են հայ գերիների հետ։
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ չի հիշում որևէ հիշատակում՝ փոխանակման առումով, պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կար հստակ պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն։ Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, ապա ԱԳ նախարարը նշեց, որ Շառլ Միշելի ուղերձն այն էր, որ երկու երկրները պետք է երկուստեք ճանաչեն տարածքային ամբողջականությունը, նշանակում է՝ այն սահմանները, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմա Աթայի հայտարարությանը և պարզապես վերահաստատում էր այդ սկզբունքը։ ԱԳ փոխնախարարը նշեց, թե տեղյակ չէ անկլավների մասին որևէ քննարկման, իսկ ինչ վերաբերում է ՀՀ տարածքից ադրբեջանցիների դուրսբերմանը, ապա այդ սահմանների ճանաչումը ենթադրում է դուրսբերում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ