ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունները Խաղաղության պայմանագիրը չեն ստորագրի. Գարիկ Քեռյան 05/15/2023 20:27 | Քաղաքական
«Երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, առայժմ, ունենք միայն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունն այն մասին, որ կողմերը համաձայնության են եկել՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանիքն, որ արված հայտարարության մեջ կարող էր նշված լիներ ոչ թե կմ-եր, այլ՝ ստորակետ դրվեր և օգտագործվեր՝ «Արցախն Ադրբեջանի կազմում» արտահայտությունը, ինչն այդքան ցանկանում էր Ալիևը, սակայն, մենք դա չենք տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը և հավելում՝ հայտարարության մեջ նշված կմ-երը նշանակում են, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային այն ամբողջականությունը, որի կազմում, ժամանակին, եղել է նաև Լեռնային Ղարաբաղը՝ Սովետմիության տվյալներով։
Ըստ նրա, բրյուսելյան հանդիպումից հետո սա, թերևս, ամենաբացասական ազդակն էր, որ ընկալեցինք, սակայն դեռևս կա մի փոքր հույս այն առնչությամբ, որ, ամեն դեպքում, «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, վերոհիշյալ ձևաչափով, չլսեցինք. «Այս անվանումը հիշատակվում է հայտարարության երկրորդ կետում, որտեղ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղում ապրող բնակիչների իրավունքների իրացման և անվտանգային հարցերի մասին։ Թե ի՞նչ ձևաչափ կտրվի այդ իրավունքների և անվտանգության պաշտպանությանը,այս պահին դժվարանում եմ ասել։ Եթե, այնուամենայնիվ, ընտրվի մի այնպիսի ձևաչափ, որը Լեռնային Ղարաբաղին բարձր կարգի ինքնավարություն կշնորհի, ապա Ալիևն այդպիսի փաստաթղթի տակ չի ստորագրի, հետևաբար, երկարամյա այցերը Բրյուսել և Վաշինգտոն, ինչպես նաև՝ բանակցություններն առ ոչինչ կդառնան»,- ասում է քաղաքագետը։
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, ինչպես նաև՝ դրան հաջորդած պաշտոնական հայտարարությունը, բանախոսը, գործնական առումով, համարում է ոչինչ չտվող գործողություն։
Անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը պաշտոնական Մոսկվայի հավանական արձագանքին՝ քաղաքագետը նկատում է՝ կրեմլյան ղեկավարությունն, ի դեմս Լավրովի և Պուտինի, համարում են, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է տեղի ունենա 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության պահանջներին համապատասխան միայն. «Հայաստան – Ադրբեջան – Ռուսաստանի Դաշնություն եռաչափ բանաձևից դուրս որևէ լուծում կամ հարթակ՝ ղարաբաղյան հակամարտության հարցի լուծման վերաբերյալ, ռուսական կողմը չի ընդունում և դա անում է անթաքույց։ Նրանք մերժում են և՛ Մինսկի խումբը, և՛ բրյուսելյան հարթակը, և՛ վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները։ Այս վարքագիծն, իհարկե, հասկանալի է, որովհետև նրանք տոտալ պատերազմի մեջ են՝ հավաքական Արևմուտքի դեմ և չեն կարող հանդուրժել, որ այն տարածաշրջանում, որտեղ իրենց զորքերեն են կանգնած (Արցախում՝ խաղաղապահները, ՀՀ-ում ռուսական ռազմաբազան) հարցերը լուծվեն Արևմուտքի միջամտությամբ և որոշումներով։ Այլ հարց է, որ ռուս – ուկրաինական պատերազմը չլիներ, որովհետև մինչ այդ, օրինակ, Մինսկի խումբը լավից – վատից գործում էր։ Հիմա, եթե, անգամ, Մինսկի խումբը վերագործարկվի և այնտեղ ռուսամետ որևէ որոշում ընդունվի, ռուսական կողմը, վստահ եմ, կրկին դեմ է արտահայտվելու»,- ասում է քաղաքագետը։
Գարիկ Քեռյանը ենթադրում է՝ բրյուսելյան հանդիպմանը հաջորդելու է, ասենք, արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը Մոսկվայում, որտեղ էլ՝ կհստակեցվի ռուսական կողմի դիրքորոշումը.«Թեև ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ պաշտոնական հայտարություններ չեն արվել, սակայն, ենթադրում եմ, նրանք ցանկանում են հակամարտության ընթացքը պահել այնպես, ինչպես այս փուլում կա, այն է՝ ռուս խաղաղպահների առաքելության երկարաձգում՝ ինչքան երկար, այնքան լավ, որպեսզի իրենք շարունակեն այս տարածաշրջանում մնալ հարց լուծողի դիրքերում։ Մոտավորապես, դա կարող է նման լինել չեչենական հակամարտության լուծման իրենց բանաձևի կրկնությունն, այս անգամ՝ Արցախում։ Իրականում, ռուսական կողմի՝ Արցախում մնալ – չմնալու հարցն Ալիևը չի որոշում։ Կրեմլյան մեկ զանգը՝ նրան, կարող է շատ բան փոխել ստեղծված իրավիճակում։ Ամեն ինչ կախված է ռուս – ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումներից»,- ասում է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանություններից ունեցած սպասելիքներին, Գարիկ Քեռյանը նկատում է՝ հայաստանյան օրվա իշխանությունները, խնդրի առնչությամբ, որևէ հստակ դիրքորոշում չեն հանրայնացրել. «Դուք տեսե՞լ եք՝ 2020 թ. ի վեր, մինչ օրս, այս իշխանությունների կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ որևէ պաշտոնական փաթեթ, փաստաթուղթ կամ ելույթ առաջարկվի, հրապարակվի կամ դաշտ նետվի։ Կարծում եմ, օրվա իշխանությունների ռազմավարությունն, ավելի շատ ենթադրում է՝ ինչքան հնարավոր է ձգձգել գործընթացն ու որևէ լուծման չգնալ, որովհետև՝ ինչ ճանապարհով էլ այս պահին հայաստանյան կողմը առաջ շարժվի, դեմ է գնալու մեր պետական շահին։ Ես կանխատեսում եմ, որ այդպիսի քայլերը կարող են լուրջ տարածքային և ռազմավարական կորուստների հանգեցնեն մեզ։ Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրին, ապա, կարծում եմ, այս իշխանություններն այն չեն ստորագրի։ Այստեղ, իհարկե, շատ բան կախված է նաև թուրքական կողմի վարքագծից։ Եթե այս պահին մեզ վերաբերող այս պասիվ վիճակն այնտեղ փոխվի, որն, իհարկե, պայմանավորված է թուրքական ներքաղաքական խնդիրներով, ապա, չեմ բացառում, որ Ադրբեջանն այստեղ նաև ռազմական նոր սադրանքների դիմի՝ ուժային լուծումների գնա»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ