ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավինյանի նպատակն է ճնշել լրատվամիջոցին․ մեդիա կազմակերպությունները պահանջում են հետ վերցնել հայցն՝ ընդդեմ «168 ժամ»-ի 05/13/2023 11:22 | ԼՐԱՀՈՍ
Մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով հայցի ապահովում կիրառելու՝ դատարանի աննախադեպ որոշման կապակցությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մարտի 31-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ ներողություն խնդրելուն, պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Հայցի առիթը փետրվարի 25-ին «168․am» կայքի յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութն է՝ «Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը» վերնագրով, որի հեղինակը՝ Դավիթ Սարգսյանը, փոխքաղաքապետին, մասնավորապես, ներկայացնում է որպես «անսահմանափակ վարչական ռեսուրսի տիրապետող» պաշտոնյա, որի ընտանիքը «անշեղորեն հարստանում է»։
Մայիսի 2-ին դատարանը վարույթ է ընդունել դատական գործն ու բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովում կիրառելու մասին, այն է՝ 9 միլիոն դրամի չափով կալանք դնել լրագրողին և լրատվամիջոցին պատկանող գույքի և բանկային հաշիվների վրա։ Ըստ պատախանողների՝ այդ որոշումը կայացնելուց առաջ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, ավելին՝ իրենք չեն տեղեկացվել միջնորդության մասին և հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց առարկությունները:
Եթե այս տեղեկությունները հաստատվեն, վերադաս դատական ատյաններն ուղղակի պարտավոր են լինելու գնահատական տալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս գործելակերպին։
Դատական ընթացակարգի առերևույթ խախտումներից զատ, այս գործում խիստ մտահոգիչ են հետևյալ փաստերը․ 1) լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ Տիգրան Ավինյանը փորձ չի կատարել խնդիրը լուծել արտադատական կարգով, այդ թվում չի դիմել խմբագրությանը՝ հերքում հրապարակելու պահանջով, 2) գնալով դատարան՝ նա ներկայացրել է գումարային առավելագույն փոխհատուցման պահանջ, 3) չբավարարվելով դրանով՝ Ավինյանը նաև այդ ահռելի գումարի չափով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը նախադեպը չունի ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի մեր բազմամյա մշտադիտարկումների ընթացքում, և 4) դատարանը անշեղորեն բավարարել է այդ պահանջը։
Առայժմ ձեռնպահ մնալով վիճարկվող նյութը գնահատելուց, դրանում վիրավորանքի և զրպարտության առկայությունը կամ բացակայությունը որոշելուց (այս փուլում դա դատարանի գործն է)՝ մենք հայտարարում ենք, որ վերոհիշյալ փաստերը հստակ վկայում են, որ Տիգրան Ավինյանը նպատակ է հետապնդել ոչ այնքան ճշտում կատարել, հերքել կամ պատասխանել հրապարակմանը, այլ պատժել, ճնշում գործադրել լրագրողի և լրատվամիջոցի վրա։ Իսկ դատավորը փաստորեն նպաստել է Ավինյանի այդ մտադրություններին։
Սա անթույլատրելի է, և համոզված ենք, որ այս աղաղակող փաստերը չեն վրիպի նաև միջազգային կազմակերպությունների ու փորձագետների աչքերից, քանի որ հակասում են Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին։ Մասնավորապես, հայցի ապահովում կիրառելիս պետք է մանրամասն պատճառաբանվի դրա անհրաժեշտությունը՝ թե՛ հայցվորի, թե՛ դատարանի կողմից։ Մինչդեռ այս գործով հասկանալի չէ, թե ինչու է հայցվորը կարծել, իսկ դատարանը հաստատել նրա մոտեցումը, որ եթե պատասխանողի գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք չդրվի, դատական ակտը չի կարող կատարվել:
Էլ չենք ասում, որ դատարանները պարտավոր են վիրավորանքի և զրպարտության գործերով հայցի ապահովում կիրառելիս պահպանել դրա համաչափությունը, հաշվի առնել լրատվամիջոցի կանոնավոր գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու հանգամանքը, ինչը տվյալ դեպքում բացակայում է:
Համոզված ենք, որ այս դատական գործընթացի անընդունելի դրսևորումների մի մասը ուղիղ կապ ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 2021 թվականի մարտի 24-ին իրականացված փոփոխությունների հետ, ըստ որոնց՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման վերին շեմերը եռապատկվեցին՝ դառնալով համապատասխանաբար 3 միլիոն և 6 միլիոն դրամ։
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր խորը մտահոգությունը Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դատական գործընթացի առնչությամբ՝ պահանջում ենք․
Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ չեղարկել վերոհիշյալ գործով հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը, հանել արգելանքը պատասխանողների գույքի և բանկային հաշիվների վրայից և անցնել բուն վեճի քննությանը,
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանից՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ցուցաբերել առավել հանդուրժողականություն, դրսևորել զբաղեցրած դիրքին առավել հարիր վարքագիծ և դատական գործում կենտրոնանալ իր մասին հրապարակման ճշգրտման ու, եթե հիմքեր կան, հերքման վրա, կամ, ինչը գերադասելի է, հետ վերցնել հայցը և խնդիրը լուծել արտադատական կարգով՝ դիմելով Տեղեկատվական վեճերի խորհուրդ կամ ԶԼՄ-ների ինքնակարգավորման Դիտորդ մարմին՝ փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից