Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Այսօր ՀՀ-ում չկա այնպիսի մարմին, որ կարողանար օբյեկտիվ քններ Արգիշտի Քյարամյանի կողմից խոշտանգումը. Արտակ Գալստյանին ՔԿ-ում խոշտանգելու մասին պաշտպանի հաղորդումը մակագրվել է հենց ՔԿ-ին 05/13/2023   21:32  |  ԼՐԱՀՈՍ

«Վանոյի Արտակին»՝ Արտակ Գալստյանին խոշտանգելու դեպքով ԱԱԾ-ում քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ պաշտպանի ներկայացրած հաղորդումը քննության առարկա կդարձվի ՔԿ-ում, այսինքն, հենց այն կառույցում, որտեղ էլ իրականացվել է խոշտանգումը։

«Այսինքն, ոնց որ՝ մեկի վրա հաղորդում տաս, հենց այդ մեկն էլ կքննի քո գործը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ Արտակ Գալստյանի կողմից ներկայացված հաղորդումն ուղարկվել էր ԱԱԾ, իսկ իրենը՝ ՔԿ, թեև այդ հաղորդումը ևս պետք է ուղարկվեր ԱԱԾ: Առնվազն անհասկանալի է այդ ամենը, միևնույն ժամանակ, սպասելի էր, որ այսօր ՀՀ-ում չկա այնպիսի մարմին, որ կարողանար օբյեկտիվ քններ Արգիշտի Քյարամյանի կատարած խոշտանգումը։ Բացի այդ, պաշտպանը մեկ նրբություն ևս արձանագրեց՝ կապված ԱԱԾ-ի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու ԱԱԾ որոշման հետ.« 2024թ.-ից ԱԱԾ քննչական դեպարտամենտն այլևս չի լինելու, դա ևս մտնելու է Արգիշտի Քյարամյանի ՍՊԸ-ի մեջ , հետևաբար, կանխատեսելի էր: Ո՞ր մի քննիչն իր ղեկավարի դեմ վարույթ կքննի։ Դա նորմալ բան չէ»։

Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, պաշտպանը նշեց, որ տեղյակ է մեկ գործողության մասին. «Որ մեկ պաշտպանից հրաժարվելու և մյուս պաշտպանին ներգրավելու պատրվակով Արտակ Գալստյանին տեղափոխել են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն և այդտեղ «ոչ վարույթային» խոսակցություն ունեցել»։ Թե ինչ խոսակցություն է եղել, պաշտպանը մանրամասներ չհայտնեց: Ըստ նրա` մեկ քննչական գործողություն եղել է, որը, ըստ պաշտպանի, բավարար էր պնդելու համար, որ Արտակ Գալստյանի հետապնդումն ավելի շատ իրավաբանության նկատմամբ ծաղր էր, կարող էր որևէ ԶԼՄ-ում տպագրվեր՝ որպես հումոր։
Անդրադառնալով Արտակ Գալստյանի նկատմամբ ՔԿՀ-ում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներին՝ պաշտպանը նշեց, որ դրանք այն մակարդակով են իրականացվում, որ, եթե այդ ՕՀՄ-ները հանձնարարվեր իր թոռներին՝ ավելի բարձր մակարդակով կկատարվեին։ Արտակ Գալստյանի տեսակցությունները ևս սահմանափակված են, միևնույն ժամանակ, պաշտպանը նշում է, որ հարազատներին տեսակցելու անհրաժեշտությունն էլ իրականում չկա, քանի որ որևէ մեկը չի ցանկանում, որ իրականացվող ՕՀՄ-ների պայմաններում հարազատներին տեսակցեն։

«Առանց այն էլ մտել են մարդու անձնական կյանք։ Այսինքն՝ ընտանիքի անդամներին են բերման ենթարկել, սթրեսի մեջ պահել, նախքան ամուսնությունը, ամուսնությունից հետո առկա գույքերի վրա արգելանք դրել, առգրավել ապրուստի միջոցներն առ այն, որ չկարողանան իրենց հարցերը լուծել։ Այստեղ այնքան առերևույթ այնքան նենգ, մանրահոգի, սպային ոչ վայել, «խուժանական» հետապնդում է՝ թե՛ որակական, թե՛ մասնագիտական առումով, թե՛ արժանապատվության առումով։ Գիտեք, նույնիսկ վրեժ լուծելուց մարդն իրեն հարիր բարձունքում է գտնվում։ Այստեղ գործ ունենք այն իրավիճակի հետ, որ իրականացվող քայլերը ոչ միայն սպային, բարձրաստիճան պաշտոնյային, այլև՝ արժանի տղամարդուն հարիր չէ։ Ես իրեն միայն այդ պատճառով էլ պաշտպանում եմ, որովհետև իր նկատմամբ իրականացվողը տղամարդուն վայել չէ, ցածրություն է։ Այսինքն՝ Արտակ Գալստյանից հարցնում են մի բան, որի հասցեատերը ինքը չէ, մեղադրում են մի բանում, հետապնդում՝ այլ բանի համար, պահանջում են մեկ այլ բան»,- նշեց նա՝ հավելելով, որ պաշտոնատար անձանց կողմից նենգ խոսակցություններ են վարվում, քրեական հետապնդումը խայտառակ իրավիճակի մեջ դրեց հետապնդումն իրականացնողներին, այլ ազդեցություն ունեցավ, հասավ՝ ճիշտ հակառակ էֆեկտի։

Նշենք, որ Արտակ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, կողմը դեռևս տեղեկացված չէ որոշման մասին, սակայն հույսեր, դատավորի անձով պայմանավորված, ունեն։

Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը», ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 2023թ. ապրիլի 17-ին՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով։ Քրեական գործի տվյալներով՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։ Քրեական վարույթով պարզվել է նաև Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքացիներից սպառնալիքով գումար շորթելու այլ դեպքեր ևս՝ շուրջ 46 դրվագ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:32 02/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրտակ Գալստյանին խոշտանգելիս Արգիշտի Քյարամյանն ասել է, որ «դաբրո» ունի Նիկոլ Փաշինյանից. Փաստաբան
19:57 05/09/2016  |  Քրեական խրոնիկոնՈչ մի «Անալիտիկի» գործ էլ գոյություն չունի, այլ գոյություն ունի «Վահրամ Շահինյանն ընդդեմ Արտակ Գալստյանի» քրեական գործ. Արտակ Գալստյան
18:40 12/08/2016  |  Քրեական խրոնիկոնՍրտանց շնորհավորում եմ Ներսես Նազարյանին. Արտակ Գալստյան
18:34 10/08/2016  |  Քրեական խրոնիկոնՇորթման մեջ մեղադրվող Արտակ Գալստյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժվեց
09:46 29/05/2016  |  Քրեական խրոնիկոնԱրտակ Գալստյանը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով
12:46 05/02/2016  |  Քրեական խրոնիկոնՕրերս ինքնասպան եղած «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի արտադրության պետի մասնակցությամբ քննչական որևէ գործողություն չի կատարվել. ՀՔԾ-ն հերքում է
09:06 04/02/2016  |  Մամուլ Ինքնասպան եղած քաղաքացուն սպառնացել են հաշվեհարդար տեսնել ընտանիքի միջոցով. «Հրապարակ»

Արխիվ

[]