ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կայացավ ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը 05/13/2023 11:14 | ԼՐԱՀՈՍ
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։
Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
Մայիսի 11-ին ներկայացվեց մշտադիտարկման զեկույցը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը, որպես գերակա ուղղություն, իր իրավական արտացոլումը գտել է ոչ միայն կառավարության ծրագրում, այլև կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ։ «Կոնցեպտով սահմանված ուրվագծված ուղղություններին ու նպատակներին հասնելու համար իր ուրույն ու կարևորագւոյն դերն ունի պետության և հասարակական հատվածի համագործակցությունը, այս ենթատեքստում հատուկ կարևորություն է տրվում այս նախաձեռնությանը, այլընտրանքային մշատդիտարկման զեկույցների պատրաստումը, որը մեր գործընկերները շատ արդյունավետ իրականացնում են»,-ասաց նախարարի տեղակալը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանը նշեց, որ կարևոր է ներկայացնել ոչ թե չկատարված աշխատանքը, այլ խնդիրները վերհանումը, որ նոր ռազմավարությունում դրանք տեղ չգտնեն։
«Տարբեր ռազմավարություններում ցուցիչներ են դրվում, հետո գրվում՝ այս ցուցիչը կատարվել է, այն գործողությունն արվել է, բայց մոռանում ենք դա համադրել ռազմավարական խնդիրների մակարդակում արդյունքների նվաճման հետ»,-ասաց նա։ Կարեն Զադոյանը հորդորեց դադարեցնել մրցավազքը ու չշտապել ընդունել նոր` 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարությունը, պետք է մի պահ կանգ առնել, վերլուծել խնդիրները և դրանից հետո միայն ունենալ որակյալ հակակոռուպցիոն ռազմավարություն։
«Ցավոք, Հայաստանը կոռուպցիայի ընկալման ցուցանիշներով հետնահանջ է գրանցել՝ միջազգային հակակոռուպցիոն համապատասխան կազմակերպությունների տվյալներով և դա ընդունում է նաև Հայաստանի կառավարությունը։ Ցավում եմ, որ համապատասխան գործողությունները դեռ տեսանելի չեն, որ իշխանություններն իրականացնեն կոռուպցիայի դեմ պայքարն աշխուժացնելու համար, ավելին՝ տեսնում եմ շատ տեղեր, որ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում։ Հույս ունեմ, որ այս կոալիցիայի ձայնն ավելի լսելի կլինի»,- ողջույնի իր խոսքում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Արսեն Ղազարյանի խոսքով՝ տնտեսական հաջողությունների հիմքը երկրում համակարգային կոռուպցիայի արմատական նվազումն է։ Նա նշեց, որ եթե չեղավ հավասարություն, օրինականություն, «չինովնիկների» կամայականությունների սահմանափակումը՝ հասարակությունը կդառնա տոտալիտար, բևեռացված, որի հետևանքները նախկինում բավական մեծ էին։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը հույս հայտնեց, որ առաջիկա հակակոռուպցիոն ռազմավարությունը չի լինի հերթական ռազմավարությունը, ինչպիսիք եղել են 2000-ականներից սկսած, այլ կհաջողվի դրանում ամրագրված գործողությունները կատարել ու հասցնել ավարտին։ «Հակակոռուպցիոն պայքարը ոչ միայն կաշառքի դեմ պայքարն է, հակակոռուպցիոն կրթությունը և այլն, այլև մի շարք պաշտոններում թափանցիկ և մրցութային կարգով զբաղեցման ընթացակարգերի նկատմամբ հանրային վերահսկողությունը»,-ասաց Լուսինե Հակոբյանը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ այս ձևաչափով քննարկումը կարելի է համարել կառավարություն-քաղհասարակություն կառուցողական երկխոսության նոր ազդակ, ինչը երկար ժամանակ է ինչ բացակայում էր։ «Հույս եմ հայտնում, որ այս շրջանակներում էլ ավելի կակտիվանա երկխոսությունը՝ ի նպաստ Հայաստանում կոռուպցիայի և դրա հետևանքների կտրուկ նվազմանը, համակարգային կոռուպցիայի այլակերպման նոր դրսևորումների կանխարգեկմանն ու վերացմանը»,-ասաց նա։
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները ներկայացրին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետներ, Սյուզաննա Սողոմոնյանը, Մարիամ Զադոյանը, Առնոլդ Վարդանյանը։
Միջոցառման ընթացքում ստորագրվեց նաև Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիրը` Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Իրավունքի Եվրոպա միավորման, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից