ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը հովանավորում է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններն ու սահմանապահներին տրվող ապօրինի հրամանները՞ 05/13/2023 15:56 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային ամբողջականությունն այսօր խախտված է, ՀՀ բարձրագույն իշխանությունը մեր երկրի ինքնիշխանության դեմ գործողություններ է իրականացնում, իսկ դատախազությունը՝ պարտակում։ Հերթական ապացույցը՝ ապրիլին արձանագրված իրադարձություններն են։
Այսպես՝ ադրբեջանցիներն ապրիլի 11-ից կրկին ներխուժել, ասել է թե՝ էլ ավելի են խորացել ՀՀ սուվերեն տարածքում, տեղակայվել Տեղ համայնքում, ինչի մասին անգամ բարձրաձայնել են թե զինվորականները, թե քաղաքական իշխանությունը, սակայն իրավապահներն, ինչպես պարզվեց, անգամ քրեական վարույթ չեն նախաձեռնել՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հայտարարել էր, որ ադրբեջանցիները գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. «Տեղ գյուղում ունենք 11 կմ, որից 5 կմ հատված մենք համարել ենք խնդրահարույց, որտեղ սահմանների ճշտմամբ, ըստ Փաշինյանի, զբաղվում են սահմանապահները, մինչդեռ նրանք դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու գործառույթ չունեն։ «Փաստինֆո»-ն 2023թ. ապրիլի 25-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ, իրավական գնահատական տրվել է արդյոք ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Մեկ այլ հարցադրմամբ փորձել ենք պարզել, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ նկատի ունենալով, որ սահմանապահներն իրականացնում են աշխատանքներ, որոնց լիազորություններն օրենքով սահմանված կարգով չունեն։
ՀՀ դատախազությունը հարցմանը պատասխանել է միայն մայիսի 10-ին՝ օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, սակայն դժվար է այն պատասխան որակել, քանի որ որևէ հարցին որևէ պատասխան չի տրվել։ Փաստացի, դատախազությունը պարզապես չի կողմնորոշվել ինչ պատասխանի ու այդպիսով խոստովանել, որ իրենց անգործությամբ հովանու տակ են վերցրել ՀՀ ինքնիշխանության դեմ երկրի քաղաքական իշխանությունների գործողությունները, ապօրինի տրվող հրամանները։
Դատախազությունը գրավոր պատասխանում միայն տեղեկատվություն է տրամադրել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մարտական դիրքերում հակառակորդի կրակոցներից մահացու հրազենային վիրավորում ստանալու հետևանքով ՀՀ ԶՈՒ 4 զինծառայողների և 6 զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթների մասին, որոնք վերաբերում են միայն ազգային պատկանելիության հողի վրա կատարված սպանության, սպանության փորձերին։ Տարածքային ամբողջականության դեմ քայլերի, Ադրբեջանի ռազմաքաղաաքական իշխանության կողմից մեր ինքնիշխանության դեմ գործողությունների առթիջ որեւէ վարույթ չի նախաձեռնվել, որեւէ ադրբեջանցի զինվորական որպես մեղադրյալ չի ներգրավվել եւ սա այն դեպքում, երբ թշնամին անգամ հայ դիզայների նկատմամբ է հետախուզում հայտարարում։
Փաստ է՝ որ դատախազությունը՝ ի դեմս Փաշինյանի նախկին օգնական, ներկայումս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, ՀՀ պետական շահը պաշտպանելու ուղղությամբ որեւէ քայլ չի իրականացնում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ