ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցի մեր հայրենակիցների մոտ փախուստի տրամադրություն չեմ տեսել․ նրանք ատամները սեղմած դիմակայում են․ Կարինե Նալչաջյան 05/12/2023 20:30 | ԼՐԱՀՈՍ
Թշնամին պաշարել է Արցախը ու հոգեբանական պատերազմ էվարում մեր դեմ։ Խմբակային մակարդակում մեզ պարբերաբար հարվածներ են հասցնում՝ փորձելով ընկճել, հուսահատեցնել ու տագնապ առաջացնել։ Դրան դիմակայելու համար անհրաժեշտ է ուժեղացնել «մենք»-ի զգացողությունը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
«Պատահական չէ, որ տարբեր մեթոդներով թշնամին փորձում է պառակտել մեզ, քանի որ ես-ը երբ տարանջատվում է «մենք»-ից, շատ հեշտ է հանձնվում, հուսահատվում։ Ըստ այդմ՝ ամեն կերպ պետք է դիմակայել դրան, պառակտում թույլ չտալ։ Այսօր Արցախի պետական համալսարանի դասախոսության և ուսանողության հետ առցանց քննարկում ունեինք, ու երիտասարդներից մեկը հարցադրում արեց, թե ինչպես կարող ենք հաղթահարել հուսահատությունը։ Դրա լուծումը ևս «մենք»-ի ընկալման զարգացումն է։ Երբ դժվար իրավիճակում հայտնված մարդն իրեն մենակ է զգում, հուսահատվում է, իսկ եթե կողքին, թիկունքին մեկը լինում է, ուժ է ստանում։ Արցախի մեր հայրենակիցները հիմա պաշարված են ու շատ կարևոր է, որ զգան մեր աջակցությունը, զգան, որ մենակ չեն, բոլորս միմյանց թև ու թիկունք ենք կանգնած։ Այդ քննարկման ժամանակ, անկեղծ կլինեմ, ես փախուստի տրամադրվածություն չտեսա, զգացի, որ ատամները սեղմած դիմակայում են այնտեղ։ Հարցերը, որոնք հնչեցին, հիմնականում ազգային, գլոբալ հարցեր էին․ մարդկանց ավելի շատ մտահոգում է այն, որ ազգը փորձում են պառակտել, և շատ ավելի քիչ են հնչել անձնական բնույթի հարցերը»,-ասում է հոգեբանը։
Տիկին Նալչաջյանը նկատում է՝ ցանկացած մարդուն բնորոշ է տագնապը, բայց շատ կարևոր է դա կառավարել կարողանալը։ Ասում է՝ տագնապային ապրումներին պետք է հաջորդի դա հարուցող պատճառների վերացումը, այսինքն՝ խնդիրների լուծումը։ Զոհի հոգեբանությունից ձերբազատվելու հրատապ անհրաժեշտություն է տեսնում մասնագետը։
«Ինտենսիվորեն աշխատում են մեզ վիկտիմիզացնելու ուղղությամբ։ Փորձում են հասարակության մեջ անզորության զգացողությունն արմատավորել։ Շատ ենք լսում՝ «ինձնից ի՞նչ է կախված, ես ոչ մի բան չեն կարող փոխել»։ Դա շատ վտանգավոր երևույթ է։ Հենց մեզնից յուրաքանչյուրից է կախված շատ բան։ Դե թող 70-80 հազար մարդ դուրս գա հրապարակ, ու կտեսնենք՝ կախվա՞ծ է, թե՞ ոչ։ Ի դեպ, որևէ պարագայում անթույլատրելի է Արցախը Հայաստանից տարանջատելը, հասարակությանը բաժանելը»,-մանրամասնում է հոգեբանը և ավելացնում, որ օջախային պոռթկումները, ընդվզումները ևս նպաստում են դուրս գալ զոհի հոգեբանությունից և օգնում են «մենք-ի գաղափարի զարգացմանը։
Շրջափակման առաջացրած հոգեբանական խնդիրներին անդրադառնալով՝ մասնագետը նկատում է՝ տագնապային տրամադրությունները նաև երեխաների վրա են ազդում՝ որքան էլ ծնողները փորձում են հեռու պահել փոքրիկներին սթրեսներից։ Այդուհանդերձ, տիկին Նալչաջյանը չի կարծում, թե անդառնալի հետևանքներ կունենա ստեղծված վիճակը երեխաների հոգեկան առողջության վրա։
«Մեր հոգեկան աշխարհն ինքնապաշտպանական հատկություն ունի․ այն թույլ չի տալիս ամբողջությամբ տագնապներին տրվել։ Եթե այդ ինքնապաշտպանական մեխանիզմը չաշխատեր, շատ արագ կքայքայվեր մարդու հոգեկան աշխարհը»,-ասում է հոգեբանն ու հավելում՝ երեխաների մոտ այդ մեխանիզմն ավելի զարգացած է։
Նալչաջյանը կրկին ընդգծում է՝ հոգեբանական պատերազմի շրջանակում ամենատարբեր գործիքներ են կիրառվում, ու հասարակությունը հաղթահարել դրանք կարող է, եթե թույլ չտա իրեն պառակտել, «մենքը» մասնատել «ես»-երի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ