ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունը թող Թուրքիայից պահանջի ապամոնտաժել Թալեաթի արձանը. Նեմեսիսի հուշարձանին ձեռք տվողը թուրք է կամ թուրքական պատվեր կատարող. Ալվրցյան (տեսանյութ) 05/12/2023 20:56 | Քաղաքական
«Վարչապետի իշխանությունը թույլ է տալիս «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը և ինքն էլ՝ վարչապետը անթույլատրելի՞ է համարում դրա գոյությունը…Սա նշանակում է՝ ընդունում է, որ իրենք սխալ են։ Այստեղ Նիկոլը ճիշտ է՝ ազգային հարցերում իրենց ընկալմամբ, իհարկե «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը պետք է որ սխալմունք լիներ։ Սրանց ողջ ապազգային քաղաքականությունը՝ թրքասեր, թրքահաճո, թրքամոլ, թրքահպատակ, դեմ պետք է լինի «Նեմեսիս»-ի ամեն տեսակի հիշատակմանը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը։
Այս ողորմելի իշխանությունը թող Թուրքիայից պահանջի ապամոնտաժել Թալեաթի արձանը։ «Նեմեսիս»-ի հուշարձանին ձեռք տվողը թուրք է կամ թուրքական պատվեր կատարող, ասում է հայագետը. «Երբ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարեց, թե «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումը վիրավորում է իրենց պատմական հիշողությունը, ինչ – որ մեկն այստեղից իրեն հակադարձե՞ց, ասելով՝ իսկ մեր վիրավորված պատմական հիշողության համար ո՞վ է պատասխանատու։ Չավուշօղլուի պատմական հիշողությունների հետ մենք գործ չունենք։ Իսկ երբ Փաշինյանն ասում է, թե հուշարձանի տեղադրումը սխալմունք է եղել, սրանով իսկ, նա պատասխանում է Չավուշօղլու «վիրավորանքին»՝ հերթական անգամ նվաստացնելով մեր ազգային արժանապատվությունը։ Վարչապետի տեսակետները, նրա հույզեն ու տագնապները, մեծ իմաստով, հետաքրքիր չեն ո՛չ մեզ, ո՛չ մեր պետական կամ ազգային շահի տեսակետից»,- ասում է հայագետը։
Անդրադառնալով Չավուշօղլու՝ հաջորդիվ արված մեկ այլ հայտարարության, թե արձանի չապամոնտաժման պարագայում հայկական կողմը պատասխան կստանա, հայագետ Հայկազուն Ալվրցյանն այն որակում է որպես՝ հնչեցված սպառնալիք.«Եթե Չավուշօղլուն, բացի վիրավորվելուց, մի քիչ էլ պատմությունը վերհիշեր, ապա կտեսներ, որ այս հուշարձանը կանգնեցվել է՝ ի պատիվ այն վրիժառուների, ովքեր ի կատար են ածել Օսմանյան կայսրության ռազմական դատական ատյանի՝ 1919 թ. կայացված որոշումը, որով իրենց երկրի հանցագործներ՝ Էնվերը, Թալեաթը, Ջեմալն ու մյուսները դատապարտվել էին մահվան։ Եթե իրենք չկարողացան իրենց երկրի ռազմական դատական ատյանի վճիռն իրականություն դարձնեն, դա արեցին արժանապատիվ հայորդիները։ Ընդ որում, այդ մարդիկ կատարել են ոչ միայն Օսմանյան կայսրության դատարանի օրինական վճիռը, այլև՝ ի կատար են ածել հայ ժողովրդի կամքը, իսկ նրանց առաքելությունը որակվել է որպես պատմական»։
Թուրքերը պատմական կեղծարարներ են, նրանց պատմությունը լի է անընդունելի և մերժելի կեղծիքներով, ասում է Հայկազուն Ալվրցյանը.«Ինչո՞ւ, ի պատասխան թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հնչեցված սպառնալիքների, այս իշխանությոնը կոչ չի անում ապամոնտաժել այնտեղ՝ Ստամբուլում և Անկարայում վեր խոյացող Ցեղասպանության ոճիրն իրականացրած հանցագործներ Թալեաթի, Էնվերի կամ Ջեմալի վեր խոյացող արձաններն ու հուշարձանները։ Ինչո՞ւ չի պահանջում ապամոնտաժել և մաքրել սուլթան Համիդից սկսած՝ հայերին ցեղասպանած թուրքերի վերաբերյալ բոլոր հիշողությունները՝ կլինեն դրանք գրքերի, ֆիլմերի թե արձանների տեսքով։ Չէ՞ որ Նեմեսիսի մարտիկներն աշխարհում առաջին Ցեղասպանությունն իրականացրածների՝Հիտլերի ուսուցիչների պատժողներն են եղել։ Եվ դեռ այս իշխանությունները չեն հայտարարում, որ իրենց պատմական հիշողությունը վիրավորված է, փոխարենն՝ այդ մասին աղաղակում և սպառնալիքներ են հնչեցնում չավուշօղլուները»,- ասում է հայագետը։
Սուրբ մեռելները նույնպես զինվորներ են, նշում է Հայկազուն Ալվրցյանը և հավելում. «Մենք ծանր օրեր ենք ապրում, դիմագրավում ենք թշնամու հարձակումներին, այն պարագայում, երբ այս իշխանությունները ձեռքները ծալած նստել են։ Եվ գուցե, խիստ խորհրդանշական էր հենց այս օրերին այս հուշարձանի տեղադրումը։ Գուցե նրանք՝ գրանիտե սալիկնրի տեսքով անմահացած այս նահատակները, այսպես են մեզ ուժ տալիս՝ դառնալով մեր նորօրյա պայքարի առաջամարտիկներ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր նախաձեռնեցին այս հուշարձանի կերտումն ու տեղադրումը՝ հենց հիմա, մեր հայրենիքի համար հենց այս օրհասական օրերին՝ հակաթուրքական գաղափարի պայքարը վառ պահելու համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից