ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ն բանակցային գործընթացից դուրս է մնացել անցյալ տարի՝ հոկտեմբերի 6-ին, երբ Փաշինյանը համաձայնեց՝ Արցախն Ադրբեջանի կազմում բանաձևին. Բոզոյան 05/10/2023 20:17 | Քաղաքական
«Փաշինյանին երեկ հրավիրել էին Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին և, չեմ կարծում, թե այնտեղ Պուտինի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հետ որևէ տեսակի լուրջ բանակցային թեմաներ քննարկվեր»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով բանակցային գործընթացի վերաբերյալ ռուսաստանյան կողմի լռությունը։
Հարցին՝ Արևմուտքի վերահսկողության ներքո՝ օրեր շարունակ տևած վաշինգտոնյան բանակցությունների, դրան հաջորդող առաջիկա՝ բրյուսելյան, հետո նաև՝ քիշինևյան հանդիպումների ֆոնին, ռուսական կողմի ընդգծված բացակայությունն, արդյո՞ք, բանակցային գործընթացից այդ երկրի իսպառ դուրս մնալու վտանգավոր ազդակ չէ, քաղաքագետը պատասխանում է՝ ռուսական կողմին արցախյան հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելու միտումն այս իշխանությունների համար օրակարգային խնդիր է, որը նորություն չէ. «Ռուսաստանի Դաշնությունն, ըստ էության, բանակցային գործընթացից դուրս մնաց անցյալ տարի հոկտեմբերի 6-ին, երբ Փաշինյանը համաձայնեց «Արցախն Ադրբեջանի կազմում» բանաձևին։ Անկասկած, ռուսական կողմը բոլորովին չէր ցանկանա Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, որովհետև, եթե Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, ապա ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերումն այնտեղից, արդեն, խիստ ակտուալ է դառնում։ Հետևաբար, քանի - որ Փաշինյանի ուսերին ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս բերելու պատվեր կար, Արևմուտքի ակտիվ օժանդակությամբ նա ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Այսպիսով՝ Արցախից ռուսական խաղաղապահ զորքերի դուրսբերումը կդառնա միայն տեխնիկական և ժամանակի խնդիր։ Կարելի է ասել, որ 2025 թ. ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերումն Արցախից դարձավ, գրեթե, լուծված խնդիր»,- ասում է քաղաքագետը։
Արդյո՞ք ռուսական կողմը կհանդուրժի՞ կամ կհարմարվի՞ Հարավային Կովկասը՝ որպես ազդեցության գոտի կորցնելու իրողության հետ՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատում է՝ իսկ էլ ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը, որպեսզի դա թույլ չտար. «Եթե հայկական կողմը տվել է իր համաձայնությունը, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, հետևաբար, ռուսական զորամիավորման դուրսբերումը դառնում է որպես դրա հետևանք, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանն անցնում է Արևմուտքի ազդեցության տակ։ Թույլ կտա՞ ռուսաստանյան կողմը կամ կհանդուրժի՞ արդյո՞ք նման փոփոխություն, սա, արդեն, զուտ գնահատականի հարց է»։
Քաղաքագետն առաջարկում է ստեղծված իրավիճակն այլ տեսանկյունից վերլուծել՝ իսկ որքանո՞վ է հայ ժողովուրդը համաձայն կամ պատրաստ, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ընդ որում, առանց որևէ լուրջ երաշխիքների. «Այստեղ ընդգծելով նշենք, որ Ադրբեջանը չի թաքցնում նաև իր հավակնությունները՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հետևաբար, այդ հարցադրումը պետք է ուղղել մեր հասարակությանը, այն հասարակությանը, որը 2018 թվականին ողջունում էր այս ամենի հեղինակ Նիկոլ Փաշինյանին, այն հասարակությանը, որն, այսքանից հետո, նույն կերպ՝ ինչպես 2018 թվականին, չի միավորվում, որ հեռացնի նույն Փաշինյանին։ Եկեք ինքներս մեզ այս հարցերը տանք ու փորձենք անկեղծորեն պատասխանել դրանց։ Ի վերջո, եթե դու չես հարգում ինքդ քեզ, չես հարգում քո տարածքային ամբողջականությունն ու անվտագությունը, ինչո՞ւ համար այդ ամենը քո փոխարեն պետք է անի մեկ այլ երկիր, եթե, անգամ, այդ երկիրն այստեղ ՝ Հարավային Կովկասում լուրջ շահերի բախում ունեցող Ռուսաստանի Դաշնությունն է…»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ