ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաշինգտոնյան պայմանավորվածությունները գաղտնի են պահում․ինչ սպասել Մոսկվայից ու Բրյուսելից․«Հրապարակ» 05/09/2023 08:34 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ առավոտյան միջազգային ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առաջիկա հանգստյան օրերին Բրյուսելում կվերսկսեն խաղաղ բանակցությունները` արևմտյան դաշնակիցները կուժեղացնեն միջնորդական ջանքերը հակամարտող հարևանների միջև տեղի ունեցած վերջին միջադեպերից հետո։
Մասնավորապես, բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով հանդիպման նախապատրաստումից տեղյակ երեք պաշտոնյաների, գրել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սա կլինի երկու առաջնորդների առաջին դեմառդեմ հանդիպումը փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից և անցած շաբաթ Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների քննարկումներից հետո:
Բրյուսելյան հանդիպման անոնսն անակնկալ էր այն առումով, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո պաշտոնական շրջանակներից եղան հայտարարություններ, որ շաբաթվա վերջին Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։ Ընդ որում՝ մոսկովյան սպասվող հանդիպման մասին հայտարարեցին թե Փաշինյանը, թե Ալիեւը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-4-ը Վաշինգտոնում ընթացավ Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով քառօրյա բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի նախագծի ճանապարհային քարտեզը: Թեև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց, որ կողմերն արձանագրել են նշանակալի առաջընթաց, այդուհանդերձ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում բարձրաձայնեց, որ չկա համաձայնություն մի շարք հարցերի շուրջ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի, անգամ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մեխանիզմի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքների շուրջ:
Այս ֆոնին հեղինակավոր բրիտանական պարբերականով տարածվում է բրյուսելյան հանդիպման մասին տեղեկությունը։ Դժվար է պատկերացնել, թե այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվա այցի մասին հայտարարություններից հետո, հատկապես, որ անցած տարվա դեկտեմբերից հետո պաշտոնական Երեւանն ու Ադրբեջանը տարաձայնություններ ունեն բրյուսելյան ֆորմատի հարցում։
Նախորդ տարի դեկտեմբերի 7-ին չկայացավ նշանակված հանդիպումը, որովհետև Բաքուն պնդում էր հանդիպման եռակողմ, իսկ Երևանը՝ քառակողմ ձևաչափի հարցում, մասնավորապես, Փաշինյանն ու իշխանականները հայտարարեցին, որ անցած հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դեկտեմբերին Բրյուսելում քառակողմ ֆորմատը պետք է պահպանվի, մինչդեռ Ադրբեջանը դեմ էր Ֆրանսիայի մասնակցությանը։
Ինչեւէ, բրյուսելյան սպասվող հանդիպման անոնսից բառացիորեն ժամեր անց ՀՀ կառավարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Մոսկվա, սակայն այլ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին խոսք չկա։
«Ակնհայտ է, որ կողմերը թաքցնում են վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե չլինեին պայմանավորվածություները, հաստատ Բրյուսելում հանդիպում չէր նախատեսվի, որտեղ ըստ ամենայնի ձեռք բերված պայմանավորվածությունները փորձելու են կյանքի կոչել», կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ վաշինգտոնյան բանակցային մարաթոնի առաջին օրերին խոսվում էր «առաջընթացի» մասին, իսկ վերջում հաղորդեցին, որ կողմերը համաձայնության չեն եկել մի շարք հարցերի շուրջ։ Եթե հաստատվի բրյուսելյան հանդիպումն, անկասկած է դառնալու պայմանավորվածությունների փաստը, որոնք դեռեւս գաղտնի են պահում հանրությունից, իսկ դա իր հերթին կնշանակի, որ նոր զարգացումներ են սպասվում․«Երկրորդ «ապացույցը» կարող է լինել Ադրբեջանի գործողություններն առաջնագծում․ վերջին ժամանակներում որքան էլ կողմերը թաքցնում են պայմանավորվածությունները, միեւնույն է, ինչ-որ ժամանակ հետո դրանք տեսանելի են դառնում ադրբեջանական կողմի գործողություններից: Ադրբեջանը կյանքի է կոչում պայմանավորվածությունը, մի քանի օր դժգոհություն է բարձրանում ու վերջ, թեման փակվում-գնում է: Դիցուք Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի առաջխաղացումը, կամ Լաչինի սկզբնամասում, այսպես կոչված, անցակետի տեղադրումը, կասկած չկա, որ սրանք արվել են ՀՀ իշխանությունների իմացությամբ, պայմանավորվածությամբ։ Տեսանք, որ ընդամենը մի քանի օր դժգոհություն բարձրացավ, թեման փակվեց: Ղեկավարները միմյանց նկատմամբ խնդիր չունեն, խնդիրը հանրությունն է, որը շուտ համակերպվում է։ Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացքող ողջ գործընթացը եւ սա կարելի է ասել դառնում է մարտավարություն, երբ հանրությունը պայմանավորվածությունների մասին տեղեկանալու է պոստ ֆակտում»։
Ինչ վերաբերում է մոսկովյան այցին, ապա քաղաքագետի խոսքով պետք է հասկանալ, թե ինչ օրակարգով է Փաշինյանը Մոսկվա մեկնում․«Եթե միայն մասնակցելու է Մեծ Հայրենականի միջոցառումներին, ապա դա մի հարց է, եթե, այնուամենայնիվ, բանակցային գործընթաց է սպասվում՝ այլ։ Չնայած բոլոր այն խոսակցություններին, թե ՌԴ-ի առաջարկած տարբերակը նույնն է, ինչ Արեւմուտքինը, ես կարծում եմ, որ միանշանակ տարբերություն կա․ ռուսական կողմը հստակ է հայտարարում նոյմբերի 9-ի փաստաթղթի դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտության մասին, Արեւմուտքում նույն սկզբունքները չկան»։
Քաղաքագետի խոսքով՝ Արեւմուտքը փորձում է նոյեմբերի 9-ի օրակարգն այլ օրակարգով փոխել, մինչդեռ ՌԴ-ն Ուկրաինայի հետ հակամարտության եւ իր դիրքերի պատճառով միգուցե չի կարողանում Ադրբեջանին որոշ բաներ պարտադրել, բայց կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը․«Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր հակահայկական կետերը կատարվել են, Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները, որոնք կարելի է ասել մինուս են իր վրա, հիմա Արեւմուտքն ուզում է Ադրբեջանին այդ մինուսներից էլ ազատել, որպեսզի վաղը այլ հանգամանքներում որեւէ մեկը չասի՝ բան եք պայմանավորվել, չեք անում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 05․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ