ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փոխել է Թարթառ գետի հունը, որի մաքրամաքուր ջրի պաշարներն ուղղվել են տափաստանային Գանձակի ուղղությամբ, Արցախում խմելու ջուրն ապահովում են արտիզյան ջրերը. էկոլրագրող 05/09/2023 21:20 | Բնապահպանական իրավունք
«Անկասկած, Սարսանգի ջրամբարի ջրազրկումը աղետալի հետևանքներ է ունենալու Արցախի համար, ինչպես էներգետիկ առումով, որովհետև ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն ապահովում էր Արցախի էլեկտրոէներգիայի 60 տոկոսը, այնպես նաև՝ էկոլոգիական առումով։ Ջրամբարում ամբարված ջուրն Արցախում օգտագործվում էր ոռոգելի տարածքները ջրելու համար, ինչպես նաև աշխատացնում էր ՀԷԿ-ը։ Քանի որ Սարսանգի ջրամբարը կավային շերտով է պատված, այն յուրահատուկ է իր տեսակով, որովհետև ձմռանը չի սառում և հնարավորություն է տալիս ջրամբարն օգտագործել տարվա բոլոր եղանակներին՝ ամառ – ձմեռ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը։
Բանախոսը նկատում է՝ Սարսանգի ջրերը հավաքվում են, հիմնականում, Քարվաճառի բարձունքներից սկիզբ առնող քաղցրահամ Թարթառ գետից. «Քանի - որ Քարվաճառը նվիրաբերվեց Ադրբեջանին, ապա բոլորովին զարմանալի չէ ջրամաբարի ջրազրկումը։ Թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո, փոխվել է այն սնուցող գետի՝ Թարթառի հունը։ Նույնիսկ արբանյակային քարտեզների վրա է երևում, որ Արցախ մտնող գետերի վրա գործողութուններ են կատարվել։ Էլ չասեմ այն մասին, որ երբ մեկ տարի առաջ ես այցելեցի այդ հատվածներ, ինքս տեսա, թե ինչպես է ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա տեղափոխում դեպի Չարեքթաթ գյուղի ուղղությամբ»։
Էկոլրագրողը պատմում է՝ ականատես է եղել ադրբեջանական կողմից ծանր տեխնիկայի տեղափոխմանը, ահազանգ է հնչեցրել, որ դա կարող է արվել հենց Քարվաճառում գտնվող և դեպի Արցախ մտնող գետերի հունը փոխելու համար. «Ես, դեռևս, այն ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Բաբայանին զգուշացրի, որ Արցախը կարող է էկոլոգիական լուրջ խնդրի առաջ կանգնել, որովհետև համապատասխան աշխատանքներն, արդեն իսկ, սկսված են։ Սակայն ինձ ասեցին, որ դա բավականին ծախսատար պրոցես է և, դժվար թե, Ադրբեջանը հանձն առնի՝ գնալու այդ ճանապարհով։ Ինչպես ժամանակը ցույց տվեց, ադրբեջանական կողմից ոչինչ բացառել պետք չէր, նրանք, նույնիսկ, թունելներ փորեցին մեր քաղաքներն իրար կապելու համար»։
Ինչ վերաբերում է դեպի Արցախ մտնող գետերի հունի փոփոխությանը, Նարինե Կիրակոսյանը նկատում է՝ դա արվում է ջրային պաշարները դեպի իրենց սակավաջուր տարածքներ ուղղելու համար. «Մասնավորապես, Գանձակը ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Դա տափաստանային գոտի է, որտեղ խմելու ջրի խնդիր կա, իսկ մեր լեռներից սկիզբ առնող մաքրամքուր գետերը, հիմնական մասով հենց այդ նպատակի համար են ծառայում։ Թարթառի հունը փոխվել է դեպի այդ հատվածներ ջրային պաշարներն ուղղելու նպատակով»։
Էկոլրագրողն պատմում է՝ դեպի Արցախ մտնող գետերի ստրատեգիական կարևորությունն ընդգծելու համար բավական է հիշել, թե ինչպիսի ռազմական հատուկ գործողութուններ են իրականացվել դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, դրանք հայկական կողմի վերահսկողության տակ պահելու համար. «Դեռևս 1993 թվականին թե՛ Ստեփանակերտից, թե հայաստանյան կողմից, հատուկ նշանակության զորք է ուղարկվել, որպեսզի Սարսանգի ջրամբարի էկոլոգիական հիդրոլոգիական հանգույցներն ազատագրվեն։ Ստացվում է, այն ինչ մենք ժամանակին ծանր գնով ազատագրել էինք, որպեսզի կարողանանք ապահով էներգետիկ համակարգ ստեղծենք Արցախի համար, 2020 թվականին առանց որևէ կրակոցի, անհեթեթ կերպով նվիրաբերվեց թշնամուն, ովքեր միանգամից լծվեցին գետերի հուները փոխելու անթույլատրելի գործընթացին։ Եվ դեռ ադրբեջանական կողմը մեզ մեղադրանք է ներկայացնում, թե, իբր, մենք էկոցիդ ենք իրականացնում և ամիսներ շարունակ, պսևդո էկոակտիվիստների մասնակցությամբ իրականացված շոուի միջոցով փակ է պահում դեպի Արցախ տանող ճանապարհը։ Մինչդեռ ոչ մեկ չի խոսում, թե իրենք ինչ են արել այս ողջ ընթացքում մեր բնության հետ»։
Ամփոփելով զրույցը՝ բանախոսը նկատում է՝ Սարսանգի ջրամբարը, մոտավորապես, 660 մլն. խմ տարողունակություն ունի, որից 550 մլն. խմ-ն օգտակար ջրերի քանական է, իսկ 50 մլն. խմ-ը՝ մեռյալ ջրերի քանական է. «Եթե ջրամբարի ջուրը սմքի մինչև 50 մլն. խմ, ապա ջրամբարն այլևս օգտագործելի չի լինի ՝ ո՛չ ոռոգման աշխատանքների, ո՛չ, առավել ևս, էլէկտրոէներգիա ստանալու համար։ Այս պահի դրությամբ, մենք չենք տիրապետում հստակ տվյալների, թե որքան խմ է կազմում ջրամբարի ջրազրկումը։ Ինֆորմացիայի միակ աղբյուրը համացանցում տարածված տեսագրությունն է, որտեղ պատկերված է ջրազրկված ջրամբարը։ Ինքս վերջին անգամ մեկ տարի առաջ եմ եղել այնտեղ և արդեն սակավաջրությունը նկատելի էր։ Բացի գետերի հունը փոխելուց, ջրամաբարի ջրազրկման երկրորդ պատճառը տեղումների սակավությունն է եղել։ Եվ, եթե հիմա գնահատելու լինենք Արցախի ջրամատակարաման խնդիրները, պետք է ընդհանուր առմամբ նկատենք, որ հանձնելով Քարվաճառը, հետևաբար նաև Արցախը սնուցեղ ջրային կարևորագույն հանգույցները, Արցախը մնաց հորային խմելու ջրի ռեսուրսների՝ այսինքն արտիզյան ջրերի հույսին»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ