ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան պատրվակ է փնտրում՝ թշնամությունը շարունակելու համար․ Մելքոնյան (Տեսանյութ) 05/09/2023 21:03 | Քաղաքական
Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, ըստ էության, երբեք չի դադարել։ Այդ թշնամական ռեժիմը շարունակականության մեջ է, պարզապես որոշ մարդկանց ինքնախաբեության դոզան երբ ավելանում է՝ նրանց թվում է, թե Թուրքիայի մոտեցումներում կան դրական փոփոխություններ։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է թյուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆ․ Ռուբեն Մելքոնյանը։
Բանախոսի կարծիքով, թուրքական կողմը փորձում է պատրվակներ գտնել՝ իր թշնամական քաղաքականությունը շարունակելու համար, և այդ պատրվակներից մեկը «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանն է։ Եթե այս պահանջը տեսականորեն բավարարվի, ապա թուրքական այլ պահանջներ նույնպես կան, օրինակ Հայոց ցեղասպանության հուշարձանի ապամոնտաժում, Ցեղասպանության թանգարանի փակում, ՀՀ անկախության հռչակագրի չեղարկում և այլն։
«Այս ամբողջ համայնապատկերում հօդս ցնդեց այն լավատեսությունը, որ քարոզում էին, այսպես կոչված, երկրաշարժային դիվանագիտության ջատագովները, որ հումանիտար օգնության տրամադրումը կփոխի Թուրքիայի մոտեցումը»,- նշեց Ռ․ Մելքոնյանը։
Թյուրքագետի կարծիքով, արդեն տևական ժամանակ է ինչ Թուրքիայի գործելաոճն է՝ միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Մանավանդ հիմա, երբ աշխարհում փլուզվում է, կամ փլուզվել է աշխարհակարգը, չկան զսպող մեխանիզմներ՝ Թուրքիան առավել ազատ ձեռքերով է շարունակում իր ագրեսիվ քաղաքականությունը։
Անդրադառնալով Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին, բանախոսը նշեց, որ 20 տարիների ընթացքում Էրդողանը կերտել է իրոք՝ էրդողանական Թուրքիա։ Սա Էրդողան քաղաքական գործչի ամփոփիչ, և իր քաղաքական կարիերան ամրագրող վերջին, կարևոր ստուգատեսն է։ Նա ամեն ինչ անելու է՝ հաղթանակը ամրագրելու համար։
Ռուս-թուրքական հարաբերությունների և Ոկրաինայում թուրքական չեզոքության վերաբերյալ պրոֆեսորը հստակեցրեց, որ ՆԱՏՕ-ի անդամ, ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան չի կիսում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի քաղաքականությունը ամբողջությամբ, և այդ թիրախ պետության՝ Ռուսաստանի հանդեպ չի իրականացնում այն քայլերը, ինչ որ անում են ՆԱՏՕ-ի մնացած անդամ պետությունները։ Սա բացահայտ ցուցիչ է, որ Արևմուտքի հետ հարաբերությունները լավ չեն և, ընդհակառակը, հարաբերություններում կան դրական շեշտադրումներ Ռուսաստանի հետ։
Այն, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածություններ կան՝ ակնհայտ է, այն, որ կան անձնական պայմանավորվածություններ Էրդողանի և Պուտինի միջև՝ դա էլ է ակնհայտ, այն, որ նրանք պահպանում են այդ պայմանավորվածությունները նաև ջենթլմենական օրենքների շրջանակներում՝ դա էլ է ակնհայտ։ Երկուսն էլ, կարծես թե գոհ են։
«Ռուսաստանը կարող է լինել գերտերություն, կամ հավակնել գերտերության, երբ ներկայացված լինի Մերձավոր Արևելքում, ուկրաինական, պայմանական ասած, այդ տարածքներում և Հարավային Կովկասում։ Հիմա, եթե Մերձավոր Արևելքում կա, Ուկրաինայի համար պատերազմում է, Հարավային Կովկասը զիջի՝ այդ բալանսը կորելու է»,- եզրափակեց Ռ․ Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ