ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱ՛Ն պիտի ասենք, ո՛չ Ռուսաստան, ո՛չ Ամերիկա, Հայաստանը ամենից վեր է 05/08/2023 23:44 | Վերլուծություններ
․․․Երազ է, թե՞ իրականություն․․․
Ես Հայաստանն եմ։ Մի՞թե եկել է մի ժամանակ, որ ես սարսափում եմ իմ մեջ, իմ ներսում, բաժան-բաժան եղած ժողովրդի յուրաքանչյուր հաջորդ քայլից։
Հայաստանն եմ ու այլևս չեմ կարողանում ցավի ու հիասթափության արտահայտությամբ դեմքս թաքցնել։ Ես ամաչում եմ, ես ամեն օր ամոթից մեռնում եմ․․․հետո՝ նորից հարություն եմ առնում, քանզի վրեժ ունեմ․․․
Հայաստանն եմ, որի ժողովուրդը միամտություն ունեցավ հավատալ աղմկարար, ճղճղան մի փերեզակի, հոգին սատանային վաճառած մի կեղծավորի՝ յուր ծովածավալ ձեռքերի վրա բերելով իշխանության և բազմեցնելով պետության ամենաբարձր աթոռին։
Հայաստանն եմ, որի իշխանությունն ամեն օր չարի սերմեր է վերևից շաղ տալիս ժողովրդի գլխին, ազգը բաժանելով մանրիկ ու բզկտված մասերի։ Հների ու նորերի, սևերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, հետո՝ ավելի է բզիկ-բզիկ անում՝ իջևանցիների, գյումրեցիների, լոռեցիների, սյունեցիների, ջավախքցիների․․․պարսկահայերի ու պոլսահայերի, բեյրութահայերի ու ամերիկահայերի, ֆրանսահայերի ու հունահայերի․․․
Բայց այս ներքին բաժանումներից զատ ավելի մեծ ու աշխարհաքաղաքական, հարյուրամյա և ավելի վաղեմության բաժանումներ է սույն բազմադեմ-ինքնակոչը վերստին բերում Հայաստան, որից սիրտ ու հոգի ցամաքում է նորից, քանզի հիշում եմ արդեն եղածը, գլխովս անցածը․․․
Ռուսաստան, թե՞ Ամերիկա, Ռուսիա, թե՞ Թուրքիա շինծու ձևակերպումները Հայաստանի գլխին փաթաթող այս պարտվողական իշխանությունը և մահաբեր սայլին լծված նրա արբանյակները հայության դեմ դավադիր գործողներն են։ Որ քանդում են հիմքն ու արմատը, ուժն ու զորությունը։
Հնուց է հայտնի, որ Արցախի հողը Հայոց մարտական ոգու և սպառազեն ուժի, հազարավոր քաջարի հերոսների է ծնունդ տվել։ Եվ տալիս է՝ ժառանգորդաբար։ Վկան՝ այսօրը՝ 8-ը մայիսի, ազատագրված Շուշին․․․Իսկ վաղը Մայիսի 9-ն է, ֆաշիզմի դեմ նաև հայի զենքի ու ոգու նվաճած հաղթանակի օրը։ Ազերին երբևէ կկարողանա՞ ասել՝ «Երկու մարշալ՝ մի գյուղից»։ Ծիծաղելի է, չէ՞։ Հազիվ՝ սաֆարովներ ծնի՝ քնած սպային գլխատող, քանզի արթուն հայից սարսափում է․․․Եթե չեմ սխալվում՝ ընդամենը մեկ հերոս են ունեցել ազերիները, կամ, թերևս, այդ էլ չեն ունեցել, քանզի նրանց ամեն ինչը սուտ է, կեղծ, հորինված․․․
Բայց այդ ստին ու կեղծիքին գերի, սեփական վախը՝ խաղաղության դիմակ դարձրած- թրքասեր իշխանության ձեռամբ այսօր անազատության մեջ է մի քանի պատերազմների հերոսական ուղի անցած լեգենդար հրամանատարը՝ Գրիգորի Խաչատուրովը, ծնունդով արցախցի, մարդ, ում համար Հայաստան-Արցախ մեկ միասնություն՝ հայի հայրենիք է։
Ռուսաստան, թե՞ Արևմուտք, ռուսամետ, թե՞ արևմտամետ՝ հարցադրում անող ցանկացած ուժ Հայաստանի թշնամին է, սոցցանցերում՝ մեկ հրամանով՝ տգետ ֆեյքերին բաց թողնելուն զուգահեռ, պարզվում է, հիմա էլ՝ կեղծամներով բետեեռ կանայք են հայտնվել փողոցում, որ Արցախի դրոշ են հանդգնում պոկել՝ դեռ մի բան էլ՝ հանուն Արցախի պայքարող հային ռուսամոլ կոչելով․․․
Ես Հայաստանն եմ և չեմ հանդուրժում իշխանության վարած անջատողական քաղաքականությունը։ Մեր հանունները հայտնի են՝ Հայաստան և Արցախ։ Պետություն և պետականություն։
«Ազգային հարցերը համերաշխություն են տանում։ Պիտի տանեն»՝ ասում էր Աղասի Այվազյանը։ 2005-ին էր, հունվար ամսին, երբ կրկին մեր իրականության մեջ ներսուդրսից կախ էին տվել հին հարցը, ես նրան այդ հարցն ուղղեցի՝ Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա․․․ Առանց վարանելու և միանգամից ասաց՝ «ՀԱՅԱՍՏԱՆ պիտի ասեմ, ո՛չ Ռուսաստան, ո՛չ Ամերիկա։ Հայաստանը ամենից վեր է»։
Երազիս Հայաստանի ձայնը Աղասի Այվազյանի կերպարով ու կերպարանքով էր։
Որ իր խոսքերն էր հիշեցնում ու պահանջում․
«Պետությունն է ամենամեծ մշակույթը»։ Ասում էր՝ «Սիրել է պետք։ Մեզ պակասում է լավ էգոիզմը։ Ազգը կա՝ դու կաս, այս գաղափարը պիտի ունենանք։ Չունենք։Մարդիկ, որ գնում զոհվում են, այդ գիտակցությունը ունեն։ Գիտակցություն էլ չասեմ՝ բնազդ ունեն, որ երբ զոհվում են իրենք՝ ազգն է մնում։ Ազգը կա։ Յուրաքանչյուրս թիթեռի պես գալիս գնում ենք, ազգն է ապրողը։ Այս գիտակցությունը, բնազդը շատերին պակասում է։ Ինքնասիրություն, լավ եսասիրություն չունենք։
Ազգային արժանապատվություն կա՝ ես եմ, իմ շարունակությունն է, իմ երկրորդ եսը։ Այս բանը, դժբախտաբար, չկա։ Բայց Նժդեհը ուներ, Իսահակյանն ուներ։
Ես գնալու եմ, ազգն է մնալու; 1000 տարի ես չեմ ապրելու։ Բայց ուզում եմ մնալ ազգի մեջ։Ոնց գցում բռնում ես, ազգականներ ենք։ Հայաստանը կենտրոնն է։ Հայաստանը, հայությունը պնդացնենք։ Սա է հիմքը։ Ոնց պտտես, էլի պիտի ասես այն, ինչ ասվել է 100 անգամ։ Ճշմարտությունը մեկն է, ինչպես մեկն է Աստված»։ /Աղասի Այվազյանի խոսքերը՝ «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ» գրքից։
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ