Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Գիտությունների Ազգային Ակադեմիան անվանափոխության կենթարկվի, կառույցի անվանումից դուրս կգա «Ազգային» տերմինը. ԳԱԱ-ում նոր բարքեր են ներմուծվել 05/06/2023   14:58  |  ԼՐԱՀՈՍ

Գիտությունների Ազգային Ակադեմիան անվանափոխության կենթարկվի։ Գիտական հեղինակավոր կառույցի անվանումից դուրս կգա «Ազգային» տերմինը։ «Փաստինֆո» լրատվականի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ակադեմիայից մեկնաբանում են՝ Գիտությունների Ազգային Ակադեմիան, իսկապես, հանդես է եկել նման նախաձեռնությամբ՝ կառույցի անունը երկար է, հարմար չէ ամեն անգամ կիրառել դրա ամբողջական տարբերակը։

Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի նախորդ քառօրյայում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ ենթադրող օրենսդրական փաթեթը, նշել էր, որ  «Գիտությունների ազգային ակադեմիա» անվանումից  դուրս է մնում «ազգային» բառը: 

Ի պատասխան  պատգամավորների կողմից հնչեցված մտահոգությունների՝ նախարարը հայտարարել էր, թե ինքը կապ չունի անվանափոխության հետ, այդ ԳԱԱ-ն է որոշել, որ  այլևս ազգային չկոչվել:

«Փաստինֆո» լրատվականը երկու օր շարունակ ապարդյուն փորձեր կատարեց՝ հարցի առնչությամբ ստանալու Գիտությունների Ազգային Ակադեմիայի նոր նախագահ Աշոտ Սաղյանի մեկնաբանությունը (Աշոտ Սաղյանը ԳԱԱ-ի նախագահ է ընտրվել 2021 թ. հունիսի 28-ին)։ Դիմադրությանը, որ հանդիպեց լրատվամիջոցն,  աննախադեպ էր՝ մինչ օրս գիտական հանրույթի  հետ երբևէ ունեցած բոլոր տեսակի հարաբերություններից։

Պարզվում է նոր նախագահի գալով Գիտությունների Ազգային Ակադեմիայում նոր բարքեր են ներմուծվել։ Աշոտ Սաղյանը հոգ է տարել, որպեսզի այսուհետ սահմանափակ լինի մուտքը՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայի գլխավոր մասնաշենք. այլեւս հատուկ թույլտվություն է պետք։ Անվտանգային նկատառումներից ելնելով, գուցե, նախաձեռնությունը տեղին գնահատվեր, եթե չպարզվեր է, որ Ակադեմիան պաշտպանական խստացված միջոցառումներ է կիրառում, անգամ,  մասնագիտական գործունեության համար կառույց այցելած լրագրողական խմբի նկատմամբ, ըստ էության խոչընդոտելով խմբի մուտքը Ակադեմիա։

Նշենք, որ նկարահանող խումը  ԳԱԱ  գնացել էր հեռախոսով կապ հաստատելու անհաջող փորձերից հետո, իսկ  մուտքի մոտ լրագրողի հետ ներքին հեռախոսազանգով կապ է հաստատեց նոր նախագահի գործավարուհին` պահանջելով  հնչեցնել հարցը, որի առնչությամբ լրատվամիջոցը փորձում է մեկնաբանություն ստանալ կառույցի ղեկավարից։ Ստանալով պատասխան, որ հարցը խիստ մասնագիտական է և հարցի առնչությամբ ցանկալի և անհրաժեշտ է ստանալ ԳԱԱ նախագահի մեկնաբանույթունը, գործավարուհին հայտարարել է, թե Գիտությունների  Ազգային  Ակադեմիայի նախագահը խիստ զբաղված է և չի կարող ո՛չ խոսել լրագրողի հետ, ո՛չ առավել ևս ընդունել նկարահանող խմբին։

Գիտությունների Ազգային Ակադեմիայի հենց մուտքի մոտ հանդիպելով երբևէ նախադեպը չտեսած դիմադրության՝ լրատվամիջոցը ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի անունով տեղեկություն ստանալու գրավոր հարցում է ուղարկել՝ փորձելով գոնե այս կերպ  ստանալ վերջինիս մեկնաբանությունը՝ ինչո՞ւ և ինչի՞ց հետո անհրաժեշտություն առաջացավ անվանափոխության ենթարկել գիտական հեղինակավոր կաճառի անվանումը եւ հրաժարվել  «Ազգային» եզրույթից։  

Ի զարմանս լրատվամիջոցի՝ստացանք  մի պատասխան, որ ստորագրված է ՀՀ ԳԱԱ նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանի կողմից։

Թե ինչո՞ւ է  Գիտությունների Ազգային Ակադեմայի նոր ղեկավարը խոչընդոտում  լրագրողի մասնագիտական գործունեությանը՝ թույլ չտալով նրա մուտքը ակադեմիայի շենք, հրաժարվում պատասխանել լրագրողի հարցերին, անգամ, հեռախոսազանգի միջոցով, մինչև անգամ խուսափում սեփական անձի անունից պատասխանել լրատվամիջոցի հասցեագրած հարցաշարին՝ պատասխանատվության  բեռը թողնելով ինչ - որ աշխատակցի ուսերին, սրանք հարցեր են, որոնք դեռևս պարզաբանման կարիք կունենան։

Ինչևէ, ընթերցողներին ենք ներկայացնում «Փաստինֆո» լրատվականին հուզող հարցերի շարքը, որոնց վերաբերյալ ԳԱԱ -ի նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով տեղակալ Վարդան Սահակյանի պատասխանները ներկայացնում ենք առանց խմբագրման.

Ի՞նչ պատճառաբանությամբ է ԳԱԱ-ն անվանափոխության  նախաձեռնությամբ հանդես եկել։ Խնդրում ենք հիմնավորել ԳԱԱ-ի դիրքորոշումը՝ կառույցի անվանումից չեղարկելու «ազգային» տերմինը։

Արդյո՞ք մինչև 2020 թվականը ԳԱԱ-ի օրակարգում երբևէ եղել կամ քննարկվե՞լ է կառույցի անվանափոփոխության հարցը։

Արդյո՞ք նման նախաձեռնության հիմքում առկա է կառույցի ղեկավարության՝  ԳԱԱ-ի կազմում ընդգրված ինստիտուտների ղեկավարների և նրանց անդամների համաձայնությունը, թե՞  սա միանձնյա նախաձեռնություն է։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հանդես է եկել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներով, որոնք չեն նախատեսում Գիտությունների ազգային ակադեմիայի անվանման մեջ «ազգային» եզրույթի չեղարկում: «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է 2000թ. դեկտեմբերի 5-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «ՀՀ ԳԱԱ» եզրույթի փոխարինումը «Ակադեմիա» եզրույթով, ինչը չի նշանակում հրաժարվել ո՛չ ազգային, ո՛չ գիտության բառերից, այլ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անվան «ՀՀ ԳԱԱ» կրճատ տարբերակը փոխարինվում է «Ակադեմիա» կրճատ տարբերակով՝ պահպանելով հոդվածի սահմանումը, որն է.

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» գործող օրենք, հոդված 8. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան», կետ 1.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ՀՀ ԳԱԱ) ոչ առևտրային իրավաբանական անձ է, որի կազմակերպական-իրավական ձևի, կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»

Առաջարկվող փոփոխությունը համապատասխանում է 2011թ. ապրիլի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանմանը, որն է.

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք, հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. «1. Սույն օրենքում օգտագործվում են

հետևյալ հիմնական հասկացությունները.

1)      Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա (այսուհետ` Ակադեմիա)` Հայաստանի Հանրապետության հիմնադրած` հատուկ կարգավիճակ ունեցող ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն»:

Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» անվանումը կրճատ տարբերակով ներկայացնելը պայմանավորված է 2018թ. մարտի 21-ին ընդունված «Նորմատիվ իրավական

ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ

տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]