ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարին 05/05/2023 13:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղեկցում Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում, մայիսի 4-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Յանա Չերնոխովային: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին անգամ է հանդիպում ռազմական բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքական ու ռազմական կին գործչի, ինչը կարևոր է ու հաճելի, ինչին ի պատասխան Յանա Չերնոխովան ասել է, որ կանայք պետք է ցույց տան, որ ընդունակ են զբաղեցնել բարձր և պատասխանատու պաշտոններ:
Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան ընդգծել է, որ ուրախ է այս հանդիպման կայացման համար, ընդ որում, երբ այս տարի նշվում է Չեխիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը:
Վարչապետի տիկինն ու Չեխիայի պաշտպանության նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում Աննա Հակոբյանը ներկայացրել է հոկտեմբերի 19-20 Երևանում կայանալիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մանրամասները և հրավիրել Յանա Չերնոխովային մասնակցելու դրան:
Աննա Հակոբյանը նշել է. «Ամբողջ աշխարհում հաճախ խոսում են կնոջ դերի և պատերազմների դրական հանգուցալուծման վրա նրանց ազդեցության մասին` առաջնորդվելով 2000 թվականին ընդունված ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով, որն ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը»:
Աննա Հակոբյանի խոսքով, սակայն, իրական կյանքում նման օրինակների հնարավոր չէ հաճախ հանդիպել, բայց համոզմունք է հայտնել, որ «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովը քիչ թե շատ իրականություն կդարձնի այն:
Չեխիայի պաշտպանության նախարարը նշել է, որ գագաթնաժողով անցկացնելու Աննա Հակոբյանի գաղափարը շատ լավն է:
Պատերազմն ու կոնֆլիկտներն այսօր իրողություն են աշխարհում` նշել է վարչապետի տիկինը և վստահություն հայտնել, որ կանայք շատ բան կարող են փոխել այս իրողությունում: Պատերազմները չեն դադարի, որքան էլ կանայք մասնակցեն գագաթնաժողովին, բայց գործելն այսօր ավելի կարևոր ու նպաստավոր է, քան անգործությունը` նշել է Աննա Հակոբյանը:
Ըստ վարչապետի տիկնոջ, գագաթնաժողովի նպատակը կանանց մեկ վայրում համախմբելն ու միմյանց հետ շփվելու հարթակ ստեղծելն է:
Աննա Հակոբյանը հավելել է նաև, որ գագաթնաժողովը ապաքաղաքականացված է, և աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանելու ցանկություն հայտնած կին քաղաքական գործիչները միջոցառմանը ներկա են գտնվելու առաջին հերթին որպես կին:
Զրույցից հետո Յանա Չերնոխովան Աննա Հակոբյանին հրավիրել է «Պրահայի ռազմական պատմության ինստիտուտ»` շրջայցի: Չեխիայի պաշտպանության նախարարն ընդգծել է` տեղեկացված է վարչապետի տիկնոջ կազմած ջոկատի մասին և թանգարանը ավելի հետաքրքիր կլինի Աննա Հակոբյանի համար:
Յանա Չերնոխովան, «Պրահայի ռազմական պատմության ինստիտուտի» տնօրեն Ալեշ Կնիժեկը շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանին են ներկայացրել Չեխիայի 18-ից 21-րդ դարերի ռազմական պատմությունը, պատմել են թանգարանում պահվող գտածոների մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ