ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի վարած հակահայ քաղաքականությունը Հայաստանը կարող է վերածել ռազմական պոլիգոնի՝ արյունալի պատերազմ հրահրելով ՀՀ ողջ տարածքում.ազատամարտիկ 05/04/2023 17:33 | ԼՐԱՀՈՍ
«Մեծ պատերազմն անխուսափելի է ու ինչքան ձգձգվում է, այնքան մեզ համար ավելի վատ պայմաններում է այն վրա հասնելու։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական բանակն օր օրի թուլանում է ։ Հատուկ պատվե՞ր է սա, թե տգիտության արդյունք, ցույց կտա ժամանակն ու հետաքննությունը,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասում է ազատամարտիկ Հովհաննես Մուրադյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական հատուկ գործողությունների ֆոնին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու հստակ ծրագիր կա, ինչը տեղի է ունենալու Հայաստանի, ԻԻՀ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի, չի բացառվում նաև՝ Վրաստանի անմիջական մասնակցությամբ։
Ուկրաինական ճակատում տեղի ունեցող զարգացումները, ըստ ազատամարտիկի, անմիջական իրենց ազդեցությունն են ունենալու այստեղ՝ Հարավային Կովկասում, որտեղ առաջնային թիրախը Հայաստանն ու Արցախն են. «Եթե գնահատելու լինենք ՌԴ- Ուկրաինա ուժերի հարաբերակցությունը, ապա, այս պահի դրությամբ, կասկածից վեր է՝ Ուկրաինան արդեն հյուծվել է այնքան է հյուծվել, որ չի կարողանալու համարժեք հակահարված տալ ռուսական կողմի նախաձեռնած ռազմական գործողություններին, թեկուզ միայն այն պատճառով, որ Արևմուտքից իրենց մատակարարվող զենքը համարժեք չէ հարձակման այն ծավալներին, որ պատրաստվում է հասցնել ռուսական կողմը՝ Ուկրաինային»։
Հովհաննես Մուրադյանն ասում է՝ այն, ինչ կատարվեց երեկ՝ անօդաչու թռչող սարքի մասնակցությամբ Կրեմլի մատույցներում, անպատասխան չի մնալու ռուսական զինված ուժերի կողմից. «Ավելին՝ ռուսական կողմն՝ ի դեմս Մեդվեդևի, երեկ հայտարարեց, որ ապրիլի 4-ը ճակատագրական է դառնալու Ուկրաինայի ողջ պատմության մեջ։ Կարելի է ասել՝ Մեդվեդևի բերանով Զելինսկու վերաբերյալ ակնհայտ ֆիզիկական հաշվեհարդարի տեքստ հնչեց։ Նման հայտարարությունները ռուսական կողմից, արդեն իսկ, մեծ վտանգ են ներկայացնում, որովհետև ՌԴ-ի որդեգրած քաղաքականությունը հայտնի է՝ նրանք չեն խոսում, այլ գործ են անում։ Իսկ, եթե բանը հասնում է խոսելուն, այսինքն, կատարվում է այնպիսի սադրանք, որը հայտնվում է ռուսական քաղաքական իշխանությունների կոշտ մեկնաբանությունների հարթակում, ուրեմն, իրավիճակն ավելի քան լուրջ է։ Այլ կերպ ասած, ես կարծում եմ, որ եթե մինչ այսօր Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում ռազմական հատուկ գործողություններ էր կատարում, ապա Կրեմլի կտուրին նախօրեին տեղի ունեցած սադրանիքից հետո, չի բացառվում, որ ՌԴ-ն հայտարարի Ուկրաինայի հետ պատերազմ սկսելու մասին։ Այստեղ վատթարագույն իրավիճակում կարող է հայտնվել Զենլինսկին անձամբ, որովհետև ռուսական կողմի թիրախում հայնվելուց բացի, ակնհայտ է, որ նա արդեն ծանր բեռի է վերածվել նաև Արևմուտքի համար»։
Ազատամարտիկը հավելում է՝ ռուս- ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր, ՌԴ-ա, իրականում, ցույց չի տվել իր ռազմական հնարավորությունների պոտենցիալը. «Պատճառը հայտնի է՝ Ռուսաստանը չի ցանկացել և հիմա էլ չի ցանկանում հայրենական պատերազմ սկսել եղբայրական երկրի ժողովրդի դեմ։ Սակայն այն, ինչ արվեց երեկ՝ անօդաչուի միջոցով, ՌԴ-ին այլևս տեղ չի թողնում՝ հապաղելու։ Կարծում եմ, առաջիկա օրերին ականատես ենք լինելու կատաղի և արյունալի գործողությունների, որի թիրախը կարող է լինելո ոչ միայն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևն, այլև ողջ երկրի տարածքը»։
Հարցին՝ ինչո՞վ է ռուս -ուկրաինական հակամարտության թեժացումը վտանգավոր Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի ու Արցախի համար, բանախոսը պատասխանում է՝ խնդիրը նրանում է, որ մեր թշնամիները, ովքեր, իրականում, հանդես են գալիս նաեւ որպես ՌԴ-ի թշնամիներ, բաց չեն թողնելու հնարավությունը՝ այստեղ ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ «Կարծում եմ, սա նրանց համար չափազանց բարենպաստ ժամանակահատված է՝ հարձակում սկսելու։ Բոլորովին պատահական չէ հենց այս օրերին Վաշինգտոնում տեղի ունեցող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որտեղ ստորագրվելիք փաստաթղթով իրավական ուժի մեջ է մտնելու «Արցախը Ադրբեջան է և վերջ» հայտնի բանաձևը, որ թուրք - ադրբեջանական տանդեմի հետ հավասար չափով առաջ են մղել նաև հայաստանյան օրվա իշխանությունները։ Արդյո՞ք Արցախում ապրողները համամիտ են այս բանաձևի հետ և հարմարվելո՞ւ են նրանք, այլևս, Ադրբեջանի կազմում ապրելու որոշման հետ, ինչը, կրկնում եմ՝ վավերացվելու է Վաշինգտոնում տեղի ունեցող, այսպես կոչված, բանակցություններով…»։
Ակնհայտ է, որ Արցախում, ինչպես նաև Հայաստանի հարավային սահմաններին՝ Սյունիքում ռազմական նոր սադրանքը մոտ ապագայի հարց է. «Քանի որ Արցախի հայաթափումն ու ադրբեջանացումը շատ ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին, ապա, չի բացառվում, որ հերթական սադրանքը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, որը, ցավոք, կընդգրկի ՀՀ ողջ տարածքը՝ ներառելով Հայաստանի բոլոր խոշոր քաղաքները։ Ամենամոտ ապագայում, այսինքն՝ վաշինգտոնյան փաստաթղթի ստոագրմամբ և վավերացմամբ, հավաքական Արևմուտքի լուռ համաձայնության ներքո, Ադրբեջանն Արցխում կանցնի էթնիկ զտման՝ թիրախում ունենալով նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ Այստեղ, ինչպես բազմիցս հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, անմասն չի մնալու նաև ինքը։ Այսինքն, համաձայն այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արված բազմաթիվ հայտարարությունների՝ Իրանը չի հանդուրժի իր սահմաններին տեղի ունեցող որևէ տեսակի փոփոխություն։ Այսինքն՝ կասկածից վեր է, որ Սյունիքում սկսվելիք ռազմական գործողութունների պարագայում, Իրանը, նույնպես, կմիանա ռազմական գործողություններին։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր թիկունքում ունենալով Իսրայելական հզոր աջակցությունն ու համաձայնությունը (եթե չասենք հրահանգը), պատասխան հարված կհասցնի Իրանին։ Այստեղ ռազմական գործողություններին կարող է միանալ նաև Թուրքիան, որը, գուցե, ոչ առերևույթ, սակայն, ինչպես ՌԴ-ին, այնպես նաև Իրանին համարում է իր թշնամին։ Այսինքն, Թուրքիան կարող է իր ռազմավարական դաշնակից Ադրբեջանին ռազմական փոխօգնություն տրամադրելու պատրվակով միանա Սյունիքում ծավալվելիք ռազմական գործողություններին։ Սա, արդեն, հստակ ռազմական գործողություն է, որով Թուրքիան, արդեն պաշտոնապես կհարձակվի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Այստեղ է, որ թուրք - ադրբեջանական տանդեմի սադրանքը կարող է առավել վտանգավոր դառնալ՝ ներառելով իր մեջ ՀՀ ողջ տարածքը։ Սա հստակ ցուցիչ կարող է դառնալ, որով Թուրքիան ՌԴ-ին կներքաշի երկրորդ ճակատի մեջ, որովհետև՝ լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ ՀՀ-ի վրա ցանկացած ռազմական հարձակում կարող է հանդիպել ռուսական կողմի զինված դիմադրությանը։ Ահա թե ինչպես և ինչ պլանավորմամբ թուրք - ադրբեջանական տանդեմը կարող է ամենամոտ ապագայում երկրորդ ճակատ բացել ՌԴ-ի համար։ Ցավալին այն է, որ այս ողջ պատմության մեջ, արյունալի պատերազմը կընթանա հենց Հայաստանի բուն տարածքում, այսինքն՝ Նիկոլի վարած ազգադավ և հակահայ քաղաքականությունը Հայաստանը կարող է վերածել ռազմական պոլիգոնի»։
Հարցին՝ ի՞նչ շոշափելի քայլերի սպասել ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսատանի Դաշնությունից, եթե, հանկարծ, թուրք – ադրբեջանկան տանդեմը՝ միացյալ ռազմական դաշինքով, հարձակում իրականացնի ՀՀ սահմաններին, Հովհաննես Մուրադյանը պատասխանում է՝ իհարկե սա լավ հաշվարկված քայլ կլինի թշնամիների կողմից, հատկապես, հենց այս ժամանակահատվածում, երբ Մոսկվայի կենտրոնում՝ Կրեմլի կտուրին անօդաչու թռչող սարքի սադրանքից հետո, ռուսական կողմն Ուկրաինայում ներքաշվելու է լայնածավալ ռազմական գործողությունների մեջ, սակայն, միամիտ կլինի մտածել, թե ռուսական կողմը սեփական հաշվարկներն ու քայլերի հստակ հաջորդականությունը չունի. «Թե ի՞նչ կանի ՌԴ-ն Հայաստանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի կամ հարձակման պարագայում, կարծում եմ աներկբա է՝ ՌԴ-ն, անպայման, կխառնվի իրավիճակին, սակայն, ավելի քան վստահ եմ՝ նա դա կանի մեզ համար վտանգավոր ընդմիջումից հետո միայն։ Ռուսաստանի Դաշնությունը թույլ կտա, որպեսզի թուրք - ադրբեջանական տանդեմը որոշակի ռազմական հաջողության հասնի այստեղ՝ Հայաստանում։ Ցավով եմ այս մասին բարձրաձայնում, սակայն փաստ է, որ թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ հասարակության մի զգալի զանգված, այդպես էլ ի զորու չեղավ սթափ գնահատելու աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու այդ պրոցեսում՝ Հայաստանի պետական և ազգային շահի գիտակցումը զիջեց անհեռատես ամբիցիաներին ու աններելի դավաճան քաղաքականությանը։ Ընդգծված հակառուսական քաղաքականություն էր նաև ՀԱՊԿ-ի հետ համաձայնության պայմանագրի համառ չստորագրումը, որի մասին ռուսական կողմից ամենաբարձր մակարդակով բազմաթիվ անգամներ զգուշացվեց և հորդորվեց հայկական կողմին։ Այս ամենն, իհարկե, անպատասխան չէր մնալու և կարծում եմ, առաջիկա պատերազմը ՀՀ-ի համար արյունալի և ողբերգական կլինի։ Սակայն, ինչ - որ պահից ՌԴ-ն անպայման կմիանա և ռազմական աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին՝ ոչ թե հայկական պետականության պահպանման, այլ սեփական շահի հստակ գիտակցումով միայն, որովհետև, ցանկացած զարգացումների պարագայում, Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա, որպեսզի իր ազդեցությունն այստեղ՝ Հարավային Կովկասում չեզոքացվի»։
Ամփոփելով, ազատամարտիկը նկատում է՝ ավելորդ է խոսել այն մասին, որ ո՛չ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը երբեք լուրջ ռազմական փոխօգնություն չեն տրամադրի մի երկրի, որի իշխանությունները, ակնհայտ կերպով, թշնամու, այդ թվում նաև՝ հավաքական Արևմուտքի շահերը ներկայացնող մի զանգված է.«Կարծում եմ, հայաստանյան իշխանությունների քաղաքական կյանքին հաշված շաբաթներ են մնացել։ Վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրումից հետո, այն օրինական ուժի մեջ մտնելու համար պետք է ստանա նաև ՀՀ Ազգային ժողովի վավերացումը։ Հենց այստեղ է, որ ժողովուրդը մեծ շանս ունի դա թույլ չտալու, եթե բարեխիղճ ընդդիմության գլխավորությամբ (եթե այդպիսիք Հայաստանում դեռ մնացել են) ոտքի կանգնի և այս իշխանություններին ուղարկի այնտեղ, որտեղ, իրականում, իրենց տեղն է։ Ցավալի է, սակայն փաստ, որ վերջին տարիներին Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն և բացառապես արյունալի պատերազմով։ Սա է պատճառը, որ ես՝ վերլուծելով ստեղծված իրավիճակը, ոչ միայն չեմ բացառում, այլև պատերազմի վտանգն օրհասական եմ գնահատում։ Հայաստանը կվառվի, բայց կհառնի մոխիրներից։ Այլ հարց է՝ կհասկանա՞, ի վերջո հայ ժողովուրդը, թե ինչո՞ւ այս ամենը տեղի ունեցավ իր հետ, ինչո՞ւ ինքը կորցրեց իր Հայրենիքի այդքան մեծ դժվարությամբ ձեռք բերված մի հատվածը, իր զավակների կյանքը, ինչո՞ւ իր թշնամին լկտիացավ այս աստիճանի, որ այսպես ստորացրեց հային իր հողում և ինչո՞ւ վրա հասավ արյունալի պատերազմը։ Որովհետև, քանի դեռ հայ ժողովուրդը չի տվել այս հարցերի պատասխանները, քանի դեռ նա չի հասկացել իր գործած սխալների իրական պատճառներն ու մեղքի մեծության չափը՝պատուհասները, ողբերգություններն ու պատերազմները չեն դադարելու մեզ համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ