ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ. Վահե Հովհաննիսյան 05/04/2023 10:54 | Քաղաքական
Երեկ ԱԺ հարցուպատասխանի բովանդակությունից հետո ձևավորված ծանր տպավորությունը լավագույնս նկարագրում է ռուս արձակագիր Ռոման Սենչինը։ Իսկապես շատ դժվար է մարդ մնալ, շարունակել մարդու նման ապրել, երբ իշխանությունն ու ընդդիմությունը երրորդ դեմքով քննարկում են՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում։
«Երեկվա նիստը կարծես Հայաստանի հանրապետության հոգեհանգիստը լիներ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը՝ սգո սրահի դիմաց կանգնած, իրար հետ երկար տարիներ չխոսող, կռված բարեկամներ, բայց դե որ ընդհանուր «մեռել» ունեն, ստիպված խոսում են, շփվում։ Տվյալ դեպքում՝ երկու գրքից ոչ ավել կարդացածի մտահորիզոնով փիլիսոփայում են հայրենիքի, պետության, հայրենասիրության մասին։
Ամեն ինչն էր ճնշող. թե´ պարտված թիմի, թե´ «Կրելու» համար հավաքված թիմի որոշ ներկայացուցիչների ստեղծած մթնոլորտը։ Անտանելի։ Շատ դժվար է մնալ մարդ, առավել ևս՝ հավասարակշռված։
Մի պահ հասկանո՞ւմ եք՝ ինչի շուրջ եք փիլիսոփայում։ Մեր պետության, մեր ապագայի, մեր ընտանիքների։ Ովքե՞ր եք դուք։
Ու շատ կարևոր է արձանագրել, որ այսօրվա իրականությունը ոչ թե պատերազմի հետևանքն է, այլ՝ 2021-ի ընտրությունների։ Հայի արած այդ ողբերգական ընտրության հետևանքով է, որ այսօր իշխանությունը հանգիստ տոնով խոսում է՝ պետությունը կմնա՞, թե՞ ոչ։
Կա՞ արդյոք Հայաստան՝ ԱԺ-ից դուրս։ Իհարկե կա։ Ու այն շատ ավելի լավն է, ու վեր է ԱԺ բարքերից ու մթնոլորտից, ու գերին չէ՝ այլոց հաշվարկների, գործարքների, գույքերի և այլն, այնտեղ կան շատ ավելի կարգին մարդիկ։
Պետությունն անպայման մնալու է, ու նրա առողջացման համար պարտադիր լինելու է բարդ- ցավոտ ներհանրային խոսակցություն՝ ինչո՞ւ այսքան հեշտ փլվեց Հայաստանը՝ իր բոլոր ենթահարցերով։ Ու սա անպայման ենթադրելու է նաև պատասխանատվություն՝ անկախ քաղաքական ճամբարներից»,-գրել է Վահե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ