ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաջողվել է ճեղքել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող նարատիվները. հաջորդիվ պետք է դրդենք միջազգային դերակատարներին' իրական քայլերի անցնել. Արցախի ՄԻՊ 05/03/2023 22:01 | ԼՐԱՀՈՍ
Ներկա դրությամբ միայն Գորիսում ավելի քան 150 արցախցի կա, ովքեր չեն կարողանում տուն վերադառնալ, իսկ ՀՀ-ում գտնվող արցախցիների թիվը, ովքեր սպասում են տուն վերադառնալու օրվան, մի քանի հարյուր է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այդ մարդկանց վերադարձը հնարավոր չի լինում կազմակերպել անգամ Կարմիր Խաչի միջոցով։ Ադրբեջանն անթաքույց մերժում է թե՛ խաղաղապահներին, թե՛ Կարմիր Խաչին՝ ավելի բարդացնելով իրավիճակը։ Անգամ Արցախում բուժման հնարավորություն չունեցող հիվանդներն են մեծ դժվարությամբ տեղափոխում Հայաստան։ Ի դեպ, դրա կարիքն ունեցող հիվանդների մի մասին չի էլ հաջողվում տեղափոխել։ Եթե մինչև անցակետի տեղադրումը այդ խնդիրը կար, այսինքն՝ խիստ սահմանափակ թվով հիվանդներ էին Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվում, ապա անցակետի տեղադրումից հետո վիճակն ավելի է բարդացել։ Իմ ունեցած վերջին տվյալներով՝ ապրիլի 23-ից մինչև հիմա մեկ անգամ է հիվանդների տեղափոխում իրականացվել»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը։
Շեշտելով, որ հսկիչ անցագրային կետի տեղադրումով Ադրբեջանը ֆորմալիզացրել է Արցախի շրջափակումը՝ Գեղամ Ստեփանյանը նշեց՝ այդ քայլով Ադրբեջանը բացահայտեց իր իսկ կողմից հորինված կեղծիքը, թե, իբր, բնապահպաներն էին փակել Լաչինի միջանցքը։
«Անցակետի տեղադրումը բացահայտեց, որ Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված գործողություն է։ Իր քայլերով Ադրբեջանն ապացուցում է, որ 120 հազար մարդու թակարդի մեջ պահելով ու նրանց համար անելանելի պայմաններ ստեղծելով՝ նպատակ ունի հպատակեցնել նրանց կամ ստիպել, որ դուրս գան իրենց տներից։ Երկու դեպքում էլ դրանք անբարո, հանցավոր արարքներ են»,-շեշտեց Ստեփանյանը։
Շրջափակման օրվանից սկսած Արցախի ՄԻՊ գրասենյակն ամենօրյա ռեժիմով արձանագրել է դրա հետևանքով առաջացած իրավիճակը, մարդու իրավունքների բազմապիսի խախտումները և միջազգային համապատասխան կառույցներին պարբերաբար զեկուցել իրավիճակի մասին։
Հերթական ամենամսյա զեկույցը՝ շրջափակման 150–րդ օրվա ամփոփումով, կհրապարակվի մայիսի 12-ին, որում ներառված կլինեն նաև շրջափակումից տուժած մարդկանց վկայություններ։
«Շրջափակումը տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։ Անցակետի տեղադրումով հումանիտար, առողջապահական խնդիրներն ավելի են խորացել։ Շրջափակման 143 օրերի ընթացքում Արցախ ներկրվել է մոտ 5 հազար տոննա առաջին անհրաժեշտության ապրանք, մինչդեռ նորմալ պայմաններում 60 հազար տոննա պետք է ներկրվեր։ Մարդիկ ունեն կտրոններ, որով կենսական նշանակության ապրաքներ կարող են ձեռք բերել, բայց գործնականում չեն կարողանում դրանք իրացնել, քանի որ խանութներում համապատասխան ապրանքները չկան»,-նշեց ՄԻՊ-ը։
Դեղորայքի՝ հատկապես սպեցիֆիկ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ դեղամիջոցների մասով իրավիճակն ավելի տխուր է։
Անցակետի տեղադրումից հետո լիակատար երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչները նաև առաջին բուժօգնություն ստանալու հնարավորություն չունեն։
«Այս համայնքներում հատկապես առաջին բուժօգնության հետ կապված խնդիրը շատ սուր է։ Փաստացի, եթե այս գյուղերի բնակիչներից որևէ մեկը, Աստված մի արասցե, ունենա բուժօգնության կարիք, ապա անելանելի վիճակում կհայտնվի։ Ցանկացած պահի նման իրավիճակ կարող է ստեղծվել, ուստի առաջնահերթ որևէ լուծում պետք է գտնել, ինչ-որ մեխանիզմ մշակել՝ այդ մարդկանց օգնելու համար»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։
Անդրադառնալով արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության մասին փաստող արձանագրումներին և դրանց՝ միջազգային հանրության արձագանքին՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց․
«Իմ տպավորությամբ՝ հաջողվել է ճեղքել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի կոմից տարածվող նարատիվները, և որևէ մեկն արդեն չի կասկածում, որ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է Արցախի ժողովրդին ճնշելու, նրան որոշակի քայլեր պարտադրելու գործողություններ։ Դա երևում է նաև վերջին շրջանում տարբեր երկրներից հնչող հայտարարությունների մեջ, որոնք արդեն հասցեական են․ Ադրբեջանին հստակ կոչ է արվում դադարեցնել Արցախի շրջափակումը։ Բայց այդ կոչերը պետք է վերածվեն կոնկրետ քայլերի, քանի որ Ադրբեջանը քաղաքակիրթ արված կոչերը չի ընդունում ու չի կատարելու»,-նկատեց Արցախի ՄԻՊ-ն ու հավելեց, որ իրենց առջև դրված հաջորդ նպատակ հասնելն է նրան, որ միջազգային դերակատարները դուրս գան որդեգրած կրավորական կեցվածքից և անցնեն իրական գործողությունների։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ