ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱՄՆ-ին պետք է փաստաթուղթ, որով ոչ միայն Արցախն ու Սյունիքը, այլև ողջ Հայաստանը կհայտնվի թուրք – ադրբեջանական վերահսկողության տակ. սրան է նա ձգտում՝ Միրզոյան – Բայրամով բանակցային հանդիպումով» 05/03/2023 21:48 | Քաղաքական
«Եկեք, ըստ էության, հասկանանք, թե ի՞նչ է ասում ամերկյան կողմը՝ Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետի վերաբերյալ. այն է՝ Արցախի հայերը պետք է ազատ ելումուտ ունենան Հայաստան և ոչ ավելին։ Ամերիկան երբեք չի ասել, որ ադրբեջանական հսկիչ կետ, ընդհանրապես, չպետք է լինի, այլ միայն այն՝ որ ելումուտի ճանապարհը պետք է բաց լինի։ Եվ ահա, թեև անցակետի առկայության պայմաններում, ադրբեջանական կողմը, դեռևս, ապահովում է մեր հայրենակիցների ազատ ելումուտն այդ տարածքով։ Հետևաբար, առերևույթ որևէ հակասություն ամերիկյան կողմի և Ադրբեջանի պահվածքի մեջ, այս պահի դրությամբ չկա, այսինքն՝ ԱՄՆ հայտարարությունն ու ադրբեջանական վարքագիծը շատ ներդաշնակ կերպով համադրվում են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Հակարիի կամրջին անցակետի տեղադրման նույն օրը՝ ապրիլի 23-ին, պաշտոնական Վաշինգտոնն, ի դեմս Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելի, հանդես եկավ հայտարարությամբ, թե «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի ազատ և բաց տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է՝ հավանաբար ամերիկյան կողմն ու Ադրբեջանն, այս առումով, ունեն որոշակի փոխհամաձայնեցվածություն. «Չմոռանանք նաև, որ Ադրբեջանում ամերիկյան դեսպանատուն կա, որը հիանալի աշխատում է և կատարում իր վրա դրված գործառույթները։ Գոյություն ունի նաև բրիտանական կողմը, որ կառավարում է այդ գործընթացները՝ ըստ էության հայտ ներկայացնելով Հարավային Կովկասում գլխավոր մոդերատորի դերը ստանձնել, շատ հարցեր համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ»։
Անդրադառնալով Վաշինգտոնում երկու օր առաջ մեկնարկած Միրզոյան – Բայրամով բանակցություններին՝ քաղաքագետը հորդորում է, նախ և առաջ, հստակեցնել, թե ի՞նչ է այդ բանակցություններից ձգտում քաղել ամերիկյան կողմը։
ԱՄՆ- ն այստեղ երկու խնդիր ունի, որից մեկը վերաբերում է Արցախին, մյուսը՝ Սյունիքին, որոնք, ըստ բանախոսի՝ սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ.
«Ինչ վերաբերում է Արցախին՝ ամերիկյան կողմին պետք է, որ ռուս խաղաղապահ զորամիավորումն այնտեղից դուրս գա։ Ռուսական խաղաղապահների դուրսբերման համար անհրաժեշտ է երկու նախապայման, որպեսզի Հայաստանն Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Հայաստանն այս նախապայմանը կատարում է՝ հրապարակային կերպով ճանաչելով՝ Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Այս առնչությամբ, ինչ - որ նախնական փաստաթուղթ Պրահայում ստորագրվել է, բայց առավել էական փաստաթուղթ, թերս մինչ օրս, չի ստորագրվել և ՀՀ Ազգային Ժողովը ոչինչ, դեռևս, չի վավերացրել։ Այսինքն, այն, ինչ այս օրերին հայտարարում էին ՀՀ վարչապետն ու Արտաքին Գործերի նախարարը, պետք է թղթի վրա հայտնվի և վավերացում ստանա։ Այսքանից հետո հարց է առաջանալու՝ իսկ ո՞վ պետք է, թեկուզ ժամանակավոր, բայց ապահովի Արցախում ապրող հայերի անվտանգությունը։ Ակնհայտ է, որ ռուսական խաղաղապահ զորամիավորման՝ Արցախից հեռանալուց հետո, այդ առաքելությունը կստանձնեն միջազգային ինչ – որ կառույցներ։ Թե ո՞ր երկրի խաղաղապահ զորքերը կգան Արցախ՝ ապահովելու արցախցիների անվտանգությունն, այստեղ բոլորովին էական չէ։ Կարևոր է այն, որ այդ զորքերը կլինեն ամերիկյան կողմի անմիջական վերահոսկության տակ», - ասում է քաղաքագետը։
Արցախը ռուսական խաղաղապահներից ազատելուց հետո, առաջ կգա երկրորդ խնդիրը՝ Սյունիքի հարցը. «Այս հարցի լուծումն ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն իրար հետ ցամաքային որևէ հատում չունենան։ Այս կապը, դեռևս, տեղի է ունենում Հայաստանի միջոցով, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Այսինքն, Սյունիքի խնդրի լուծմամբ, կլուծվի նաև ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանից հեռացնելու հարցը, որի արդյունքում՝ ոչ միայն Սյունիքը կհայտնվի թուրք – ադրբեջանական վերահսկողության տակ, այլ նաև, մեծ իմաստով, ողջ Հայաստանը։ Այս ամենը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի մոդերատորությամբ և ԱՄՆ-ի թույլտվությամբ։ Վերոհիշյալ ողջ պրոցեսն իրականություն դարձնելու համար ԱՄՆ-ին պետք է իրավական կշիռ ունեցող փաստաթուղթ, ահա այն, ինչին հենց այս օրերին ձգտում է Ամերիկայի Միացյալ Նահագները՝ Վաշինգտոնում՝ Միրզոյան – Բայրամով բանակցային հանդիպումների օրակարգով», - ամփոփելով զրույցն ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից