Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Զոհված զինծառայողների ծնողները մասնակցում են 15 զինվորի մահված գործով նշանակված հրդեհատեխնիկական համալիր փորձաքննությանը. Կատարվել է քննչական փորձարարություն 05/03/2023   21:29  |  ԼՐԱՀՈՍ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները նոր հարցեր են առաջացնում, զինծառայողների ծնողները հակված չեն դրանց վստահելու և լրացուցիչ փորձաքննություն են պահանջում։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ միջնորդություն է ներկայացրել՝ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ։

Ըստ նրա՝ լրացուցիչ փորձաքննության, ինչպես նաև՝ հրդեհատեխնիկական-պայթյունատեխնիկական, նյութագիտական և ապրանքագիտական համալիր փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո տուժող կողմը կհամադրի փաստաթղթերը, գործի փաստական հանգամանքները և կքննարկի դատաբժշկական կրկնակի փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորության հարցը։ Այս դեպքում, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ ընդգծում է, որ քննիչը կարող է լրացուցիչ փորձաքննություն նշանակել, եթե եզրակացությունը թերի, անորոշ է և, նկատի ունենալով, որ եզրակացությամբ զինծառայողների մահվան հանգամանքները նշվում են երկուսը՝ շմոլ գազի թունավորումը և այրվածքային շոկը, տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ ուշադրություն հրավիրելով այդ հանգամանքի վրա՝ ակնկալելով տարրանջատել, թե դրանցից յուրաքանչյուրի կոնկրետ ժամը, արդյո՞ք դրանք միաժամանակ են վրա հասել, շմոլ գազի տարածումից հետո մահվանը հասցնելու ժամանակահատվածը։ Նշենք, որ մեղադրյալ Եղիշե Հակոբյանի և ողջ մնացած մյուս զինծառայողների մոտ շմոլ գազի թունավորում չի արձանագրվել, այդ հարցին տուժող կողմը ևս անդրադարձել է՝ միջնորդության շրջանակներում։

Ի դեպ, Նորայր Նորիկյանն ավելի վաղ ահազանգել էր, որ դեպքի վայրի խախտում է եղել։ Մասնավորապես, զինծառայողների մարմինները տեղափոխվել էին դիահերձարան՝ մինչև քննիչների՝ դեպքի վայր ժամանելը և դեպքի վայրում քննչական գործողություններ իրականացնելը, ավելին, առկա չեն լուսանկարներ՝ դիակների նախնական տեղակայման, տեղափոխման վերաբերյալ։ Նորիկյանը նշեց, որ ՀՀ ՊՆ և ՆԳՆ նախարարներին ուղղված փաստաբանական հարցման արդյունքում է ստացել պատասխանը, որ դեպքի վայրը, ըստ էության, խախտվել է, չի պահպանվել, զինծառայողների դիերը տեղափոխվել են ՆԳՆ և ՊՆ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Դեռևս հայտնի չէ՝ վարույթն իրականացնող մարմինը դեպքի վայրի խախտման ուղղությամբ քննություն իրականացնում է, թե՝ ոչ, ըստ Նորիկյանի, գործի քննության արդյունքներով պարզ կերևա՝ այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինն ինչ գործողություններ է իրականացրել և ինչ արդյունքներ է արձանագրել, առկա՞ է արդյոք անփութություն, ի վերջո, որն է տրամաբանությունը, որ առանց վարույթն իրականացնող մարմնի, դեպքի վայրի զննության, առանց դեպքը՝ վարույթն իրականացնող մարմնին հանձնելը զինծառայողների դիերը հանձնվել են։ Առավել խնդրահարույց է այն, որ պնդում են, թե տեսանկարահանում չի իրականացվել, ինչին Նորիկյանը չի հավատում, նշում է՝ անհավանական է, որ նման ծավալի ողբերգության պայմաններում այդ աշխատանքներն իրականացնելիս տեսալուսանկարահանում, տեսաձայնագրում իրականացված չլիներ, որն է այդ անփութության պատճառը։ Իսկ թե արդյո՞ք դիտավորություն են տեսնում, Նորիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այս պահին այդ հարցի պատասխանը տալ, բայց դա պարտադիր պետք է արվեր։ Նախ՝ դեպքի վայրը չպետք է խախտվեր, որևէ մեկն իրավասու չէր և երկրորդը՝ նույնիսկ այդ պայմաններում իրենք պարտավոր էին հնարավորինս տեսաձայնագրել, տեսալուսանկարահանել, որ հասկանայինք, թե ինչ դիրքով, ինչ պայմաններում, ինչ իրավիճակ է եղել՝ մինչև զինծառայողների մարմիններն այդտեղից տեղափոխելը»։

Նորիկյանը նշեց, որ գործի քննությունն այս պահին ակտիվ քննչական փուլում է գտնվում, նշանակված է հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն, որին տուժողներից վեցը ծնող ներգրավված են որպես փորձաքննությանը մասնակից՝ տուժող կողմի միջնորդության հիման վրա քննիչի որոշմամբ։ Ծնողների մեծ մասն արդեն ցուցմունք են տվել, վերջերս իրականացվել է քննչական փորձարարություն՝ դեպքի վայրում։ Տուժող կողմը վստահեցնում է՝ հետևողական են լինու, որևէ տվյալ չի սպրդելու։ Նորիկյանը նշեց, որ մեղադրյալների թիվը չի սահմանափակվելու այս հինգով, վստահեցրեց՝ ամեն ինչ արվելու է, որ մեղադրյալների շրջանակը մեծանա, ընդ որում, ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։

Անդրադառնալով ծնողների և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ Նորիկյանը նշեց, որ ինքը կառավարության պահանջով չի մասնակցել փակ հանդիպմանը, թեև ծնողներն իրեն տեղեկացրել են հանդիպման բովանդակության մասին, ինքը կոռեկտ չի համարում փակ հանդիպման վերաբերյալ հրապարակային տեղեկություններ հրապարակելը։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից կալանքի տակ են եղել ի սկզբանե երկուսը։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու գտնվում է հիվանդանոցում, 2.5 ամիս ազատության մեջ մնալուց հետո նա կալանավորվել է։ Տուժող կողմը հայտարարել է, որ չի վստահում պաշտոնական վարկածին ու սկսել են սեփական հետաքննությունն իրականացնել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:17 21/04/2023  |  ԼՐԱՀՈՍԲերեք մեր երեխաներին, մենք առողջ երեխաներ ենք տվել ձեզ, դիտավորյալ սպանել են մեր երեխաներին. 15 զինծառայողների հարազատները կառավարության շենքի մոտ են
19:50 19/04/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը եւ Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպել կացարանի հրդեհից զոհվածների ծնողներին․ Նորիկյան
23:40 18/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատների հետ
20:28 18/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀրատապ. զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի ու Պապիկյանի հետ (տեսանյութ)
16:40 18/04/2023  |  ԼՐԱՀՈՍԿա մշակված գործողությունների հստակ պլան. Նաիրա Մելիքյան
13:19 18/04/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլը Խաչատուրովին փակի տակ է պահում, որ չկոնսոլիդացնի հայրենիքը պաշտպանող ուժերին. Ռոստոմյան
13:16 18/04/2023  |  ԼՐԱՀՈՍՈւզում են բարոյազրկեն բանակը, թուլացնեն ուժային կառույցը. զոհված զինվորի մայր
21:15 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍՔյարամյանը չբարեհաճեց դուրս գալ տաք աշխատասենյակից և խոսել այս մարդկանց հետ․ Բաբայան
16:23 14/04/2023  |  ՔաղաքականԵռաբլուրը չենք ուզում մեծանա. մեր պայքարը այսուհետ ոչ թե իրավական կլինի, այլ քաղաքական. զոհվածի ծնող
14:07 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլը ճիշտ է, թե ճիշտ չէ, եթե գեներալների մեջ մի տղա կա՝ թող ասեն, Նիկոլ սուտ ես խոսում, 5-րդ շարասյան մեջ չեմ եղել. նահատակված հերոսի հարազատ (տեսանյութ)

Արխիվ

[]