Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կառավարության աջակցությունը լինելու է շարունակական և ռազմավարական. Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի և աշխարհի 2023թ. ապրիլյան առաջնությունների մրցանակակիր մարզիկներին 05/03/2023   22:22  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի, մարմնամարզության, ըմբշամարտի և սամբոյի մարզաձևերով՝ Եվրոպայի և աշխարհի 2023 թվականի ապրիլ ամսին կայացած առաջնություններում հաղթած մարզիկներին: Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի, Մարմնամարզության, Ըմբշամարտի և Սամբոյի ֆեդերացիաների նախագահները, նշված մարզաձևերի մարզիչները:

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախարար,

Հարգելի պարոն Հարությունյան,

Հարգելի մարզիկներ,

Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Ընդգծեմ, որ վերջին օրերին «11 ոսկե՝ 8 օրում» կարգախոսը թերևս Հայաստանում ամենաշատ բարձրաձայնված կարգախոսն է, և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այդ կարգախոսը կերտելու համար: Իհարկե, խոսքը միայն ոսկե մեդալների մասին չէ, և ուզում եմ ընդգծել նաև մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր մեդալ են նվաճել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի են ունեցել: Ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել այդ արդյունքների վերաբերյալ և հույս հայտնել, որ դա ինչ-որ կերպ նաև արձագանք է այն քաղաքականությանը, որը Կառավարությունը վարում է սպորտի բնագավառում:

Ես հիշում եմ 2021 թվականին այս շենքում տեղի ունեցած մի հանդիպում, երբ  քննարկում էինք օլիմպիական խաղերին մեր թիմի նախապատրաստության աշխատանքները և զարմանքով արձանագրեցինք, որ, օրինակ, նույն ծանրաքարերի կամ ծանրաձողերի հետ կապված խնդիր կա: Խոսքը վերաբերում էր Eleiko ֆիրմայի ծանրաձողերին, տվյալ դեպքում կոնկրետ ծանրամարտի մասին է խոսքը, և ուրախ եմ արձանագրել, որ հիմա երկրում այնքան Eleiko ծանրաձող կամ ծանրաքար ունենք, որ եթե մամուլում հայտնված մեկնաբանությունների մեջ չափազանցություն չկա, մեզ երկար տարիներ դեռ կբավականացնեն: Չնայած հույս ունենք, որ, ընդհակառակը, չի բավականացնի, որովհետև ծանրամարտով զբաղվողների թիվն այնքան կմեծանա՝ նաև մեր հավաքականի հաջողության բերումով, որ մենք, բառիս լավ իմաստով, ստիպված կլինենք նորանոր ծանրաձողեր, ըմբշամարտի և սամբոյի գորգեր, մարմնամարզության սարքեր և սարքավորումներ ներկրել, և ամեն անգամ այս հանդիպումներում մեր մարզիկները և մարզիչները կասեն, որ չի հերիքում, էլի է պետք, էլի է անհրաժեշտ, և այլն և այդպես շարունակ, բայց ոչ թե այն իմաստով, որ չկա, այլ կա, շատ կա, բայց, այնուամենայնիվ, էլի է անհրաժեշտ: Մարզական այս հաջողությունները կարևորում ենք նաև այս տրամաբանությամբ, որովհետև համոզված ենք, որ ձեր հաջողությունները, սիրելի մարզիկներ և մարզիչներ, կոգեշնչեն մեր երիտասարդներին՝ զբաղվել սպորտով, ֆիզկուլտուրայով, նպատակներ դնել իրենց առջև և իրագործել:

Ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ մենք հիմա նաև երկրում բավական տեսանելի մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում: Հույս ունեմ, որ պլանավորված ժամանակում կավարտվի Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը: Առիթ ունեցա Արմավիրի մարզ այցելել և տեսնել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները, խոստացան, որ ժամկետում կավարտվի կառուցումը: Եվ ուզում եմ հիշեցնել խոստումը, որ յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի անունով մեր երկրում կկառուցվի մարզադպրոց. այն ուժի մեջ է, և ցանկանում եմ, որ մենք այնքան, այսպես ասած, ծանր գրաֆիկով իրականացնենք այդ գործը, որ էլի ամեն անգամ ասեն՝ դեռ նորանոր միջոցներ են անհրաժեշտ այդ նպատակն իրագործելու համար:

Բայց մենք առանձին դեպքերում նաև առանձին որոշումներ կկայացնենք այս տրամաբանությունից դուրս, և ուզում եմ ձեր ներկայությամբ մեկ այլ որոշման մասին բարձրաձայնել, որը, հույս ունեմ, դրական կընկալվի ձեր միջավայրում: Վերջին մրցույթներից և իրադարձություններից հետո մենք քննարկեցինք և տեսանք, որ այս պահին կարծես թե մեր եզդիաբնակ բնակավայրերում այդպիսի մարզադպոցներ չեն կառուցվում: Ես որոշում եմ կայացրել և հույս ունեմ՝ այդ որոշումը կպաշտպանեք, որ ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, մենք կկառուցենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն: Այստեղ պետք է բոլորիդ, ընդհանուր առմամբ, հետևյալ խնդրանքով դիմեմ, որ այս գործընթացն օգտագործենք մարզերում մարզական ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով: Իհարկե, լավ է, որ մեր արդեն 3 անվանական մարզադպրոցներն էլ մարզերում են գտնվում՝ Շիրակում, Արմավիրում և հիմա երրորդը՝ Արագածոտնում: Իմիջիայլոց, դա էլ ենք պայմանավորվել, որ եթե Արթուր Ալեքսանյանը, օրինակ, երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, իր անվամբ ևս մեկ մարզադպրոց կկառուցենք, օրինակ, Կապանում կամ Գորիսում:

Շատ կարևոր եմ համարում, որ այս գործընթացն իրականացնենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Ես չեմ բացառում, իհարկե, որ Երևանում էլ այդ ամենն անենք, բայց, ի վերջո, եկեք չմոռանանք՝ որոնք են մեր նպատակները: Նպատակներից մեկը, իհարկե, մեր մարզիկների հաջողությունը և սխրանքն ընդգծելն է, երկրորդը՝ մարզական ենթակառուցվածքներ ստեղծելն է, երրորդը՝ այնպես անել, որ սպորտի զարգացումը մեր երկրում դրվի ռազմավարական հիմքերի վրա: Ուզում եմ հետևյալի մասին ասել. երբ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ գրել էինք՝ նպատակ ենք դնում, որ Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ պետք է ունենա, բոլորի առաջին հարցն այն էր, թե դա ինչպես ենք անելու, ինչպես ենք նվաճելու. այսպես ենք նվաճելու՝ սկզբից Եվրոպա, աշխարհ, հետո օլիմպիադա:

Կրկին ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել: Իհարկե, շատ կարևոր է նաև, որ մենք ամեն ինչ անում ենք, և ես հիշում եմ մեր խոսակցությունները, երբ ասում էինք՝ պետք է առավելագույնն անենք, որպեսզի մեր մարզիկներն առավելագույնս կենտրոնացած լինեն հենց սպորտի վրա: Դրա համար որոշակի աջակցության ծրագիր ընդունեցինք, որոշումներ կայացրեցինք, որոշակի բանաձևեր դրեցինք, որ մարզիկի առաջին հաջողությունից ի վեր Կառավարությունը նրանց կուղեկցի, այսինքն՝ ինչքան մեծ կլինի հաջողությունը, այնքան մեծ կլինի Կառավարության աջակցությունը: Սա ոչ թե նրա համար է, որ ուզում ենք ինչ-որ մեկին աջակցել, մյուսին՝ ոչ, ուղղակի միշտ դժվար է ճիշտ որոշում կայացնել: Այստեղ էլ ուզում ենք, որ մեր մարզիկները, մարզիչները մեզ օգնեն, որպեսզի ճիշտ մարդկանց ճիշտ կոորդինատները գտնենք, հեռախոսի համարներն ունենանք, որ կապ հաստատենք և այդ աջակցությունը կարողանանք հասցեական տեղ հասցնել, որպեսզի դա լինի ոչ միայն անհատական որոշում, այլև այդ որոշումը լինի արդար, արդարացված և ծառայի նպատակին:

Սամբո ըմբշամարտի մեր մարզիկների հաջողությունը տեսնելով. ես իմացա, որ սամբո մարզաձևը մեր անվանական թոշակների ցանկի մեջ չի մտնում, բայց հաջողությունից հետո հանձնարարեցի, որ նաև սամբո մարզաձևը մտնի այդ ցանկի մեջ: Շատ կարևոր է, թե ինչպես է իրադարձությունը բերում մեկ այլ իրադարձության: Այսինքն՝ կներեք, հիմա ասածս կարող է կոպիտ հնչել, բայց եթե այդ հաղթանակը չլիներ, գուցե ոչ ոք էլ չհիշեր, որ այդ մարզաձևին էլ աջակցություն պետք է, ընդ որում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, օլիմպիական մարզաձև չէ և այլն: Բայց մեր տղաները, բառիս լավ իմաստով, ստիպեցին, որ այստեղ էլ թեմա ունենք, այսքան գործն արել ենք, ինչո՞ւ շարունակությունը չենք արել: Սպորտը, նրա հաջողությունը, նրա բերած էմոցիան իր հետ բերում է դրական շղթայական որոշումների և փոփոխությունների:

Կրկին, ամփոփելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս դեպքում առաջինը՝ մարզիչներին, հետո՝ մարզիկներին: Վերջին տարիներին՝ նախորդ տարի, այս տարի շատ հաջող սպորտային միջոցառումներ կազմակերպեցինք. Եվրոպայի առաջնություն, առաջիկայում սամբոյի աշխարհի առաջնությունն է, հիմա ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Չեմ կարծում, թե, օրինակ, մեր բռնցքամարտի կամ ծանրամարտի հավաքականի անդամները որևէ կերպ դժգոհ լինեն դրանից, որ իրենց երկիրը հյուրընկալում է միջազգային այդ մակարդակի մրցաշար: Ես նաև որոշ մեկնաբանություններ եմ կարդացել, և սպորտում դա հայտնի բան է, որ տանը պատերն էլ են օգնում: Մեր շատ մարզիկներ առանց այդ պատերի օգնության են չեմպիոն դառնում, բայց հիմա եթե պատերն էլ օգնեն, դա միայն հաստատ օգուտ կբերի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մրցումների կազմակերպման համար՝ Վարչապետի աշխատակազմն է ներգրավված, ԿԳՄՍ նախարարությունը, մեր գործընկեր ֆեդերացիաները: Հավատացած եղեք, որ մեր աջակցությունը լինելու է շարունակական և ռազմավարական:  Կրկին եմ ասում՝ մենք չենք բավարարվելու միայն, այսպես ասած, փառաբանման կամ գնահատանքի առանձին դրսևորումներով: Մեր աջակցությունը լինելու է ռազմավարական: Դա լինելու է դրամական աջակցությունների ձևով, կապիտալ ներդումների ձևով, մարզական նոր ենթակառուցվածքների ձևավորման առումով:

Ընդ որում, այս նրբությունն էլ անընդհատ քննարկել ենք, և ես կրկին ընդգծում եմ. ասում են՝ օրինակ, ինչ տարբերություն, ուղղակի ըմբշամարտի դպրոցի և, օրինակ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի միջև: Մենք նայում ենք երեխայի տեսակետից, որովհետև երբ ինքը գնում է ուղղակի մարզադպրոց, ինքը գնում է ուղղակի մարզադպրոց, երբ ինքը գնում է օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոց, հույս ունի, որ դա նաև գուցե նրա հետ շփվելու, նրա կողմից խորհուրդներ ստանալու, նրա հայացքի ներքո մարզվելու շանս է, դա հաստատ կմեծացնի մոտիվացիան և սպորտի մասսայականությունը: Կարճ ասած՝ ես ձեզ և մեզ մաղթում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի յուրաքանչյուրիդ անվան մարզադպրոց: Սկզբունքը հետևյալն է՝ օլիմպիական չեմպիոնների համար հաստատ, և կլինեն նաև դեպքեր, որ որոշակի շեղումներ էլ կունենանք՝ շեղումներ լավ իմաստով, և մենք անհատական որոշումներ կկայացնենք: Կարծում եմ, օրինակ, մենք պետք է մտածենք կանանց սպորտը քաջալերելու հետ կապված առանձին որոշումներ կայացնելու ուղղությամբ, որովհետև դա կարևոր է, և առանձին մարզաձևեր պետք է խթանենք: Չնայած մեր մոտեցումն այն է, որ դուք եք իրականում որոշում, թե որ մարզաձևերը խթանենք, որովհետև հաջողություններն իրենց հետ բերում են տվյալ մարզաձևի մասսայականացում, և այդ ճանապարհով մենք կգնանք: Իհարկե, սպորտի թեմայով, ինչպես ասում են, կարելի է անվերջ խոսել, մանավանդ վերջին շրջանի հաջողություններից ստացած էներգիան էլ լրացուցիչ խոսելու մոտիվացիա է տալիս: Այստեղ դադար վերցնեմ և կուզենայի իմանալ, թե այս պահի վիճակագրությունն ինչ է մեզ ասում, մյուս տարվա հետ կապված ինչ ծրագրեր ունենք, և ինչպես է ընթանում սպորտի զարգացումը ՀՀ-ում»:

Վարչապետը խոսքը փոխանցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ով շնորհավորել է բոլոր մարզիկներին հաղթանակների առթիվ և անդրադարձել ընթացիկ մարզական ցուցանիշներին՝ նշելով, որ թվերը շատ խոսուն են: «Պարոն վարչապետ, այս պահին ունենք 110 մեդալ՝ 28 ոսկե, 25 արծաթե, 57 բրոնզե. խոսքը միայն Եվրոպայի և աշխարհի առաջնություններից մեր ունեցած մեդալների մասին է: Հիշեցնեմ, որ անցյալ տարի ամբողջ տարվա կտրվածքով ունեինք 307 մեդալ, որը ռեկորդային ցուցանիշ էր և 30 տոկոսով գերազանցում էր մեր ամենալավ՝ 2019 թվականին գրանցված արդյունքը: Այս պահին գտնվում ենք 5-րդ ամսվա սկզբին, և ամբողջ տարի մեզ դեռևս սպասում են բավական թվով մրցաշարեր: Օրինակ, եկող շաբաթ Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունն է, և այսօրվա 3 մեդալն էլ դեռ չենք հաշվել այս 110-ի մեջ: Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որն այս օրերին ընթանում է Երևանում: Հենց այսօր եզրափակիչներն են, և 3 մասնակից ունենք, որ դուրս են եկել եզրափակիչ, և առնվազն ոսկե կամ արծաթե մեդալ արդեն իսկ կա, որը հաշված չէ: Կարծում եմ՝ տարին շատ լավ ենք սկսել, և մինչև տարեվերջ դեռ բազմաթիվ առիթներ կունենանք՝ մեծացնելու այս ցուցանիշները: Շատ կարևոր եմ համարում ևս մեկ հանգամանք ընդգծել. մենք նկատում ենք, որ մարզաձևերում արդյունքներ են գրանցում թե՛ մեծահասակները, թե՛ երիտասարդները, ինչը շատ կարևոր է և ցույց է տալիս, որ շարունակականություն ունենք: Օրինակ, մեր մարմնամարզիկների՝ երիտասարդների առաջնության հաղթողների առումով փաստորեն տեսնում ենք, որ արդեն իսկ Ձեր նշած լավ օրինակն աշխատում է, թե՛ մեծահասակների, թե երիտասարդների մասով ունենք լավ արդյունքներ, դպրոց է ձևավորվում, ըստ էության, և այդ լավագույն ավանդույթներն արդեն ամրանում են», -ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, միանում եմ Ձեր շնորհակալություններին և գլուխս եմ խոնարհում այս մարզիկների և մարզիչների առջև, որովհետև իրենք կարողացան ապացուցել, որ, այո, 8 օրում կարող ենք 11 չեմպիոն ունենալ: Եվ, գիտեք ի՞նչն է ամենակարևորը՝ այո, տան պատերն օգնում են, անգամ Խորհրդային միությունն ու Բուլղարիան իրենց լավագույն տարիներին չեն կարողացել 10-ից 10-ը մրցանակակիր ունենալ: Մեր հավաքականի բոլոր անդամները մրցանակակիր դարձան, և իրենց համար դա շատ կարևոր է՝ զգալ, որ պետությունը նեցուկ է, սատարում է ու ամեն ինչ անում է: Սա իսկապես ճիշտ աշխատանքի, շարունակական սատարման արդյունք է. երբ նախորդ տարի հավելյալ օժանդակություն տվեցինք ֆեդերացիաներին, դրանով նպաստեցինք, որ նրանք  կարողանան հավելյալ ուսումնամարզական հավաք անցկացնել, հավելյալ մրցումների մասնակցել: Շնորհակալություն Ձեզ, որ այսպիսի ուշադրություն եք դարձնում, և մենք խոստանում ենք, որ այս ամենը շարունակական կլինի»: Կարեն Գիլոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների 2023 թվականի առաջնության կազմկոմիտեի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել խորհրդանշական նվեր՝ առաջնության խորհրդանիշ հայկական մուֆլոնի արձանիկը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել պետական աջակցությամբ՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մեր մարզիկների հաջողությունների շարունակական խրախուսման, արձանագրվող բարձր առաջընթացի պահպանման, սպորտի մասսայականացման, տարբեր մարզաձևերում կանանց ներգրավվածության մեծացման, մարզական ենթակառուցվածքների կառուցման, մարզիչների ատեստավորման գործընթացի, ֆեդերացիաների գործունեության հաշվետվողականության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ծանրամարտի կանանց մեր հավաքականի ելույթներին և դրանք գնահատել շատ տպավորիչ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է  սերունդների և սպորտային ավանդույթների միջև կապը՝ նշելով, որ  մրցահարթակում փայլում են թե՛ արդեն իսկ գործող չեմպիոն մարզիկները, թե՛ նոր չեմպիոնները: «Սա շատ կարևոր է և ոչ միայն այսօրվա, այլև վաղվա հեռանկարի մասին է խոսում. մենք, այսպես ասած, մարտավարական և ռազմավարական խորք ենք տեսնում: Հիմա տեսնում ենք և՛ բացառիկ տաղանդավոր մարդկանց, և՛ տեսնում ենք հետագան: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ հետագան հնարավորինս երկար և արդյունավետ լինի: Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ ձեզնից յուրաքանչյուրի անունով մարզադպրոց կառուցելու վերաբերյալ Կառավարությունն այս դահլիճում կկայացնի համապատասխան որոշում», - եզրափակել է երկրի վարչապետը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:13 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍԹմրամոլությունը Հայաստանում այնքան է ավելացել, որ ԱԽ նիստում է քննարկվել. Փաշինյան (տեսանյութ)
20:57 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն
20:35 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍԻնքնորոշում վերնագրի ներքո 30 տարի ապրել ենք, բայց դետալի մեջ չենք մտել. Փաշինյան
19:57 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍԴավաճան բառից ավելին նա վախենում է «վրեժ» բառից․ Աշոտյան
19:39 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀերիք է քո ձախողումներն արդարացնես․ Շարմազանով
19:14 03/05/2023  |  ՔաղաքականԱյո, սեղանին կա փաստաթուղթ. Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ ես նախորդ շաբաթ այս ամբիոնից ասել եմ. Փաշինյան
18:58 03/05/2023Հայաստան-Իրան մաքսակետում զուգարան չկա՝ անգամ շները դրանից չեն օգտվում, աշխատողները գռեհիկ են. Գեղամ Նազարյանը խնդիրների շարք թվարկեց
18:48 03/05/2023  |  ՔաղաքականՀայրենասիրության առկա մոդելի առանցքում հայկական պետականությունը չի. նույնիսկ քրեական հեղինակությունների արձաններ ունենք, իսկ արքաների արձանները մատների վրա կարելի է հաշվել. Փաշինյան
17:31 03/05/2023  |  ՔաղաքականԱկանատես ենք լինում, որ մեր փախստական հայրենակիցների իրավունքը իրականացված չի. Փաշինյան
16:34 03/05/2023Փաշինյանն ԱԺ-ում է, նիստին մասնակցում է նաեւ ընդդիմությունը. ուղիղ

Արխիվ

[]