Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը 01/17/2025   20:13 Իրանը ռուսական գազը կստանա Ադրբեջանի տարածքով. գազատարի երթուղին համաձայնեցվել է 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/17/2025   19:49 Բաքվում ընթացող, այսպես կոչված, «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին, և չեն կարող դիտարկվել որպես անկողմնակալ դատարանի կողմից իրականացվող. ՄԻՊ 01/17/2025   19:11 Տեղի կունենա աղոթք՝ հայ գերյալների Հայրենիք վերադարձի համար 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 01/17/2025   18:50 Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը 01/17/2025   18:48 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները 01/17/2025   18:43 Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 01/17/2025   18:37 Լոս Անջելեսում հրշեջը կաթով է պայքարել կրակի դեմ 01/17/2025   18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ 01/17/2025   18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   17:50 Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Վայոց ձորի մարզ. Օլիվիե Դըկոտինյի 01/17/2025   17:48 Առաջին իսրայելցի պատանդները Գազայից կարող են վերադարձվել հունվարի 19-ին 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   17:34 Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/16/2025   12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Հաջողվել է ճեղքել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի կողմից տարածվող նարատիվները. հաջորդիվ պետք է դրդենք միջազգային դերակատարներին' իրական քայլերի անցնել. Արցախի ՄԻՊ 05/03/2023   22:01  |  ԼՐԱՀՈՍ

Ներկա դրությամբ միայն Գորիսում ավելի քան 150 արցախցի կա, ովքեր չեն կարողանում տուն վերադառնալ, իսկ ՀՀ-ում գտնվող արցախցիների թիվը, ովքեր սպասում են տուն վերադառնալու օրվան, մի քանի հարյուր է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այդ մարդկանց վերադարձը հնարավոր չի լինում կազմակերպել անգամ Կարմիր Խաչի միջոցով։ Ադրբեջանն անթաքույց մերժում է թե՛ խաղաղապահներին, թե՛ Կարմիր Խաչին՝ ավելի բարդացնելով իրավիճակը։ Անգամ Արցախում բուժման հնարավորություն չունեցող հիվանդներն են մեծ դժվարությամբ տեղափոխում Հայաստան։ Ի դեպ, դրա կարիքն ունեցող հիվանդների մի մասին չի էլ հաջողվում տեղափոխել։ Եթե մինչև անցակետի տեղադրումը այդ խնդիրը կար, այսինքն՝ խիստ սահմանափակ թվով հիվանդներ էին Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվում, ապա անցակետի տեղադրումից հետո վիճակն ավելի է բարդացել։ Իմ ունեցած վերջին տվյալներով՝ ապրիլի 23-ից մինչև հիմա մեկ անգամ է հիվանդների տեղափոխում իրականացվել»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Շեշտելով, որ հսկիչ անցագրային կետի տեղադրումով Ադրբեջանը ֆորմալիզացրել է Արցախի շրջափակումը՝ Գեղամ Ստեփանյանը նշեց՝ այդ քայլով Ադրբեջանը բացահայտեց իր իսկ կողմից հորինված կեղծիքը, թե, իբր, բնապահպաներն էին փակել Լաչինի միջանցքը։

«Անցակետի տեղադրումը բացահայտեց, որ Արցախի շրջափակումն Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված գործողություն է։ Իր քայլերով Ադրբեջանն ապացուցում է, որ 120 հազար մարդու թակարդի մեջ պահելով ու նրանց համար անելանելի պայմաններ ստեղծելով՝ նպատակ ունի հպատակեցնել նրանց կամ ստիպել, որ դուրս գան իրենց տներից։ Երկու դեպքում էլ դրանք անբարո, հանցավոր արարքներ են»,-շեշտեց Ստեփանյանը։

Շրջափակման օրվանից սկսած Արցախի ՄԻՊ գրասենյակն ամենօրյա ռեժիմով արձանագրել է դրա հետևանքով առաջացած իրավիճակը, մարդու իրավունքների բազմապիսի խախտումները և միջազգային համապատասխան կառույցներին պարբերաբար զեկուցել իրավիճակի մասին։

Հերթական ամենամսյա զեկույցը՝ շրջափակման 150–րդ օրվա ամփոփումով, կհրապարակվի մայիսի 12-ին, որում ներառված կլինեն նաև շրջափակումից տուժած մարդկանց վկայություններ։

«Շրջափակումը տարբեր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։ Անցակետի տեղադրումով հումանիտար, առողջապահական խնդիրներն ավելի են խորացել։ Շրջափակման 143 օրերի ընթացքում Արցախ ներկրվել է մոտ 5 հազար տոննա առաջին անհրաժեշտության ապրանք, մինչդեռ նորմալ պայմաններում 60 հազար տոննա պետք է ներկրվեր։ Մարդիկ ունեն կտրոններ, որով կենսական նշանակության ապրաքներ կարող են ձեռք բերել, բայց գործնականում չեն կարողանում դրանք իրացնել, քանի որ խանութներում համապատասխան ապրանքները չկան»,-նշեց ՄԻՊ-ը։

Դեղորայքի՝ հատկապես սպեցիֆիկ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտ դեղամիջոցների մասով իրավիճակն ավելի տխուր է։

Անցակետի տեղադրումից հետո լիակատար երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչները նաև առաջին բուժօգնություն ստանալու հնարավորություն չունեն։

«Այս համայնքներում հատկապես առաջին բուժօգնության հետ կապված խնդիրը շատ սուր է։ Փաստացի, եթե այս գյուղերի բնակիչներից որևէ մեկը, Աստված մի արասցե, ունենա բուժօգնության կարիք, ապա անելանելի վիճակում կհայտնվի։ Ցանկացած պահի նման իրավիճակ կարող է ստեղծվել, ուստի առաջնահերթ որևէ լուծում պետք է գտնել, ինչ-որ մեխանիզմ մշակել՝ այդ մարդկանց օգնելու համար»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

Անդրադառնալով արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության մասին փաստող արձանագրումներին և դրանց՝ միջազգային հանրության արձագանքին՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց․

«Իմ տպավորությամբ՝ հաջողվել է ճեղքել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի կոմից տարածվող նարատիվները, և որևէ մեկն արդեն չի կասկածում, որ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է Արցախի ժողովրդին ճնշելու, նրան որոշակի քայլեր պարտադրելու գործողություններ։ Դա երևում է նաև վերջին շրջանում տարբեր երկրներից հնչող հայտարարությունների մեջ, որոնք արդեն հասցեական են․ Ադրբեջանին հստակ կոչ է արվում դադարեցնել Արցախի շրջափակումը։ Բայց այդ կոչերը պետք է վերածվեն կոնկրետ քայլերի, քանի որ Ադրբեջանը քաղաքակիրթ արված կոչերը չի ընդունում ու չի կատարելու»,-նկատեց Արցախի ՄԻՊ-ն ու հավելեց, որ իրենց առջև դրված հաջորդ նպատակ հասնելն է նրան, որ միջազգային դերակատարները դուրս գան որդեգրած կրավորական կեցվածքից և անցնեն իրական գործողությունների։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:35 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով պահանջագրին արդեն 33 հազար մարդ է միացել
16:38 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. քննարկում Միացյալ Թագավորության Համայնքների պալատում
13:56 03/05/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԱրցախում տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին ու այգիներին․ տասնյակ հեկտարներով ցանքսեր են ոչնչացվել, ջերմոցներ վնասվել Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում
08:24 03/05/2023  |  ՄամուլԻնչ է ասել խաղաղապահների ղեկավարը՝ Արցախի իշխանություններին․ «Հրապարակ»
20:54 02/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ընդդիմության շարքերից որ մեկին քերում ես՝ տակից Արայիկ Հարությունյանն է դուրս գալիս. արցախաբնակ պահեստազորի սպա
20:38 02/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախցի երիտասարդները ոտքի են կանգնում. Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին նոր ցուցանակ է տեղադրվել
20:13 02/05/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը չէր կարող ինքնագլուխ անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում․ եղել են ներքին պայմանավորվածություններ․ Դավիթ Կարապետյան
18:41 02/05/2023  |  ԼՐԱՀՈՍՇրջափակմամբ պայմանավորված՝ հավաքագրված եկամուտները նախորդ տարվա համեմատ թերակատարվել են 23,9 տոկոսով . ԱՀ ՊԵԿ
14:15 02/05/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը». Արցախի երիտասարդները Ստեփանակերտ - Շուշի ճանապարհին վրաններ են տեղադրել՝ պահանջելով ապամոնտաժել ադրբեջանական անցակետը. (տեսանյութ)
08:11 02/05/2023  |  ՄամուլՈվքեր են կանգնած բողոքի ակցիաների եւ ստորագրահավաքի հետեւում․ «Հրապարակ»

Արխիվ

[]