ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք. Գլխավոր դատախազը ներկայացնում է տարեկան հաղորդումը 05/03/2023 11:57 | ԼՐԱՀՈՍ
2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում, տարեկ հաղորդումը ներկայացնելով, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում, որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին կայացվել է 18 որոշում:
Նրա փոխանցմամբ՝ 2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է Օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ: 2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից, և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ