Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Դժվարանում եմ պատկերացնել խաղաղության պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո. Ռուբեն Վարդանյանը՝ РБК-ին 05/03/2023   12:54  |  ԼՐԱՀՈՍ

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հարցազրույց է տվել РБК  հեռուստաընկերության «Что Это Значит?»  ծրագրին:

 

РБК. Վաշինգտոնում այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ամերիկյան աղբյուրների համաձայն՝ արդեն մշակվում է խաղաղության համաձայնագրի ճանապարհային քարտեզը։ Խաղաղության կնքման օրը մոտենո՞ւմ է:

Ռուբեն Վարդանյան. Կարծում եմ՝ ոչ, որովհետև այն, ինչ հիմա արել է Ադրբեջանը, պարզապես հակառուսական գործողություն է իրականացրել, և նրանք ամեն կերպ փորձում են չեղյալ համարել և չեզոքացնել նոյեմբերի 9-ի  փաստաթուղթը, որն ստորագրվել է Ռուսաստանի մասնակցությամբ, և այս տեսանկյունից, կարծում եմ, որ նոր  խաղաղության պայմանագրի հիմքը շատ թույլ է, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարավային Կովկասում խաղաղություն կնքվելու առանց Ռուսաստանի: Երկրորդ, ես դժվարանում եմ պատկերացնել խաղաղության մասին պայմանագիր, որը կնքվում է զենքի սպառնալիքի ներքո, երբ բնակչությունը զրկված է նորմալ տեղաշարժվելու հնարավորությունից, քեզ խաղաղության կոչ են անում՝ միաժամանակ ատրճանակն ուղղելով ճակատիդ. դա խաղաղ համաձայնագիր չէ: Պատմության ընթացքում երբեք նման բան չի եղել և հիմա էլ չի լինի, վստահ եմ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, ոչ, դա ուղղակի մեծ խաղ է, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։

РБК. Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի գործողությունները օրինական են, վկայակոչում է նախկինում ստորագրված փաստաթղթերն ու պայմանավորվածությունները։

Ռուբեն Վարդանյան. Դա ճիշտ չէ. 2,5 տարի այն գործում է, Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո և այն 5 կիլոմետր լայնությամբ պետք է ազատ լինի։ Ավելին, ես կարծում եմ, որ նրանք, ովքեր այս քայլին գնացին Ադրբեջանի կողմից, լավ չեն պատկերացնում իրենց արածի հետևանքները: Նրանք  այնքան են խճճվել, որ չեն պատկերացնում դա ինչ  անցակետ է, դա ինչը ստուգելու համար է և այլն։ Ինձ թվում է՝ նրանք հիմա հսկայական խնդիր են ստեղծել ոչ միայն Արցախում ապրողներիս ու ռուսական խաղաղապահ ուժերի, այլ նաև իրենց համար՝ ստեղծելով մի իրավիճակ, երբ իրենց՝ այնտեղ գտնվելու կարգավիճակը հասկանալի չէ, հասկանալի չէ, թե ի՞նչ են ստուգում, ո՞ւմ են ստուգում, ի՞նչ հիմքով են ստուգում։ Ուստի, այս առումով, նրանք ուղղակի ավելի բարդացրել են իրավիճակը՝ այն պայթյունավտանգ դարձնելով, և դա, ցավոք, ձեռնտու է միայն այն ուժերին, որոնք ամեն ինչ անում են, որ Ռուսաստանը չլինի այստեղ։

РБК. Բայց ինչո՞ւ է անհասկանալի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ արգելված է  զինծառայողների, զենք-զինամթերքի տեղափոխումը, իսկ տրանսպորտային միջոցների, բեռների և քաղաքացիական անձանց համար ճանապարհը բաց է։

Ռուբեն Վարդանյան. Այդ գործառույթները պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները, ինչը և անում էին, եթե լինում էին ինչ-ինչ հարցեր:  Բայց ադրբեջանցի զինվորականների կամ սահմանապահների ներկայությունը նախատեսված չէ այդ փաստաթղթով, դա միանշանակ է։ Այդ տեսանկյունից փաստաթղթի ցանկացած այլ մեկնաբանություն խաղ է։ Ավելին՝ եթե Ադրբեջանը խաղաղության օրակարգ ունի, այդպես չեն իրականացնում խաղաղության օրակարգը՝ մարդկանց  ճնշելով, լարման մեջ պահելով, այսպիսի պայմաններում դժվար է պատկերացնել  միմյանց նկատմամբ խաղաղության ուղղությամբ շարժվելու գործընթացը։

РБК. Տեսեք, կարգավորման մի քանի տարբերակ կար՝ մոսկովյան տարբերակը և վաշինգտոնյան տարբերակը։ Եվ հաշվի առնելով հանգամանքը, որ հիմա բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, ենթադրվում է, որ առաջնահերթությունը տրվել է ամերիկյան տարբերակին։ Այդպե՞ս է։ Ի դեպ, ի՞նչ է դա ենթադրում։

Ռուբեն Վարդանյան. Գիտեք, պատմությունը,  նաև 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր այդ փաստաթղթերն անիմաստ են, եթե գետնի վրա չկա իրական հիմք։ Մենք շատ լավ հիշում ենք Անգլիայի վարչապետի հայտնի արտահայտությունը, որը նա արեց Գերմանիայի հետ՝ Մյունխենից բերված պայմանագիր դեպքում՝ ասելով, թե  «Ես խաղաղություն եմ ձեզ բերել»։ Իսկ հետո սկսվեց պատերազմը։ Այդ պատճառով, գիտեք, յուրաքանչյուր բանակցություն իմաստ ունի այն ժամանակ, երբ գործնականում կան հիմքեր, որ մարդիկ իսկապես ցանկանում են պայմանավորվածություններ ձեռք բերել։ Երկրորդը՝ ես կրկնում եմ, որ չի կարելի ստիպելով, սպառնալով, այդ թվում և էթնիկ զտման սպառնալիքով, թե՝ ով համաձայն չէ, այստեղ չի կարող ապրել, հասնել խաղաղության մի տարածաշրջանում, որտեղ արդեն տասնամյակներ շարունակ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և եկել է մի սերունդ, որն ընդհանրապես չգիտի, թե ինչ է Ադրբեջանը, որովհետև նրանց հետ երբեք շփում չի եղել։ Ես դժվարանում եմ պատկերացնել, թե նրանք ինչպիսի կերպար են ստեղծում Արցախում՝ կիրառելով  այսպիսի հռետորաբանություն և անելով այդպիսի քայլեր։ Այդ պատճառով պետք է ասեմ, որ զարմացած եմ Ադրբեջանի ոչ գրագետ քայլերից, որն իսկապես խաղաղության ինչ-որ օրակարգ առաջարկելու փոխարեն ավելի է սրում իրավիճակը՝ այն դարձնելով ավելի պայթյունավտանգ։

РБК. Ինչպես ասում են՝ «եթե քննադատում ես՝ առաջակարկիր»։ Ի՞նչ ելք եք տեսնում Դուք։ Ռուս խաղաղապահներն արդեն կան, բայց, ինչպես Դուք եք պնդում, ադրբեջանական կողմն իրականացնում է հայկական կողմի համար ոչ այնքան ընդունելի գործողություններ։ Էլ ի՞նչ կարող է լինել։

Ռուբեն Վարդանյան. Ամեն ինչ ավելի քան պարզ է։ Պետք է վերադառնալ  2020-ի նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությանը, որտեղ բոլոր գործառույթները հստակ արմրագրված են։ Ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն իրենց գործառույթները։ Եթե փաստաթղթերի կամ այլնի ստուգման տեխնիկական հարցեր կան, ռուս խաղաղապահները պետք է եզրահանգումներ անեն և ինչ-որ գործընթացներ փոփոխեն, բայց այդ ամենը պետք է արվի նոյեմբերի 9-ի  փաստաթղթի շրջանակում։ Իսկ այնտեղ միանշանակ ամրագրված է, որ Արցախում ապրող հայերի համար Հայաստանի հետ պետք է գործի  առանց խոչընդոտի տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Այդ ամենը պետք է ապահովվի ռուս խաղաղապահների և ոչ թե ուրիշների կողմից։ Այնտեղ չպետք է ներկա լինեն ադրբեջանցի սահմանապահները կամ զինվորականները, առավել ևս այլ անհասկանալի ուժեր, որոնք կան Շուշիի ճանապարհին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:10 28/04/2023  |  ՄեկնաբանությունՄիանում եմ «Ո’Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին. Ռուբեն Վարդանյան
12:07 27/04/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից՝ իր պայմանավորվածությունների հերթական խախտումը էլ ավելի է սրել իրավիճակը Արցախի շուրջ. Վարդանյան
15:00 24/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀամոզված եմ, որ պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու. Վարդանյան
18:46 22/04/2023  |  ՄեկնաբանությունՀիմա Արցախում չնայած մենք առերեսվում ենք էթնիկ զտման և նոր ցեղասպանության սպառնալիքի հետ, բայց մենք ունենք պայքարելու կամք, մենք ունենք չհանձնվելու հաստատակամություն․ Վարդանյան
10:34 22/04/2023  |  ՄամուլՌուբեն Վարդանյանը հանդիպումների շարք է սկսել. «Հրապարակ»
11:28 19/04/2023  |  ՄեկնաբանությունՈրքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզվով ճնշումն արցախցիների վրա, այնքան ավելի են նրանք համախմբվում և կողք կողքի կանգնում. Վարդանյան
18:13 16/04/2023Անհնար էր առանց հուզմունքի ու հիացմունքի դիտել երեխաների պատրաստած միջոցառումը. Վարդանյան
11:31 16/04/2023  |  ՄեկնաբանությունՀամաշխարհային ճգնաժամի և աշխարհակարգի փոփոխության ժամանակ ավելի կարևոր է դառնում սեփական արմատների, ավանդույթների նկատմամբ հարգանքի վերածնունդը․ Ռուբեն Վարդանյան
18:50 14/04/2023  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդանյանը փորձում է կոնսոլիդացնել Արցախի երիտասարդությանը. ապագա առաջնորդներ են պատրաստվելու
13:30 09/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀավատը մեր եկեղեցու, մեր արժեքների ու ավանդույթների նկատմամբ մեզ անպայման ուժ է տալու հաղթահարելու այսօրվա դժվարությունները. Ռուբեն Վարդանյան

Արխիվ

[]