ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվ՛ Իրանը, և՛ Ռուսաստանը շատ հանգիստ կարող են այստեղ իշխանափոխություն անել. բազմաթիվ ճանապարհներ կան. Քաղտեխնոլոգ (տեսանյութ) 05/02/2023 21:21 | Քաղաքական
Հայաստանում գործող իշխանությունները 2018թ. իշխանության են բերվել 3 խնդիր լուծելու համար: Նախ, Արցախը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ և ինտերգրվում Ադրբեջան պետությանը ամեն հնարավոր ոլորտում: Երկորդ, Հայաստանում հակառուսական տրամադրությունները աճում են, որպես արդյունք՝ Հայաստանը հետագայում քայլ է անում դուրս գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ռուսական բազան է դուրս գալիս: Երրորդը «Զանգեզուրի միջանցքն» է, որը պետք է Արևմուտքին, որպեսզի Թուրքիայի միջոցով դուրս գան Միջին Ասիա և խնդիրներ ստեղծեն Ռուսաստանի ու Չինաստանի համար: «Փաստինֆոյի» եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Բանախոսի կարծիքով, Արևմուտքի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի Հարավային Կովկասից ռուսական ազդեցությունը հեռացվի: Դրա համար մի քանի խնդիր պետք է լուծել, որոնցից մեկն էլ Արցախի հարցի լուծման այն տարբերակն է, որով դա, ինտեգրվելով Ադրբեջանի կազմում՝ ռուսական խաղաղապահների կարիք չունենա: Երկրորդ քայլը այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների լուռ համաձայնությամբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը չեղյալ է հայտարարվում և այնպիսի որոշում են ուզում ընդունել, որով Արցախը ամբողջովին մնալու է Ադրբեջանի կազմում:
«Եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես ես եմ ասում, ապա դրանից տուժելու է Ռուսաստանը, որովհետև այն պահին, երբ Արցախում ռուսական զորք չլինի անմիջապես բարձրացվելու է Հայաստանում ռուսական ռազմական բազայի դուրսբերման հարցը, կամ դրա փոխարինումը ամերիկյան կամ արևմտյան այլ ռազմական կառույցով: Ուստի ռուսական քաղաքականությունը Արցախի հարցում այն է, որ առնվազն որոշ ժամանակ պահեն այնտեղի հայերին, որպեսզի սովամահ չլինեն և հնարավոր ձևերով հումանիտար օգնություն տրամադրեն»,- նշեց Ա. Բադալյանը:
Առժամանակը վերաբերվում է Ուկրաինայում ընթացող հատուկ գործողություններին, քանի որ Ուկրաինայում մոտենում են այն օրերը, երբ սկսվելու է ուկրաինական բանակի լայնածավալ հակահարձակումը: Եվ, եթե Ռուսաստանը հաղթի, բավականին մեծ գործընթացներ են տեղի ունենալու: Եվ չի բացառվում, որ Ադրբեջանը ինչպես որ դրել է իր անձնագրային ստուգման կետը՝ այդպես էլ հեռացնի և շատ լավ փոփոխություններ լինեն: Դա հասկանում են նաև Ադրբեջանում և աշխատում են մինչև հիմնական բախման ավարտը հնարավորինս արագ Վաշինգտոնում ինչ որ մի ճանապարհային քարտեզ ստորագրել:
Բանախոսը այն կարծիքին է, որ բազմաթիվ ճանապարհներ կան Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու, որոնց ծանոթ են և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, և շատ հանգիստ կարող են այստեղ իշխանափոխություն անել: Ի վերջո չմոռանանք, որ Արցախում Ռուսաստանը դեկտեմբերին Ռուբեն Վարդանյանին նշանակեց, երբ Թուրքիան դեռ ակտիվ էր: Պարզապես հետո երկրաշարժը Թուրքիային բավականին պասիվացրեց, բայց երբ այն ակտիվ էր, եկավ Ռուբեն Վարդանյանը, որը դիմադրում էր Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Հիմա, Ռուսաստանը Ռ. Վարդանյանին տարավ պահուստային նստարանին նստացնելու, քանի որ Թուրքիան խաղից դուրս եկավ, և մի պահ թվում էր, որ ստատուս քվոն այսպես կշարունակվի, բայց չշարունակվեց և Ադրբեջանը նախահարձակ եղավ:
«Ոչ մի երաշխիք չկա, որ այս պահին Վաշինգտոնում ստեղծվելիք ցանկացած փաստաթուղթ ուժ կունենա: Դա լավ հասկանում են թե՛ Արևմուտքում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում: Եթե Ռուսաստանը չպարտվի, ապա կնքված պայմանագիրը որևիցե ուժ չունի և գոյատևելու է այնքան, մինչև Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա»,- եզրափակեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ