ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը չէր կարող ինքնագլուխ անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում․ եղել են ներքին պայմանավորվածություններ․ Դավիթ Կարապետյան 05/02/2023 20:13 | Քաղաքական
Թշնամին անկեղծ հայտարարում է իր ծավալապաշտական նկրտումների մասին և անխոչընդոտ ոտնձգություններ կատարում թե՛ ՀՀ սուվերեն տարածքի, թե՛ Արցախի նկատմամբ։ Երբ ապօրինաբար հսկիչ անցագրային կետ տեղադրեց Լաչինի միջանցքում, արդեն պարզ էր, որ դրան անմիջապես չհակազդելու, անգործություն ցուցաբերելու դեպքում Ադրբեջանի հաջորդ քայլը սքանավորման համակարգի տեղադրում է լինելու։ Տեղի ունեցածն անսպասելի չէր՝ հաշվի առնելով հայկական կողմի անգործությունը։ Ստացվում է՝ կան որոշակի ներքին պայմաավորվածություններ, որոնք թույլ են տալիս Բաքվին կատարել այդ քայլերը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։
«Ես ավելի քան վստահ եմ, որ Ադրբեջանը չէր կարող ինքնագլուխ նման որոշումներ կայացնել ու մի քանի օրում՝ այն էլ անարգել, անել այդ ամենը։ Հիմա թե դա ռուսների հետ կոնսենսուսի արդյունքում է եղել, թե իրենց, ռուսների ու ՀՀ իշխանությունների, թե կուլիսային պայմանավորվածություններում ներգրավված են եղել նաև Արցախի իշխանությունները, չեմ կարող ասել, բայց, կրկնում եմ՝ հաստատ ինչ-որ պայմանավորվածություն եղել է»,-նկատում է վերլուծաբանը։
Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի հայտնվելուն, քաղաքագետի գնահատմամբ, նաև ՀՀ վարչապետի ելույթներն են նպաստել։ Հիշեցնելով տարբեր ամբիոններից Փաշինյանի՝ բազմիցս արած այն հայտարարությունը, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Կարապետյանը նկատում է՝ Ալիևի ձեռքում դա հաղթաթուղթ է դառնում և արդյունքում Հայաստանն Արցախին կապող միջանցքում հայտնվում է ադրբեջանական հսկիչ անցագրային կետ։
«Որքան էլ Ադրբեջանը հղում անի Փաշինյանի ելույթներին, որոնք, ի դեպ, շատ իրարամերժ են, մենք պետք է հիշեցնենք, վկայակոչենք նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Այդտեղ սևով սպիտակի վրա արձանագրված է, որ Հայաստանն Արցախին կապվում է 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքով, որտեղ վերահսկողություն իրականացնելու իրավունքը տրված է ռուս խաղաղապահներին»,-ասում է Կարապետյանը։
Անդրադառնալով այս օրերին տարբեր ուժային կենտրոններում Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ անցկացվող հանդիպումների բովանդակային մասին՝ վերլուծաբանը նշում է․
«Պաշտոնական տեղեկատվությունը շատ սուղ է, բայց արժանահավատ տեղեկատվական ռեսուրսները հայտնում են, որ այդ հանդիպումներում քննարկվում են փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հարցեր։ Նկատենք, որ Ադրբեջանն օրեր առաջ ՄԱԿ-ում առաջ է քաշել 8 կետանոց պահանջ՝ ուղղված Հայաստանին։ Բլինքենի հետ հանդիպմանը ևս այդ պահանջներն Ադրբեջանն, անկասկած, առաջ քաշած կլինի։ Իսկ այդ պահանջների թվում նաև, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզ, փախստականների վերադարձի ապահովումն է։ Ինչքան տեղյակ եմ, նմանատիպ պահանջով Հայաստանը հանդես չի եկել, այսինքն՝ ստացվում է, որ այս անգամ ևս գերկշռում են ադրբեջանական պահանջները»։
Վերլուծելով Ադրբեջանի վարած դիվանագիտական քաղաքականությունը՝ վերլուծաբանը մի պարզ օրինաչափություն է նկատել․ այդ երկիրը պարբերաբար առաջ է քաշում պահանջներ և ամեն անգամ այդ պահանջների մի մասը՝ որպես կոմպրոմիս, ՀՀ իշխանությունները կատարում են։
ՀՀ վարչապետի Կառավարության նիստերին հնչող ելույթները համեմատելով լրագրողական արձանագրումների հետ՝ Կարապետյանը շեշտում է՝ քանի դեռ Արցախի հարցում ՀՀ իշխանությունները շարունակում են պահպանել դիտորդի կարգավիճակը, Հայաստանի ու Արցախի տարածքային ու մարդկային կորուստները հետզհետե ավելանալու են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ