ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կնոջը սպանել է երեք տարեկան երեխայի աչքի առաջ. ՔԿ-ն սահմռկեցուցիչ մանրամասներ է բացահայտել 05/01/2023 20:20 | Քրեական խրոնիկոն
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Մրգավետ համայնքի ղեկավարի որդու՝ Նարեկ Սարգսյանի, մեղադրանքը ծանրացվել է, նրան այժմ մեղսագրվում է նաև սպանության ընթացքում ցուցաբերված առանձին դաժանությունը։ Պարզվում է՝ կինը խեղդամահ է արվել՝ երեք տարեկան երեխայի աչքի առաջ։
Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։
Գործով նախաքննությունն օրերս ավարտվել է, առաջիկա օրերին տեղի կունենա նախնական դատական նիստը։ Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեղադրանքը փոփոխվել է, խստացվել, նրան ներկայացված մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ են արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Պաշտպանը, սակայն պնդում է, որ որևէ փաստական տվյալ չկա, որ երեխան եղել է դեպքի վայրում, եթե անգամ հիմնավորվեր, որ դա Նարեկ Սարգսյանն է արել։ Ավելին՝ փորձաքննության եզրակացություն է բերվել, որը վիճարկել է։ Ծառուկյանի խոսքով՝ փորձաքննության եզրակացության համաձայն՝ երեխան իր տարիքում ունի ընկալման հետ կապված խնդիրներ, երեխան դեպքն ամբողջությամբ՝ ոչ իրավական, ոչ տեսական, ոչ օբյեկտիվ իրականության մեջ ընկալել չի կարող, հետևաբար, առանձնակի դաժանության հանցակազմը բացառվում է, ընդ որում, վարույթի շրջանակներում կան տվյալներ, որ երեխան դեպքի վայրում չէր կարող լինել, քանի որ նա տանից դուրս է եկել։ Բացի այդ, նախ պետք է հասկանալ, որ Սահմանադրությունը հստակ երաշխիք է տալիս՝ մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու, երեխան ունի ընտրության իրավունք, բայց քանի որ անչափահաս է՝ չի կարող դա անել։
Պաշտպանության կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։
«Մենք ունենք սուբյեկտ, որը ցուցմունք է տալիս և ասում, որ դեպքի ժամանակ՝ X ժամանակահատվածում տեսել է Նարեկ Սարգսյանին՝ տուժողի դուռը ծեծելիս, մինչդեռ, ապացույցներով հիմնավորվում է, որ փաստացի այդ պահի դրությամբ՝ Նարեկ Սարգսյանը եղել է այլ վայրում»,- նշեց փաստաբանը։
Մյուս հանգամանքը, որն ըստ պաշտպանության կողմի, վկայում է, որ Նարեկ Սարգսյանին վերագրվող արարքը չէր կարող նրա կողմից կատարված լինել, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է։
«Մահը վրա է հասել դիահերձումից 12-16 ժամ առաջ, իսկ դիահերձումը սկսել է ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում։ Այսինքն, պետք է հասկանանք, որ 2022թ մայիսի 4-ին ժամը՝ 21.15-ից մինչև 23.20 ընկած ժամանակահատվածում է դեպքը տեղի ունեցել, երբ տուժողը խեղդամահության արդյունքում մահացել է, մենք այստեղ փաստ չունենք, որովհետև դիահերձման փորձաքննությունն ասել է, որ ժամը 23.30-ից սկսած մինչև առավոտվա 06.00-ն կարող էր մահը վրա հասնել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում պնդում էին, որ դա կարող է լինել բժշկական անփութության արդյունք, քանի որ փաստական տվյալներ կան, որ բժիշկները վախ են ապրել, որ քրեածին գործողություններ են առկա և իրենց գործողությունները պատշաճ չեն իրականացրել։
Պաշտպանության կողմը գտնում էր, որ պետք է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն իրականացվեր՝ բացառելու բժշկական անփութության հարցը. «Քիչ չեն դեպքերը, երբ նախնական փորձաքննության եզրակացությամբ՝ մահը վրա է հասնում X պարագայում, սակայն կրկնակի փորձաքննություններից հետո բոլորովին այլ պատկեր է փաստվել։ Սա է, որ մեզ անհանգստացնում է, քանի որ գտնում ենք, որ օբյեկտիվ քննչական մարմինների գործողությունների հետ գործ չունենք, քանի որ կա միայն մեկ ուղղություն՝ անել ամեն ինչ, որ նարեկ Սարգսյանը մեղադրանք ունենա»։
Փաստաբանի խոսքով՝ քրեական գործով առկա են նաև այլ փորձաքննություններ, հանձնել են բոլոր փորձանմուշները և փորձաքննությունների որևէ եզրակացություն չի եղել ի վնաս մեղադրյալի։
«ԴՆԹ անջատվել է և՛ տուժողից, և՛ իմ պաշտպանյալից, գենետիկական բնութագիր, որպես այդպիսին, հագուստներից՝ արական սեռի չի հայտնաբերվել՝ ըստ եզրակացության, մինչդեռ, հայտնաբերվել է հստակ կանացի ԴՆԹ, որի արդյունքում մենք միջնորդություն ենք ներկայացրել՝ պարզելու, թե դեպքի ժամանակ ինչ իգական սեռի ԴՆԹ է անջատվել, ստացել ենք մերժում, սակայն վարույթի նյութերում առանձին տեսնում ենք՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների հանձնարարություն՝ պարզելու, թե ինչ իգական սեռի անձանցից է անջատվել այդ ԴՆԹ-ն՝ որոշակի իրերի վրա։ Ստացվում է՝ ունենք կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվի բացառապես հօգուտ մեղադրյալի։ Ունենք ապացույցներ, որ Նարեկ Սարգսյանի՝ առաջին ելքի ժամանակ, երբ երեխային վերցրած դուրս է գալիս, տուժողը եղել է ողջ, սակայն երկրորդ անգամ, երբ Նարեկ Սարգսյանը գալիս է դեպքի վայր՝ կա երկու անձ, տեսնում ենք՝ մեկ անձի՝ շենքից դուրս գալու փաստ, չեն կարող պնդել, որովհետև չկա նույնականացում՝ Նարեկի վերաբերյալ, կա նաև փաստ, որ Նարեկ Սարգսյանի ալեհավաքները բոլորովին այլ վայրում են, այսինքն, տեսախցիկներում Նարեկը չէ»,- հայտարարեց փաստաբանը՝ հավելելով, որ նախաքննության ընթացքում պնդել են, որ դեպքի վայրում այլ անձ է եղել, պահանջել, որ առգրավվեն, ստուգվեն նկուղային հարկի տեսախցիկները, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի իրականացվել. «Ամբողջ քրեական վարույթում առկա են ցուցմունքներ բացառապես շահագրգիռ անձանց կողմից, ունենք մեկ անկախ ցւցմունք, որն արդարացնող է և ունենք ցուցմունքներ, որոնք սուտ են։
Շահագրգիռ անձանց մասով՝ բարեկամների ցուցմունքներ են, որոնք դեպքի վերաբերյալ ոչինչ չեն փաստում, փաստում են ենթադրյալ ծեծի մասին, որով առանձին վարույթ է իրականացվում։ Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ դեպքի ժամանակ Նարեկ Սարգսյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ, ապա պաշտպանը վստահեցրեց, որ դա հերքվել է. փորձաքննությունների եզրակացությամբ՝ արյան, մեզի և մազի նմուշներում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել. «Միայն սա բավարար է, որ այդ խոսակցությունների մակարդակից դուրս գանք, լրջորեն մոտենան հարցին և հասկանան, որ անձն՝ ակնհայտ անմեղ, գտնվում է անազատության մեջ»։
Նշենք, որ մայիսի 3-ին նշանակված է նախնական դատական նիստը, որի ընթացքում կքննարկվի նաև Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու հարցը։ Պաշտպանը մտահոգված է, որ Նարեկ Սարգսյանը, որն արդեն մեկ տարի է, ինչ կալանքի տակ է, չի կարող տեսակցել անգամ երեխային, ավելին, առկա է հոգեբանի կողմից տրված եզրակացություն, որի համաձայն՝ Նարեկ Սարգսյանի և իր երեխայի կապը խզվելու արդյունքում Սարգսյանն ունի հոգեբանական խնդիրներ, առկա է խոշտանգման տարրեր պարունակող հանգամանք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ