ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրանք առաջին ծաղիկներն են. այդ անցակետով երթևեկելու համար արցախցիները ստիպված կլինեն գումար վճարել՝ ինչպես մի երկրից մյուսն այցելության դեպքում է լինում. քաղաքագետ 05/01/2023 21:42 | Քաղաքական
«Արցախցիներին ստիպողաբար Ադրբեջանի կազմ մտցնելու քաղաքականությունը սկիզբ է առել, դեռևս, Խորհրդային Միության փլուզումից հետո և արդեն՝ ավելի քան 30 տարի շարունակվում է։ Ադրբեջանն այս ողջ ընթացքում փորձել է ամեն կերպ հասնել դրան, սակայն 2020 թվականի պատերազմից հետո իրավիճակը կտրուկ այլ ընթացք է ստացել,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։ Նրա արձանագրմամբ՝ եթե մինչ պատերազմը ՀՀ-ից դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ մեր հայրենակիցներն անցնում էին այնպես, ինչպես կանցնեին ՀՀ մի շրջանից՝ դեպի մյուսը, ապա պատերազմից հետո իրավիճակը այլ է եւ պետք է, որ անակնկալ չլիներ։
Վերջին 2-3 տարիներին, առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որով ՀՀ-ն պարտավորվել էր բացել կոմունիկացիաները և ապահովել անցումը՝ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան, Ադրբեջանը ՀՀ-ից միջանցք է պահանջում, նշում է քաղաքագետը. «Թեև նոյեմբերի 9-ի համաձայնագրով միջանցքի տրամադրման վերաբերյալ հղում չկա, սակայն ադրբեջանական կողմն իր պահանջը ձևակերպել է որպես միջանցք։ Շրջանառվում է տեսակետ, թե, կոնկրետ, միջանցքի վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է եղել, սակայն, ինչպես գիտենք, ՀՀ վարչապետն ու իր քաղաքական թիմի մյուս պաշտոնյաները հերքում են նմանօրինակ պայմանավորվածության հնարավորությունը։ Այնուամենայնիվ, սպասելով 2-3 տարի և, այդպես էլ չստանալով իր ակնկալած միջանցքը, ահա, Լաչինի միջանցքի՝ ավելի քան 5 ամիս տևող ապօրինի շրջափակումը, այնուհետև նաև Հակարիի կամիջի մոտ անցակետ տեղադրելու նախաձեռնությունը խոսում է հենց այն մասին, որ Ադրբեջանն, ի վերջո, անում է կտրուկ քայլեր՝ ստանալու իր ցանկացած միջանցքը»,- ասում է Գարիկ Քեռյանը։
Քաղաքագետը ցավով է նկատում՝ այն ինչ վերջին օրերին կատարվում է Հակարիի կամիջի անցակետի շուրջ, դեռևս առաջին ծաղիկներն են։ Հետագայում այդ ճանապարհով անցնելու համար արցախցիները, հավանաբար, ստիպված կլինեն գումար վճարել, այնպես, ինչպես մի երկրից մյուսն այցելության դեպքում է կատարվում։
Հարցին՝ ի՞նչ պետք է անեն, ստեղծված իրավիճակում, Արցախի իշխանություններն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցները, որ հայտնվել են տոտալ շրջափակման պայմաններում, իսկ էթնիկ զտման վտանգը, կարծես, դամոկլյան սրի նման կախվել է նրանց գլխին, քաղաքագետը պատասխանում է՝ ցավոք, Հայաստանն, այլևս, ոչ մի գործիքակազմ չունի՝ Արցախի խնդիրների լուծման հարցում։
«Արցախին պատուհասած խնդիրների լուծման հարցում Հայաստանն ավելին չի կարող անել, քան, ասենք Զանզիբարը կաներ, ոչ մի տարբերություն։ Ստեղծված իրավիճակում, արցախցիները պետք է առաջնորդվեն անսխալական և ճիշտ ուղղորդմամբ։ Այն, որ հավաքական Արևմուտքն անբարոյական է, սա, թերևս, արդեն բոլոր տեսակի կասկածներից վեր է։ Այս մասին, դեռևս, 19-րդ դարում ասել է Մկրտիչ Խրիմյանը։ Հետևաբար, դժվար է ասել, թե ի՞նչ կարող ենք մենք սպասել նրանցից։ Մյուս կողմից, անբարոյական քաղաքականություն է վարում նաև Ռուսաստանի Դաշնությունը, և այստեղ դժվար է կողմնորոշվել՝ հավաքական Արևմո՞ւտքն է ավելի անբարոյական, թե՞ Ռուսաստանի Դաշնությունը։ Երկու կողմն էլ, սակայն, առաջնորդվում են միայն սեփական ազգային, պետական, այլ ոչ թե ՀՀ-ի շահերով և սա նորմալ է։ Թե սեփական շահերի պաշտպանության մեջ որքանո՞վ է տեղավորվում Հայաստանի և Արցախի շահը, սա է խնդիրը»
Ըստ քաղաքագետի վերլուծության, այդուհանդերձ, Արցախի և արցախցիների շահն ավելի մոտ է ՌԴ-ի վարած քաղաքականությանը. «Այլ կերպ ասած, առավել քիչ անբարոյականը, ստեղծված իրավիճակում, հենց ՌԴ-ն է։ Չմոռանանք նաև, որ այնտեղ, արդեն երեք տարի շարունակ, խաղաղապահ գործառույթ է իրականացնում հենց Ռուսաստանի խաղաղապահ զորախումը։ Հետևաբար, եթե Արցախի իշխանություններն ու արցախցիները ցանկանում են գտնել մի ելք, որը նրանց թույլ կտա շարունակել ապրել Արցախում և ֆիզիկական բնաջնջման չենթարկվել, ապա պետք է կողմնորոշվեն դեպի ռուսական կողմի շահը և գնա նրանց հետ համապատասխան բանակցությունների կամ փոխշահավետ համագործակցության ճանապարհով։ Մնացյալ բոլոր տարբերակները, Արցախի փրկության հարցում, այդ թվում նաև՝ հեռադիտակներով և գրիչներով զինված ԵՄ դիտորդներն առ ոչինչ են»,- ասում է քաղաքագետը։
Օրեր առաջ ՌԴ-ն անսպասելի փոխեց Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին, ինչը, ըստ Գարիկ Քառյանի, կարող է երկու պատճառ ունենալ՝ կամ նախորդ հրամանատարը լրջագույն բացթողումներ է կատարել Արցախում, որը հակասել է Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյանիների ունեցած ակնկալիքներին, կամ հրամանատարի փոփոխությունը պայմանավորված է ՌԴ-ի՝ Արցախում ունեցած նոր պլանների հետ, որի իրականացման համար նոր հրամանատարի անհրաժեշտություն է առաջացել։ Ամեն դեպքում, քաղաքագետի դիտարկմամբ, նախորդ հրամանատարը՝ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, ընդգծված չեզոք կեցվածքով էր աչքի ընկել։ Հայտնի չէ, սակայն, թե ինչ քաղաքականություն կորդեգրի բոլորովին վերջերս Արցախ ժամանած զորամիավորման հրամանատար՝ գեներեալ - գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Սա մեծապես կախված է այն պլաններից և առաքելությունից, որով վերջինս ՌԴ-ի կողմից գործուղվել է Արցախ։ Իրական պատկերը, ըստ բանախոսի, ցույց կտա միայն ժամանակը։
Ամփոփելով թեման, քաղաքագետ Գարիկ Քառյանը նկատում է՝ մոտ ապագայում Արցախում էթնիկ զտման կամ ֆիզիկական բռնությունների հավանականությունը, գրեթե, բացառում է. «Էթնիկ զտման իրական վտանգի մասին հարկ կլիներ խոսել միայն այն ժամանակ, եթե մեր հակառակորդներին հաջողվեր Արցախից դուրս բերել ռուսական խաղաղապահ զորամիավորմանը, որն այնտեղ, ըստ էության, արցախցիների անվտանգությանն առնչվող խնդիրների լուծմամբ է զբաղվում։ Ի վերջո, ռուսական քաղաքական վերնախավն այնքան կարճատես չէ, որ հենց այնպես՝ առանց հեռահար նպատակների պլանավորման, խաղաղապահ զորամիավորում ուղարկի Արցախ՝ ապահովելով ոչ միայն տեղացիների անվտանգությունն, այլև, մեծ իմաստով, կանխելով նաև Ստեփանակերտի անկումը։ Հայտնի է՝ եթե ռուսական կողմը ևս մի քանի օր ուշացներ խաղաղապահների տեղափոխումն Արցախ, ամեն ինչ այլ ընթացք կունենար։ Մեծ իմաստով, մենք կկորցնեինք Արցախը՝ դեռևս 2020 թվականի պատերազմում։ Հետևաբար, եթե դա տեղի չունեցավ, ապա չեմ կարծում, թե հիմա նույն ռուսական կողմը թույլ կտա, որպեսզի Արցախում էթնիկ զտում կամ բռնաճնշումներ իրականացվեն։ Մի բան հստակ է՝ Արցախի խնդրի լուծումը պետք է տեղի ունենա հնարավորինս խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական ուժի կիրառմամբ։ Այն, որ այստեղ հիմանական որոշողը Ռուսաստանի Դաշնությունն է լինելու, կասկածից վեր է։ Հայկակա՞ն, թե՞ պրո ադրբեջանական դիրքորոշում կորդեգրի ՌԴ-ն՝ Արցախի հարցի լուծման վերջանական տարբերակում՝ ցույց կտա միայն ժամանակը։ Ամեն դեպքում, նորից եմ կրկնում՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջնորդվելու է բացառապես միայն սեփական ազգային և պետական շահով, սրանում որևէ մեկը թող կասկած չունենա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ