ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ժողովրդի մոտ հստակ մի ակնկալիք կա` որ ՀՀ որևէ պաշտոնյա որևէ ձևով հրապարակային չկրկնի Ադրբեջանի թեզերը, չասի, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում. Արտակ Բեգլարյան 04/30/2023 21:32 | ԼՐԱՀՈՍ
«Արցախի կորուստը ուղղակի նշանակելու է դուռ բացել` հաջորդ կորուստների համար, և մենք ոչ մի երաշխիք երբևէ չենք ունենա»։ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է Արցախի հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Նա հայտարարել է, որ Արցախը պատրաստ է դիմագրավել Ադրբեջանի ագրեսիաներին, եւ ակնկալում են, որ Հայաստանի որեւէ պաշտոնյա որևէ ձևով հրապարակային չկրկնի Ադրբեջանի թեզերը և չվնասի մեր երկարաժամկետ պայքարին:
«Հայաստանից ակնկալում ենք բոլոր հնարավոր ձևերով աջակցություն Արցախին։ Արցախը հնարավորինս անելու է ամեն ինչ դիմագրավելու համար, բայց երկարաժամկետ դիմագրավել հանարավոր չէ այս պայմաններում, երբ Արցախը շրջափակման պայմաններում արտաքին աշխարհից և բոլոր նյութատեխնիկական հնարավորություններից կտրված է , այն էլ այսպիսի սպառազինության եւ քանակական լայն տարբերության պայմաններում բնականաբար հնարավոր չէ երկարաժամկետ պատերազմ մղել։ Ամեն դեպքում մենք կամքի տեսանկյունից պատրաստ են լրացուցիչ ագրեսիաների դիմակայել, հույս ունենք, որ ըստ կարիքի միջազգային հանրությունը, խաղաղապահներն ու ամբողջ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, բոլոր ձեւերով մեր կողքին կանգնելու են` նախ կանխելու պատերազմը, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ` աջակցելու պատշաճ քաղաքական, ռազմական, դիվանագիտական եւ այլ գործիքակազմերով», - ասել է Արտակ Բեգլարյանը` պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից, ՀՀ իշխանություններից:
Արցախի պետնախարարի խորհրդականը հայտարարել է, որ ամբողջ Արցախի ժողովրդի մոտ հստակ մի ակնկալիք կա` որ Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա որևէ ձևով հրապարակային չկրկնի Ադրբեջանի թեզերը և չվնասի մեր երկարաժամկետ պայքարին` ինքնորոշման իրավուքի մասով և որևէ մեկը չասի որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում կամ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է մտնում: «Սա եւ իրավական և դիվանագիտական տեսանկյունից բավականին մեծ ռիսկեր ու վտանգներ է պարունակում երկարաժամկետ ինքնորոշման իրավունքի պաշտպանության և ճանաչման պայքարում», - ասել է Արտակ Բեգլարյանը
Նա արձանագրել է, որ բավականին վտանգներ են կախված Արցախի գլխին։ «Այս տեսանկյունից Արցախն ու Հայաստանը պետք է դիտարկել մեկ ամբողջություն, որովհետև ամբողջական համահայկական հայրենիքի մաս ենք մենք կազմում` իր ամբողջ համակարգով: Այս համակարգը չպետք է ջլատել, որովհետև Արցախն ինքնին բավականին լուրջ նշանակություն ունի և իրական դաշտում, և ինքնության հոգեբանական առումով` ամբողջ հայ ժողովրդի եւ ՀՀ-ի համար։ Կորցնել Արցախը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ շատ մեծ կորուստ է ունենում`բոլոր համակարգերում եւ շատ ավելի խոցելի է դառնում», - ընդգծել է Ա. Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ