ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ՄԻՊ֊ի համար փակ դռներ. Արցախ գնալ չի պատրաստվում. «Ժողովուրդ» 04/29/2023 07:31 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջիկայում այց չի նախատեսում Արցախ: Այսպիսով, Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է. միայն երեկ հայտարարեցին, թե անցակետը դրել են, միջանցքը մտադիր են բացել: Դեռեւս 2020թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ արդեն ապրիլի 12-ից ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը՝ փակելով նաեւ Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
Արցախում մարդու իրավունքների խախտումերի վերաբերյալ բազմաթիվ աղաղակող դեպքեր են արձանագրվել. արցախցիները թշնամու կողմից թե՛ հոգեբանական թե՛ ֆիզիկական ճնշումների են ենթարկվում մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ աշխատակազմ՝ հասկանալու՝ շրջափակումից ի վեր այցելել են արդյոք Արցախ կամ դիմել են Կարմիր խաչին այցը կազմակերպելու համար: ՄԻՊ աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ շրջափակումից հետո Պաշտպանի աշխատակազմից այս ընթացքում չեն այցելել Արցախ, որպեսզի տեղում հասկանան, թե ինչ խնդիրների են բախվում արցախցիները:
ՄԻՊ աշխատակազմից հետաքրքրվել էինք նաեւ, թե երբ է արդյոք պատրաստվում նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել Արցախ։ Մեզ աշխատակազմից տեղեկացրին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Պաշտպանը կմեկնի Արցախ՝ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին ծանոթանալու եւ այդ բնագավառում առկա խնդիրներն արձանագրելու նպատակով: «Այցի հնարավորության հետ կապված հարցերն այժմ գտնվում են քննարկման փուլում»,-ասվում է Պաշտպանի աշխատակազմից մեզ տրված պատասխանում: Այսպիսով, պատասխանից պարզ է դառնում, որ Անահիտ Մանասյանը համենայնդեպս առաջիկայում այց չի նախատեսում Արցախ շրջափակմամբ պայմանավորված խոչընդոտների պատճառով: Հատկանշական է, որ, օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ ՄԻՊ-ի առջեւ փակ դռներ չկային. վերջինս ցանկացած միջոց գտնում էր, որպեսզի այցելի ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր, տեղում արձանագրում էր, թե դրա հետեւանքով քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 29․ 04․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ