ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս հնարավորության համար ես շատ շնորհակալ եմ. Փաշինյանի այցը Տավուշի մարզ 04/29/2023 18:01 | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է տեղի մի քանի համայնքներում կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի ընթացքին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Բերդ խոշորացված համայնքում, որտեղ ծանոթացել է Տավուշ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման կատարված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,683,410 դրամ, որից 55,078,387 դրամը հատկացվել է պետբյուջեից: Կատարված աշխատանքների արդյունքում գյուղում ապահովվել է 24-ժամյա ջրամատակարարում:
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Բերդի տարածաշրջանի Քոլագիրի ճամբար տանող 2 կմ եկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 281,000,000 դրամ: Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից:
Իսկ Բերդի Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են տուֆով և բազալտով սալարկման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 287 մլն դրամ է, այդ թվում՝ պետբյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 200 մլն 900 հազար դրամ։
Բերդ համայնքում կառուցվել է նաև Չորաթանի մարզադաշտը և վերանորոգվել Մխիթարյան երիտասարդական կենտրոնը: Մարզադաշտը կառուցվել է չորաթանցի Սոս Մարտիրոսյանի միջոցներով, Մխիթարյան երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է կանադահայ Յալքեզյան հինադրամի՝ 80% և Հայաստանի Մխիթարյան կենտրոնի՝ 20% միջոցներով: Կառավարության ղեկավարը եղել է նորակառույց մարզադաշտում, երիտասարդական կենտրոնում: Այստեղ երեխաների համար կազմակերպվում են նկարչության, արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև մարզաձևերի խմբակներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կառավարություն-համայնք-գործարար համայնք արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ մարզում ապահովվում է ակտիվ մշակութային և մարզական կյանք: Ըստ վարչապետի՝ դրա շնորհիվ էլ այցերն ավելի են արժևորվում և ավելի կարևոր են դառնում: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել, որպեսզի կառավարության աջակցությամբ կառուցվեն մարզադաշտի հանդերձարանները, իսկ կենտրոնը համալրվի անհրաժեշտ տեխնիկայով:
«Հարգելի ներկաներ, նախ շնորհակալ եմ այս մթնոլորտի և այս տրամադրության համար: Շնորհակալ եմ, որ Չորաթան գյուղում այսպես լավ կազմակերպված է կյանքը, և երեխանները բացի դպրոցական կրթությունից, ունեն նաև արտադպրոցական կրթության հնարավորություն, և դա շատ ողջունելի է: Սա այն է, ինչ որ մենք ուզում ենք տեսնել: Նաև մարզական, մշակութային շատ ակտիվ կյանք կա, այսօր էլ մարզադաշտը բացվեց: Առաջիկայում հույս ունենք նաև այլ մարզական ենթակառուցվածքներ կստեղծվեն, նաև համակարգչային, արհեստագործական բոլոր ուղղություններով, և դա շատ ուրախալի է: Եվ մեր արձանագրումը հետևյալն է՝ այս երեխաները, ինչպես նրանց ծնողներն այստեղ ապրում են և պետք է այստեղ ապրեն, և մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ երեխանները, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, նույնպիսի կրթության և կարիերայի հնարավորություն ունենան, ինչպես, օրինակ, ունենում են Երևանում կամ արտերկրում: Հիմա 21-րդ դարն այդ հնարավորությունը տալիս է, կարելի է շատ մեծ հաջողությունների հասնել գիտության, մշակույթի ոլորտներում, բայց նաև ապրել քո ծննդավայրում, քո մարզում, քո հայրենիքում: Եվ այս հնարավորության համար ես շատ շնորհակալ եմ և նաև հույս ունեմ, որ մենք այստեղ տեսնում ենք ապագա չեմպիոնների, տեսնում ենք շատ հայտնի նկարիչների, տեսնում ենք շատ հաջողակ մշակութային խմբեր: Մենք պետք է այդ կյանքի տրամաբանությունն ամեն օր, ամեն ժամ զարգացնենք»,-ասել է վարչապետը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Բերդի Հերոսների պուրակ, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 44,294,000 դրամ, որից 24,361,700 դրամը՝ պետբյուջեից: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Վարչապետը ծանոթացել է նաև Թթուջուր-Նավուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ դրամ է: Ճանապարհի երկարությունը 40 կմ է, որից 25 կմ-ն Տավուշի մարզում է: Աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և նախատեսված է ավարտել 2024 թ.-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ