ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչինչ, որ գլորվում ենք ձորը, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»․ «Փաստ» 04/29/2023 07:36 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է ․Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, դեռևս «ամբոխները հեղափոխված» օրերին՝ իշխանափոխություն-իշխանազավթմանն անմիջապես հաջորդած շրջանում «քաղաքացու օր» սահմանեցին: Տոն, այսպես ասած: Առաջին անգամ այն նշվեց 2019 թ. ապրիլին, հատկանշական, կարելի է ասել՝ բնութագրական մակարդակով, իհարկե:
Փաշինյանի հրահանգով Երևանի կենտրոնական հրապարակներն ու պողոտաները վերածվեցին ճենճահոտ քյաբաբանոցների, մանղալները դրեցին Մաշտոցի պողոտայի կենտրոնում ու խորովածային հրավառություն սարքեցին: Դա խրախճանք էր՝ ժանտախտին ընդառաջ: Ու ժանտախտը, ցավոք, չհապաղեց: Արյուն, ավեր, աղետ, կորուստ ու զրկանքներ բերած ու բերող Փաշինյանի իշխանությունը այս տարի որոշել է «քաղաքակիրթ» նշել, այսպես կոչված, «քաղաքացու օրը»: Մասնավորապես, ըստ պաշտոնական լրատվություն-գովազդի, «քաղաքացու օրը» կնշվի ապրիլի 29-ին, այն է՝ այսօր: Ամենից բնութագրականն այն է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում և բոլոր մարզերի ընդհանուր առմամբ 66 (ինչ թիվ է, չէ՞) համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ: ԿԳՄՍ-ից ասել են, որ միջոցառումները բաղկացած կլինեն 2 մասից՝ բանախոսություններ ու մշակութային միջոցառումներ:
Թե ովքեր են բանախոսելու, դժվար է ասել: Երևի կլինեն իշխանական «սազանդարներ», ինչ-որ մտավորականներ, քպական կարկառուններ: Կարելի է չկասկածել, որ «բանախոսությունների» հիմնական ասելիքը լինելու է թուրքերի հետ եղբայրանալը, հայ լինելը մոռանալը, Հայաստանն ու սեփական ազգությունն ուրանալը, սեփական պատմությունն ու մշակույթը մերժելը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «գաղափարաքաղաքական» մոտեցումներին համահունչ: Ինչ վերաբերում է, այսպես ասած, բանախոսիչներին, եթե նրանց շարքերում լինեն ինչ-որ մտավորականներ, ապա հազիվ թե իրական մտավորականներ լինեն: Իսկ ովքեր էլ մասնակցեն՝ կատարելով իրենց ընտրությունը մի կողմից՝ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, ազգային ու մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև, հիմնականում հենց իշխանապաշտությամբ աչքի ընկածներն են լինելու:
Հա, ի դեպ. Նիկոլ Փաշինյանը գոնե երեկվա դրությամբ ամեն ինչ անում էր, որ նրա՝ «քաղաքացու օրը» երբ ու որտեղ մասնակցելը գաղտնի պահվի, դրա համար էլ վերջին օրերին «ձեռքի հետ» գյուղեգյուղ է գնում. մի տեղ էլ հանկարծ այսօր կհայտնվի: Սարսափի աչքերը մեծ են լինում... Բայց դե, այդ ամենը՝ հեչ, այն, որ նրա ու ՔՊ-ի պատճառով գլորվում ենք ձորը, դա էլ՝ հեչ, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․ 04․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ