ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ) 04/29/2023 19:31 | Հարցազրույց
«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմի հետ հանդիպման ընթացքումԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանը զարմանալու շատ առիթներ է ունեցել։ Նա զարմացած հայացքներ է գցել հանդիպմանը ներկա փոխնախարար Արա Խզմալյանի վրա։ Հավանաբար, նրան ամեն ինչ չէ, որ ճիշտ է զեկուցվել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Գոյ» թատրոն – լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արթուր Սահակյանը՝ հավելելով, որ թատրոնի միավորման շուրջ բարձրացված աղմուկից և գերատեսչության ղեկավարների արձագանքից հետո՝ ԿԳՄՍ-ում քար լռություն է տիրում։
Երեկ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ «Գոյ» թատրոնը պետք է բեմադրեր համանուն ներկայացումը, որի մասին, դեռևս, ապրիլի 13-ին թատրոնի անձնակազմը տեղեկացրել էր Քաղաքապետարանին և սպասում էր համապատասխան թույլտվությանը, սակայն, Երևանի քաղաքապետարանը չի արտոնել ներկայացման բեմականացումը։ Փոխարենը, ըստ թատրոնի ղեկավարի, ստացել են մի գրությունը, թե հարցը պետք է քննարկվի։ «Բա քննարկեք, ո՞ւմ եք սպասում»,- ասում է թատրոն – լաբորատորիայի գեղարվեստական ղեկավարը ու միաժամանակ նշում՝ բոլորովին չի բացառվում, որ թատրոնի, այսպես կոչված, միավորման գաղափարը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի նկատմամբ հայտնի վերաբերմունքով կարող է պայմանավորված լինել, որի պատճառով տիկինը վրեժխնդիր է լինում թատրոնից։
Այդուհանդերձ, «Գարեգին Նժդեհ» ներկայացումը խաղալու համար թատրոնը պատրաստվում է ևս մեկ հայտ ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ այս անգամ մայիս ամսվա ընթացքում այն գործչի արձանի հարևանությամբ բեմադրելու նպատակով։
Խոսելով Ժաննա Անդրեասյանի հավակնությունների մասին՝ ռեժիսոր Արթուր Սահակյանն ընդգծում է՝ նա շատ չնչին է, որպեսզի որոշի իր և թատրոնի ճակատագիրը. «Երբ այդ մարդը դարձավ ոլորտի պատասխանատու նախարար, ես կրկին վերադարձա «Գարեգին Նժդեհ» ներկայացման բեմականացմանը։ Դա իմ պատասխանն էր նրան՝ քաջ իմանալով վերջինիս վերաբերմունքն այդ գործչի նկատմամբ։ Թատրոնը մշտապես պետք է ընդդիմադիր դիրքերում լինի, որպեսզի օգտակար լինի տվյալ դեպքում, ներեցեք արտահայտությանս համար, իշխանությանը»,- ասում է ռեժիսորը։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հայտարարել էր, թե թատրոնը չի փակվում, այլ միավորմամբ «աննախադեպ բարենպաստ պայմաններ են ստեղծվում», ինչին Արթուր Սահակյանը պատասխանում է՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, որքան նա է նկարագրում, ապա թատրոնի անձնակազմն ինչո՞ւ, ի՞նչ պատճառաբանությամբ չի ցանկանում անգամ լսել այդ աննախադեպ պայմանների մասին։
ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանը դեմագոգիա էր որակել թատրոնի անձնակազմի, համախոհների և ընկերների բողոքի ակցիան, որով նրանք դեմ էին արտահայվել թատրոնների միավորման նախագծին, իսկ Արթուր Սահակյանն արձագանքում է. «Դուք իրա տեսքը տեսե՞լ եք՝ իր աչքերը, մորուքը, որ ծնված օրից վրան է…Ես էլ ի՞նչ մեկնաբանեմ էդ մարդու ասածները։ Նա վիրավորել է մեզ, դրա համար պատասխան կտա։ Ինչպես Աստվածաշունչն է ասում՝ «Տեր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։
Դո՛ւք չեք մեզ ժամանակ տվողը և մեզ պետք չե՛ն ձեր ուղղորդումները, ասում է Արթուր Սահակյանը զրույցի ընթացքում և հավելում.«Թատրոնը գործարան չէ, որ օպտիմալիզացիա կատարեն, այլ ստեղծագործական միավոր, որին ծառայելու համար են ստեղծվել իշխանությունները։ Կլինի նախարար, թե թաղապետ՝ իշխանությունը ընդունվում է աշխատանքի՝ մեզ ծառայելու համար։ Իրենց ստացած աննախադեպ վճարի դիմաց նրանք պարտավոր են ծառայել տվյալ բնագավառին, ոչ թե քանդել այն, կամ նպաստելու և օգնելու փոխարեն խանգարել աշխատանքային վիճակին։
Ամփոփելով զրույցը, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է՝ որևէ մեկը հավանություն չի տվել ԿԳՄՍ-ի առաջարկած պայմաններին։ Թատրոնը չի կարող միաձուլվել կամ փակվել։ Սունդուկյանի թատրոնը մեկ հարկ ներքևում է, եթե իրենք ունենային այդպիսի ցանկություն, ապա վաղուց կմիանային ու կաշխատեին նրանց բեմի վրա։ Մենք ունենք մեր տարածքը, աշխատում ու աշխատելու ենք մեր տարածքում, ասում է Արթուր Սահակյանը. «2015 թվականից ի վեր, աշխատում եմ «Գոյ» թատրոնում։ Արա Խզմալյանը որևէ անգամ այդ թատրոն ոտք չի դրել։ Ինչ վերաբերում է Ժաննա Անդրեասյանին, ես, առհասարակ, նրան առաջին անգամ տեսել եմ վերջերս՝ հեռուսատեսությամբ։ Թե երբևէ նա թատրոն մտած կա՞ ես չգիտեմ, կարծում եմ դժվար»։
Արթուր Սահակյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ