ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումը եղել է հայկական իշխանությունների և՛ թույլտվությամբ, և՛ իմացությամբ». Երվանդ Բոզոյան 04/28/2023 20:20 | Քաղաքական
«Բոլորովին չեմ ցանկանում դետալների մեջ մտնել՝ ինչքանով է ճիշտ կամ սուտ ասում Ադրբեջանի Արտաքին գործոց նախարարը, թե հայկական կողմի վրա բանակցային գործընթացում ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական ճնշում է եղել, սակայն, փաստն այն է, որ Ադրբեջանը, լինելով հաղթած կողմ, բնականաբար, հանդես է գալիս ուժեղի դիրքերից։ Դիվանագիտական հարթակներում միջնորդ երկրները՝ կլինի դա ՌԴ-ն, ԱՄՆ-ն կամ այլ երկիր, միշտ առաջնորդվելու են հաղթող երկրի, տվյալ պարագայում՝ Ադրբեջանի շահերով»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նշենք, որ երեկ՝ Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի և Ֆրանսիայի Արտաքին գործոց նախարարների մամլո ասուլիսի ընթացքում, Բայրամովը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից հայկական կողմի վրա դիվանագիտական ճնշում է գործադրվել՝ բանակցային գործընթաց վերադառնալու համար։
Քաղաքագետը նկատում է՝ 2020 թ. պատերազմից հետո, մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտնել է՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի պարտությունից հետո Ղարաբաղյան հակամարտության խնդիրը տեղափոխվի դիվանագիտական հարթակ. «Հայտնի ճշմարտություն է՝ եթե մի պետություն պարտվում է պատերազմի դաշտում, ապա այդ պարտությունը արձանագրվում է նաև դիվանագիտական հարթակներում։ Հետևաբար, հիմա Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան, որպեսզի դիվանագիտական հարթակների աշխատանքը հրատապ սառեցնի, որովհետև այնտեղ, բացի հերթական պարտություններից, մեզ ոչինչ, այս իրավիճակում չի սպասվում»։
Երվանդ Բոզոյանն արձանագրում է՝ ակտիվորեն մխրճվելով դիվանագիտական հարթակների մեջ, Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո միայն խայտառակ պարտություններ է բերել Հայաստանի Հանրապետությանը. «Մենք բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է արցախահայությունը հայտնվել Ցեղասպանության վտանգի առաջ, իսկ Արցախի հավանական Ցեղասպանությունից անմիջապես հետո, առաջ է գալու, արդեն, Զանգեզուրի խնդիրը։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը մեծ վախեր ունի իր կատարած հանցագործությունների հնարավոր հետևանքների առնչությամբ և ամեն կերպ փորձում է դանդաղեցել այդ գործընթացը, սակայն, սա, արդեն, անշրջելի պրոցես է։ Ես անիմաստ են համարում այն թեզերը, թե այս իշխանությունների օրոք հնարավոր կլինի կանգնեցել գահավիժման այս վտանգավոր ընթացքը»,- ասում է քաղաքագետը։
Խոսելով Բայրամովի կողմից՝ երեկ արված մեկ այլ հայտարարության մասին, թե Հակարիի կամրջի վրա հայտնված անցակետը տեղադրվել է հայկական իշխանությունների անմիջական իմացության պայմաններում, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատում է՝ իհարկե, ինքը քաջատեղյակ է, որ հայաստանյան օրվա իշխանությունները խաբեբա են և ամեն հարցում են այդպիսին։ Այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի կարողանում պատկերացնել, թե ինչպե՞ս կարող էր հայկական իշխանությունն անցակետի տեղադրման թույլտվություն տալ. «Մյուս կողմից, երբ 2021 թվականի նոյեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը տվեց իր համաձայնությունը, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա դրանից հետո, տրամաբանական էր, որ դրան պետք է հաջորդի Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այնպես որ՝ ասել, թե հայկական կողմն իր թույլտվությունը չի տվել, որպեսզի անցակետի տեղադրմամբ Արցախն անջատվի Հայաստանից և հայտնվի տոտալ շրջափակման մեջ, սխալ է։ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումը եղել է հայկական իշխանությունների և՛ թույլտվությամբ, և՛ իմացությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ