Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վարչապետին է ներկայացվել Տավուշի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը 04/28/2023   15:44  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են վարչատարածքային բարեփոխումները: Ըստ այդմ՝ համայնքների թիվը մինչ միավորումը եղել է 62, իսկ միավորումից հետո՝ 4: Միավորման արդյունքում համայնքապետարանների հաստիքներն օպտիմալացվել են 32 տոկոսով, համայնքային ծառայողների թիվը՝ 14 տոկոսով, ավագանու անդամների թիվը՝ 52 տոկոսով, ավագանու կին անդամների թիվն աճել է 115 տոկոսով: Իրականացվել է 60 համայնքային ծառայողի վերապատրաստում: Աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով: Վարչապետին տեղեկատվություն է տրամադրվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ:

Տավուշի մարզում կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով նախ ներակայացվել է, որ կա 23 հիմնական դպրոց, 4 ավագ դպրոց և 53 միջնակարգ դպրոց, որոնցից 32-ի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, 31-ինը՝ բավարար, 17-ինը՝ անբավարար: Զեկուցվել է, որ 31 դպրոցում խնայողությունների հաշվին իրականացվել են ծրագրեր: Դովեղում, Կիրանցում և Գանձաքարում կառուցվում է 3 դպրոց, 2 դպրոցի կառուցում էլ նախատեսվում է Նավուրում և Գոշում: Ուսուցիչների ատեստավորման գործընթացի շրջանակում զեկուցվել է, որ մարզում 1634 ուսուցիչներից պարտադիր ատեստավորվել են 809-ը, 72-ն անցել են կամավոր ատեստավորում, 19 ուսուցիչ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրից են:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև հաշվետու տարում մարզում իրականացված մշակութային և սպորտային միջոցառումների և ծրագրերի, մարզում գործող մշակութային կազմակերպությունների մասին, ընդգծել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր՝ վազք, խճուղավազք և սեղանի թենիս նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածության փաստը:

Նախադպրոցական հաստատությունների մասով ներկայացվել է, որ մարզում գործում է 63 մանկապարտեզ, որից 59-ը` համայնքային, 4-ը` մասնավոր: Վարչապետին զեկուցվել է, որ 56 համայնքային մանկապարտեզի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, իսկ 7-ը՝ բավարար: 2018-2022թթ. Իջևանում կառուցվել է 2 նոր մանկապարտեզ, հիմնանորոգվել՝ 23-ը, 2023թ. նախատեսվում է ևս 3-ը վերակառուցել: Ընդգծվել է, որ նոր կառուցված և  հիմնանորոգված մանկապարտեզներն ապահովված են անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է քաղաքաշինության ոլորտում 2019-2022թթ. շինթույլտվությունների և կատարված ներդրումների մասին, ինչպես նաև անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի ֆինանսավորման (294,6 մլն դրամ) մասին, որն օգտագործվել է  առողջապահական (6.9 տոկոս) և դպրոցաշինական (93.1 տոկոս) նպատակներով:

Ենթակառուցվածքների բարեփոխումների շրջանակում ներկայացվել է, որ իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման 19 ծրագիր (1 384 մլն․ դրամ), գազիֆիկացման 23 ծրագիր ( 141,4 մլն․ դրամ), էներգետիկայի 68 ծրագիր (1 407,4 մլն․ դրամ), ոռոգման 11 ծրագիր (407,4 մլն․ դրամ):

Ճանապարհաշինության մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում 153 կմ միջպետական ճանապարհներից վերանորոգվել է 5 կմ, 361 կմ հանրապետական նշանակության ճանապարհներից՝ 51 կմ, 1207 կմ տեղական և համայնքային նշանակության ճանապարհներից՝ 34 կմ: Ճանապարհաշինության համար 2022թ․ նախատեսված բյուջեն կազմել է 9,43 մլրդ դրամ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով 2022թ․ ծրագրերի (1,1 մլրդ դրամ) շրջանակում իրականացվել է  ջրամատակարարման 2 ծրագիր (267,1 մլն դրամ), ոռոգման համակարգերի վերանորոգման 1 ծրագիր (12,48 մլն դրամ),  դպրոցաշինության 1 ծրագիր (210,5 մլն դրամ), կոմունալ ծառայությունների բարելավման և հասարակական տրանսպորտային ցանցի ձևավորման 1 ծրագիր (299,0 մլն դրամ), 35 հատ 540,5 ԿՎտ արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման և տեղակայման ծրագիր (148,6 մլն դրամ) և համայնքների տեխնիկական վերազինման 1 ծրագիր (176,7 մլն դրամ):

Մանրամասներ են ներակայացվել գյուղատնտեսության և հողօգտագործման մասով, զեկուցվել է 2022թ․ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի մասին: Ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ աշնանացան ցորեն, սուբսիդավորվող վարկեր, պարարտանյութերի ծրագիր, ինտենսիվ այգեգործություն/կաթիլային ոռոգում, տավարաբուծություն, ապահովագրական ծրագրեր, ոչխարաբուծություն և այծաբուծություն, ՓՄ խելացի անասնաշենք, հումքի մթերման վարկ, ագրոպարեն, գյուղ լիզինգ:  

Հողօգտագործման մասով զեկուցվել է, որ տրվել է 1755,6 հա պետական հողերի վարձակալություն, 1315,9 հա համայնքային հողերի վարձակալություն, առկա են 11412 հա սահմանամերձ չօգտագործվող հողատարածքներ: Վարձակալության դիմաց պետական և համայնքային բյուջեներ են մուտքագրվել 800 մլն դրամ:

Հաշվետու տարում Տավուշում մշակվել է 5333 հեկտար հողատարածք, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 250 հեկտարով: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնել է նաև կաթիլային համակարգով գործող 230 հեկտար այգի, 53 հա ինտենսիվ այգի: 2021 թվականի համեմատ ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը կտրուկ ավելացել են. այդ տարվա ընթացքում հիմնվել էր ընդամենը 4 հա ինտենսիվ այգի:  Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ դրամ, ինչը  2021 թվականի համեմատ ավելի է 600 մլն դրամով:

Վարչապետին ներակայացվել է նաև առողջապահական ծրագրերի իրականացման, բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ըստ այդմ՝ հումանիտար և կենտրոնացված կարգով տրամադրվել է դեղորայք, իմունականխարգելում-սառցարաններ և սառնարաններ, ձեռք է բերվել մեկ շտապ օգնության մեքենա, 6 թթվածնային կոնցենտրատորներ,  Իջևանի բժշկական կենտրոնի համար համակարգչային տոմոգրաֆիա, Իջևանի բժշկական կենտրոնում ստեղծվել է հեմոդիալիզի բաժանմունք, ձեռք են բերվել բուժսարքավորումներ, բժշկական պարագաներ և այլ գույք: Այս նպատակով ներդրվել է 395  մլն դրամ: Ներկայացնելով շենքային պայմանները` նշվել է, որ  ԲԿ-ներից 22- ը գտնվում են բավարար վիճակում, 2-ը ենթակա են նորոգման (Կոթիի և Զորականի ԳԲԱ-ներ), 4-ը ենթակա է վերակառուցման՝ (Այրումի, Կողբի, Գետահովիտի և Պառավաքարի ԳԲԱ-ներ)։

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են նաև սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքների, արտաքին կապերի և միջազգային համագործակցության, այդ թվում՝ միջազգային և այլ կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Հաշվետու տարում Տավուշի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներկայացվել է, որ 2018-2022 թթ․ իրականացված 63 սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 6,86 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 59.8 տոկոս, համայնքի մասը՝ 34.8 տոկոս, այլ ներդրողներինը՝ 5.4 տոկոս:

Ներկայացնելով 2018-2022 թթ․ սուբվենցիոն ծրագրերն ըստ ոլորտների, նշվել է, որ իրականացվել է 299260 քմ ասֆալտապատման 35 ենթածրագիր (3,839 մլրդ դրամ), 65 կմ լուսավորության 6 ենթածրագիր (421 մլն դրամ), ջրամատակարարման/ջրահեռացման 8 ենթածրագիր (70 կմ/2744 ջրաչափ՝ 775 մլն դրամ), 19,7 կմ/1000 հա ոռոգման համակարգի 6 ենթածրագիր (340 մլն դրամ), մանկապարտեզների 4 ենթածրագիր (154 մլն դր), բնակարանաշինության, էներգոարդյունավետ բնակարանների 19 ենթածրագիր (19450 քմ տանիք՝ 1,130 մլրդ դրամ), համայնքային նշանակության օբյեկտների 11 ենթածրագիր (167 մլն դրամ), տեխնիկայի ձեռքբերման 2 ենթածրագիր (2 ավտոբուս, 1 տրակտոր՝ 34 մլն դրամ):

2022թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերը 16-ն են, ընդհանուր արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ, որից պետբյուջեի մասը կազմում է 2․4 մլրդ դրամ, համայնքների մասը՝ 1․9 մլրդ դրամ: 2023թ. սուբվենցիոն ծրագրերի մասով զեկուցվել է, որ ներկայացվել է 20 ծրագիր (6.1 մլրդ դրամ), որից պետական բյուջեի մասը կազմում է 3,7 մլրդ դրամ, իսկ համայնքի մասը՝ 2,4 մլրդ դրամ:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա հիմնախնդիրներին՝ անտառահատմանը, աղբահանությանը, հեռագնա արոտների հասանելիությանն ու բաշխվածությանը:

Վարչապետին ներկայացվել է նաև բյուջեի կատարողականը, որի շրջանակում իրականցվել են ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում, մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ, հանրակրթական ծրագրեր, ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման գնի սակագնի մասնակի փոխատուցում, անշարժ գույքի հարկի փոխատուցում, կապիտալ սուբվենցիաների տրամադրում, ՀՀ մարզերում առաջնահերթ կամ հրատապ լուծում պահանջող ծրագրեր:

Զեկուցվել է նաև, որ Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի կազմել են 1,49 մլրդ դրամ` նախորդ տարվա 1,34 մլրդ դրամի դիմաց:

Նշվել է, որ մարզում առկա է Քաղաքացիների սպասարկման 6 գրասենյակ, որոնք գործում են մեկ պատուհան սկզբունքով` մատուցելով պետական տարբեր ծառայություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նշել է, որ համայնքների կառավարման առանցքային նպատակը պետք է լինի բյուջեի աճը և այդ ուղղությամբ պետք է իրականացվեն հետևողական աշխատանքներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել` քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման և հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի ծառայություններ ստանալու համար դուրս գալ բնակավայրից:  

Կառավարության ղեկավարը ընդգծել է Տավուշի մարզի համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերի ընդլայնումը և ընդգծել մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և այլ կապիտալ ծրագրերի ավելացման անհրաժեշտությունը: Նշվել է նաև համապատասխան ստանդարտներով գրունտային ճանապարհների կառուցման և սպասարկման, ճանապարհների սալապատման կարողությունների զարգացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև հանքավայրերի գործունեությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին, այդ թվում իրավապահ մարմիններին հետևողական պայքար տանել անօրինական գործող հանքավայրերի գործունեության դեմ:

Վարչապետը կարևորել է նաև մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, տնամերձ այգիների որակի բարձրացման խրախուսումը և հավելել, որ մարզերը պետք է կառավարության աջակցությամբ ունենան գյուղատնտեսության ուղղվածության և զարգացման ռազմավարություններ: «Պետք է բարձրարժեք կուլտուրաների, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ առաջ շարժվել և զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր խնդիրն է, որպեսզի մարդն աշխատելով հողի վրա` լավ ապրի, կարողանա լուծել իր սոցիալական խնդիրները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը վերը նշված հարցերի շուրջ տվել է կոնկրետ հանձնարարականներ: Ընդգծվել է նաև սպանդանոցների գործունեության և վաճառքի կետերի նկատմամբ առավելագույն հսկողություն իրականացնելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև անտառհատումների դեմ պայքարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այլընտրանքային էներգետիկայի, մարզական ենթակառուցվածքների զարգացմանը և այլ հարցերի: 

Զեկուցվել են նաև մարզում քրեածին իրավիճակի, Պարեկային ծառայության գործունեության մասին` ընդգծելով, որ հատկապես վերջինիս գործունեության արդյունքում նվազել է ավտովթարների թիվը:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:51 28/04/2023  |  ՄեկնաբանությունՎաղը ոչ թե թավշյա խեղափոխության բերած «Քաղաքացու» օրն է, այլ` Մեծ մեռելոց է. Արտակ Զաքարյան
08:44 28/04/2023  |  ՄամուլՔաղաքացու տոնը՝ մեծ շուքով. կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
08:18 28/04/2023  |  ՄամուլԱԽՔ-ի սենսացիոն հայտարարությունը. Երբ են Լաչինի միջանցքը հանձնել ՌԴ-ին․ «Հրապարակ»
21:26 27/04/2023  |  ՏնտեսությունԶՄՊԿ-ն այս եռամսյակում ավելի քիչ հարկ է վճարել պետբյուջե
21:12 27/04/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
20:38 27/04/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը հետևելու է իր բոլոր հրապարակային հայտարարություններին, որոնք միայն Արցախի մասին չեն, այլեւ՝ Երևանի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին են. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
16:45 27/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Էյր Արաբիա ընկերության տնօրենը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
15:41 27/04/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահին
12:41 27/04/2023  |  ՄեկնաբանությունԿառավարության նիստի ընթացքում Փաշինյանն այսօր ասել է, «որ 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են. ստում է.քաղաքագետ
12:09 27/04/2023  |  ՔաղաքականԽառնեցի ստեղ՝ միլիարդների մասին չէր խոսքը, ցավոք մի մարդու Փաշինյանը շփոթվեց ու սկսեց ծիծաղել

Արխիվ

[]