ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
1988-94թթ․ Հայաստանից ոչ միայն նյութական օգնություն էր գալիս, այլեւ՝ բարոյական․ զգում էինք մայր հայրենիքի աջակցության շունչը, հիմա դա չկա․ պիտի դիմադրենք՝ մինչև ՀՀ-ում իրավիճակ փոխվի․ Վահրամ Բալայան 04/28/2023 18:15 | ԼՐԱՀՈՍ
Փողոցում ով՝ ում հանդիպում է, առաջինը հարցնում է՝ ի՞նչ է լինելու սրա վերջը․․․Ստեղծված մղձավանջային իրավիճակի վերջն, իրոք, չի երևում։ Ինձ հույս է տալիս այն, որ 1990-ականներին, երբ շատ ավելի ծանր պայմաններում էինք, կարողացել ենք հաղթահարել դժվարությունները։ Իհարկե, այն ժամանակ մենակ չէինք՝ Հայաստանը մեզ հետ էր։ Այդուհանդերձ, այլ տարբերակ չունենք նաև հիմա․ ռեսուրսները շատ քիչ են, բայց եղածով ստիպված ենք դիմադրել, մինչև ՀՀ-ում իրավիճակ փոխվի ու Հայաստանը կրկին երաշխավոր կանգնի Արցախի անվտանգությանը։ Իր մտահոգություններով «Փաստինֆո»-ի հետ զրույցում կիսվում է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը։
«Այսօր արցախցին մտածում է իր հանապազօրյա հացի խնդիրը լուծելու մասին, ինչը խանգարում է, որ կարևորագույն գաղափարի մասին մտածի ու համախմբում լինի, բայց 1990-ականներին սոցիալական վիճակն ավելի ծանր էր։ Այն ժամանակ Մարտունուց Ստեփանակերտ ոտքով հաց էինք բերում՝ տոպրակների մեջ, որ երեխաներին տանք, սոված չմնան։ Այսինքն՝ մարդիկ 40 կմ ճանապարհ էին անցնում ոտքով ու հացը հասցնում Ստեփանակերտ, այդքանով հանդերձ՝ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ու հաջողեց գոյապայքարում։ Մի շատ կարևոր բան կար բայց այն ժամանակ․ Հայաստանից ոչ միայն ֆիզիկական ու նյութական օգնություն էր գալիս, այլ՝ բարոյական․ Հայաստանի աջակցության շունչը զգում էինք 1990-ականներին, հիմա չկա դա»,-ասում է Բալայանը։
Արցախի ԱԺ պատգամավորը նշում է՝ միջազգային հանրությանը, օտար երկրներին ապավինելու անիմաստ լինելու մասին դեռ նախքան 44-օրյա պատերազմն էր զգուշացնում։ Մասնագիտության բերումով ու կյանքի փորձով բազմիցս համոզվել է, որ մեծ պետությունները սեփական շահի համար միշտ էլ զոհաբերում են փոքրերին ու, եթե ուզում ես գոյատևել, լինել գործոն տարածաշրջանում և ոչ թե գործիք, ապա ամեն օրը պետք է ծառայեցնես երկրիդ հզորացմանը, այն անառիկ ամրոց դարձնելուն։
«Հասարակություններն ունեն իրենց օրինաչափությունները, մարդն էլ իր էությամբ գրեթե չի փոխվել դարերի ընթացքում և թեկուզ փողկապ է կապում հիմա, նույն ագրեսիվ, ագահ կենդանին է մնացել։ Դա է պատճառը, որ Թուրքիան տարածաշրջանային խաղացող է դարձել հերիք չի, հիմա էլ ՄԱԿ-ի մշտական անդամ դառնալու համար է պայքարում։ Որպեսզի չվերանանք որպես ազգ, որպես պետություն, պետք է բերդ սարքենք մեր երկիրը, քանի որ հարևանների նկրտումները, հավակնությունները մեր երկրի, հողի նկատմամբ երբեք չեն վերացել ու չեն վերանալու։ Հենց թուլանում ես, գազանի նման հարձակվում են»,-նշում է պատգամավորը և հավելում՝ Ադրբեջանն Արցախից հետո կկլանի Սյունիքը ու հերթով կլանելով՝ կհասնի Երևան։
Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին ու դրա վերաբերյալ վերջերս ՀՀ վարչապետի արած անհիմն ու վտանգավոր հայտարարություններին՝ Բալայանը շեշտում է՝ դա նախ՝ աշխատանքային փաստաթուղթ էր, և երկրորդ՝ ուներ մի շարք կետեր, որոնք մեկը մյուսին չի կարելի ստորադասել։
«Մադրիդյան սկզբունքները ոչ մի կողմ չի ստորագրել․ այն ընդամենն աշխատանքային փաստաթուղթ էր, որը ժամանակի ընթացքում փոփոխվել է, տարբեր անվանումներ է ստացել՝ Կազանի փաստաթուղթ, Լավրովի պլան և այլն։ Այնպես չէր, թե մենք շատ ոգևորված էինք այդ փաստաթղթով, բայց գոնե այնտեղ խոսվում էր միջանկյալ կարգավիճակի մասին, հետագայում հանրաքվեով կարգավիճակ տալու մասին էր խոսվում, և, ի վերջո, ամրագրված էր․ որ ստատուս քվոն պետք է պահպանվի»,-ասում է Բալայանն ու հավելում՝ եթե այն ձեռնտու լիներ Ադրբեջանին, ապա նրանք վաղուց ստորագրած կլինեին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ