ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրգործով ոչինչ չկարողացան անել, հիմա քաղաքացիական վարույթ են հարուցել. ԱԱԾ նախկին պաշտոնյան Իշխանությունների թիրախում է հայտնվել Ս. Պապիկյանի դատվածության մասին ինֆորմացիայի արտահոսքից հետո 04/28/2023 20:39
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր կայացել է ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի՝ ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմումի քննությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝դատախազությունն ուսումնասիրել է Հարությունյանի եկամուտներն ու ծախսերը 1999թ., սկսած, երբ վերջինս նշանակվել է պաշտոնի, սակայն խնդրահարույց գույքի ժամանակահատվածը համարվում է՝ սկսած 2002թ. մարտի 20-ից։ Դատախազությունը դատարանից պահանջում է Հարությունյանից, նրա կնոջից ու որդուց բռնագանձել 485 միլիոն դրամ արժողությամբ գույք, այդ թվում` Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիներ և մի քանի այլ սեփականություն:
Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, որը պատասխանող կողմի պնդմամբ նվիրատվություն է, դատախազի դիտարկմամբ՝ համարվում է ապօրինի, քանի որ իրական շահառուն եղել է Սերոբ Հարությունյանը, նրա եղբայրն ավանդ է ներդրել, որի համար բավարար միջոցներ չի ունեցել, Սերոբ Հարությունյանը ևս ավանդ է ներդրել 100.000 ԱՄՆ դոլարի չափով, որի համար ֆինանսական միջոցներ չի ունեցել։
«Մինչ Հյուսիսային պողոտայի բնակարանը՝ Սերոբ Հարությունյանի եղբոր կողմից գնվելը, նշված երկու ավանդները մեկ օր առաջ մարվել են, բնակարանը գնվել է եւ դրանից մի քանի տարի անց անհատույց նվիրատվությամբ փոխանցվել է Հարությունյանին։ Մինչ անհատույց փոխանցվելը՝ Սերոբ Հարությունյանը, նրա դուստրը հաշվառվել են նշված բնակարանում։ Հարությունյանն այդ նույն բնակարանի շենքում գնել է ավտոկայանատեղ»,- նշեց դատախազը։
Հարցուպատասխանի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը խնդրեց դատախազից ներկայացնել Հարությունյանի՝ տարեկան եկամուտները՝ օրական կտրվածքով, ինչին արձագանքելով դատախազը նշեց, որ նպատակահարմար չի գտնում հարցին պատասխանել, քանի որ դա փաստի վերաբերյալ հարց չէ։ Պատասխանողի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանն էլ արձագանքեց՝ «Ցավում եմ նման պատասխանի համար», նախագահող դատավորն էլ փաստաբանին զգուշացրեց՝ անթույլատրելի համարելով նման արձագանքները։
«Դե եթե կողմն ասում է՝ չեմ պատասխանում, ես էլ՝ ցավում եմ»,- ասաց փաստաբանը, ինչից հետո նախագահողը կարգադրեց փաստաբանին չշարունակել։ Փաստաբանն էլ ի պատասխան դատավորին հորդորեց տոնայնությունը փոխել։
«Երբ դատարանն ասում է՝ նման արձագանք չի կարելի, պետք է ենթարկվել կարգադրությանը։ Մի՛ շարունակեք խոսել դատարանին զուգահեռ։ Հարց ունեք, տվեք։ Չեք շարունակում այդ թեման»,-ասաց դատավորը, ինչին արձագանքելով էլ փաստաբանը նշեց, որ ինքը փաստաբան է խնդրում է իր անձի և դատավորի մասնագիտության հանդեպ դրսևորել պատշաճ, բարեկիրթ վերաբերմունք, իր հետ խոսելիս տոնայնությունը չբարձրացնել։
«Ձեր էմոցիոնալ դրսևորումները պահեք դատարանից դուրս։ Դատարանը թույլ չի տալիս Ձեզ շարունակել Ձեր հարցերը՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, երբ Դուք որոշում եք, որ կարող եք դատարանի կարգադրությանը չենթարկվել և ցուցումներ եք տալիս»,- ասաց դատավորը՝ նախազգուշացնելով, որ նման վարքագիծը շարունակելու դեպքում փաստաբանի նկատմամբ սանկցիա կկիրառվի։
Դատական նիստին մասնակցում էր նաեւ Սերոբ Հարությունյանը, որը հայտարարեց, որ ինքն ապօրինի գույք չունի։ Ավելին, Հարությունյանը նաև հիշեցրեց, որ մինչ սույն վարույթը՝ իր նկատմամբ նաև քրեական հետապնդում էր իրականացվել, իր գնահատմամբ՝ «ապօրինի» մեղադրանք առաջադրվել, ինչը հետագայում դադարեցվել է՝ հանցադեպի բացակայությամբ։ Ավելին՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ հաստատվել է իր իրավունքների և ազատությունների խախտումը, որոնք, սակայն, մինչ այս պահը չի վերականգնվել։
«Հանցագործության դեպքի բացակայության պայմաններում ինձ ապօրինի մեղադրանք են առաջադրել»,- նշեց Հարությունյանը՝ արձանագրելով, որ կարող է կարծիք ձևավորել, որ անձանց շրջանակների անօրինական համատեղ համագործակցությամբ իրեն հետապնդման են ենթարկում. «Այսինքն՝ քրեական գործով ոչինչ չկարողացան անել, հիմա քաղաքացիական դատավարությամբ են վարույթ հարուցել»։
Նշենք, որ Սերոբ Հարությունյանը մեղադրվում էր ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախկինում դատվածության մասին տեղեկության արտահոսքի վերաբերյալ քրեական գործով։ Նրան մեղադրում էին իբրև պաշտոնեական դիրքի չարաշահում իրականացնելու մեջ, հետապնդումը դադարեցվել է՝ արդարացնող հիմքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ