ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաղը ոչ թե թավշյա խեղափոխության բերած «Քաղաքացու» օրն է, այլ` Մեծ մեռելոց է. Արտակ Զաքարյան 04/28/2023 12:51 | Մեկնաբանություն
Թավշյա խուլիգանությունը, որն ըստ տառաճանաչ մտավորականի` ավելին էր քան Արցախյան սրբազան ազատամարտը, մայիսի 8-ին նշվող Շուշիի փառապանծ հաղթանակի տոնը վերածեց նոյեմբերի 9-ի «ողբալի» կապուտուլյանտի «օրվա»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Թավշյա խուլիգանությունը խամրեցրեց ՀՀ-ում նշվող պետական ու եկեղեցական տոները: Սեպտեմբերի 21-ի անկախությունը դարձրեց առոչինչ, երբ գոյության հույսներս մնաց ռուսի, պարսիկի, թուրքի, հնդիկի, ամերիկացու կամ հեռադիտակով եվրոդիտորդների վրա:
Հունվարի 28-ը ամաչում են նշել հատկապես այն զինվորականները, ովքեր գիտեն ի՞նչ է նշանակում համազգեստի պատիվը: Այսքանն արդեն բավարար է, մյուս պատճառները չթվենք: Սահմանադրությունը տարին մի քանի անգամ անարգած «իշխանության» նշած հուլիսի 5-ը ևս վաղուց անիմաստ օր է դարձել: Նույնիսկ կանանց միջազգային տոնը փչացրեց` զոհված զինծառայողների մայրերին ոտուձեռ արած
Եռաբլուրից քարշ տալով: Դա տեսնելուց հետո, միայն անինքնասեր հայ տղամարդը «կհանդգնի» խոսել կանանց նկատմամբ հարգանքի մասին:
Մեծ Բրիտանիայի հանրահայտ վարչապետ Ուինստոն Չերչիլը մի առիթով ասել էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են փոքրաթիվ դավաճաններ և բազմաթիվ հիմարներ»։ Չերչիլի այս դիպուկ ձևակերպումն ունի տարբեր դրսևորումներ, որի մասին վկայում են աշխարհի մի շարք ժողովուրդների պատմությունը:
Ցավոք մեր ժողովրդի նորագույն պատմությունը ևս այդ ցանցի մեջ հայտնվեց, երբ 2018թ. ապրիլի վերջին և դեկտեմբեր 9-ին մեծ թվով ՀՀ մոլորյալ քաղաքացիներ և փոքրաթիվ դավաճաններ կնքեցին «պայմանագիր»` անունը դնելով «քաղաքացիական պայմանագիր»:
Արևոտ օրվա պես պարզ ու տեսանելի է, թե ինչի՞ մասին է այդ «պայմանագիրը»: Այն հայ ժողովրդին թուրքական գերության տանելու մասին «պայմանագիր է»: Հետևաբար վաղը, ապրիլի 29-ին ՔՊ-ն մոլորյալ մարդկանց պարտադրելու է նշել «թրքական գերության» տանող պայմանագրի հիմնական խորհրդանիշը հանդիսացող «ՔԱՂԱՔԱՑՈւ» «տոնը»:
Թե ի՞նչ նպատակ ունի այդ մահաբեր ու արնաշաղախ տոնը` ոչ ոք չի բացատրում: Վաղը անշուշտ կհնչեն մոլորյալների աչքերին թոզ փչող և ականջներին լապշա կախող հեզաճկուն մեկնաբանություններ, թե ինչպես «թավշյա խեղափոխությունը» «քաղաքացուն ազատեց» կոռուպցիայից (գցելով ավելի մեծ կոռուպցիոն ճահիճի մեջ): Գեղեցիկ, հուզիչ կխոսեն նախկին տարիներին չարված կիլոմետրերով ասֆալտից (մոռանալով թե քանի հարյուրավոր կիլոմետր ասֆալտապատ ճանապարհներ են նվիրել թուրքին) ու այդպես անամոթաբար թքած կպցրած ստերի մի մեծ շարք կլինի` որի անունն է «Քաղաքացու օր»:
Ի՞նչ է ենթադրում «Քաղաքացու տոնը» իրականում: Դա 5000-ից ավելի զոհված մեր Քաղաքացիներն են, որոնք չէին զոհվի, եթե 2018թ. ապրիլին չլիներ փոքրաթիվ դավաճանների հաղթանակը:
Դա հարգանք ու պատիվ վայելած, 10 միլիոնից ավելի աշխարհասփյուռ հայերիս խայտառակ պարտությունն ու նսեմացված վիճակն է, որը չէր լինի, եթե 2018թ. ապրիլին չլիներ փոքրաթիվ դավաճանների և բազմաթիվ մոլորյալների փողոցային մահաբեր պարահանդեսը:
Դա դավաճանված ու թուրքին հանձնված Հայրենիքի հրաշալի հողատարածքներն են, որը մերը կլիներ, եթե 2018թ. ապրիլին չլիներ Հանրապետության հրապարակում ծնված թուրք-ադրբեջանական դավադիր տանգոն: Դա Covid 19 համաճարակի բոլոր այն զոհերն են, որոնք չէին մահանա, եթե թավշյա խունտան լուրջ վերաբերվեր համավարակին և հանրաքվեի հանրահավաքներ չաներ:
Ամփոփելով այս հակիրճ դիտարկումը, մեկ նախադասությամբ հարկ է ասել, որ վաղը ոչ թե թավշյա խեղափոխության բերած «ՔԱՂԱՔԱՑՈւ» օրն է, այլ` ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑ Է: Հայ ժողովրդի բոլոր արժեքների, սրբությունների, նվիրական երազանքների, սրբադասված հոգիների և փառապանծ հաղթանակների ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ ՕՐ, որի անունը սրանք ցինիկաբար դրել են իբրև թե «Քաղաքացու օր»:
Հ.Գ. նկարում պատկերված է, թե ի՞նչ «գնով» և ի՞նչ «նպատակով» է առաջացել «ՔԱՂԱՔԱՑՈւ» օրը»,- գրել է Արտակ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ