ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. Թանդիլյան 04/27/2023 11:25 | Մեկնաբանություն
«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պահանջում է, որովհետև ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշում է Մանե Թանդիլյանը։
«Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո արդեն 2 շաբաթն անցավ, բայց գործող ավագանին իր կազմից այդպես էլ չընտրեց նոր քաղաքապետ։ Այս իրավիճակում, ըստ օրենսդրական կարգավորումների, Կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունների ժամկետն ու, միաժամանակ, նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ։
Սակայն երևանցիների կողմից չընտրված, բայց Երևանի «ճակատագիրը» իր քվեին ծառայեցնող քաղաքապետի պաշտոնին հավակնողի խոսքից ու գործողությունների տրամաբանությունից արդեն ակնհայտ է, որ ակնհայտ փորձ է կատարվում շրջանցելու օրենսդրությունը՝ չկատարելով օրենքի պահանջը։
Արտահերթ ընտրությունները անձամբ իրեն ու իր ուժին ձեռնտուն չեն՝ գահավիժող անվստահության և հիասթափության ֆոնին։ Իրենք վախենում են արտահերթ ընտրություններ անցկացնելուց, քանի որ շատ լավ գիտեն, որ օրինական ժամկետում ընտրություններ անցկացնելու պարագայում երևանցին իրենց մերժելու է։
Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են՝ թքած ունենալով օրենսդրության, մարդկանց պահանջների, իրավունքների վրա։ Պարոնայք, մոռանում եք «բումերանգի էֆեկտի» մասին, թողեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն։
Ինչևէ, դեռ սպասում ենք Կառավարության խելամտությանն ու պահանջում, որ օրենքը վեր դասեն քաղաքական նպատակահարմարություններից, այլապես, ինչպես արդեն հայտարարել եմ, մեր հանդիպման վայրը դատարանն է լինելու։
Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն։
Ծանոթություն
16.08.2018 թվականի N 899-Ն որոշմամբ՝ Կառավարությունը կրճատել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը՝ հիմք ընդունելով 09.07.2018 թվականին Երևանի քաղաքապետի՝ հրաժարական տալու և 16.07.2018 թվականին Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը նշանակվելուց հետո 2-շաբաթյա ժամկետում՝ 30.07.2018 թվականի դրությամբ, Երևանի քաղաքապետ չընտրվելու հանգամանքը, Կառավարության որպիսի որոշումն էլ, ընդ որում, ընդունվել է գործող կառավարության օրոք՝ 17 օր անց»,- նշել է Թանդիլյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ