ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի փրկությունը ուրիշ երկրների ղեկավարների մահվան մեջ չէ, այլ՝ մեր պետության վերածննդի. թուրքագետ 04/27/2023 11:15 | Մեկնաբանություն
Էրդողանի մահով, պարտությամբ կամ որևէ այլ հանգամանքով, և մեկ այլ թուրք քաղաքական գործչի՝ ղեկավար ընտրվելով պայմանավորված Թուրքիայի՝ Հայաստանի ու հայության հանդեպ նպատակներն ու իրականացրած ծրագրերը չեն փոխվելու։ Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՀԱՑԵ՞Լ Է. ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է
Երեկվանից հայկական տեղեկատվական դաշտում ակտիվ քննարկվում է Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հնարավոր մահվան մասին լուրը՝ ակնհայտ դրական լույսի ներքո։
Հիմա որպես թյուրքագետ ձեզ պատմեմ իրականությունը` ընդամենը 7 կետով։
▪️Էրդողանը չի մահացել։ Երեկվանից շրջանառվող լուրերը կաթվածի և ծայրահեղ ծանր վիճակում լինելու մասին որևէ փաստական հիմք չունեն։ Ընդ որում՝ այդ լուրերը պարբերաբար հայտնվում են լրահոսում։ Հավանաբար կհիշեք, որ պատերազմից առաջ երկար ժամանակ Ալիևի հիվանդ և մահամերձ լինելու մասին ևս «արժանահավատ» լուրեր էին տարածվում։
▪️Էրդողանը անցնող երկու օրերի ընթացքում էլ ավելի է մեծացրել իր հանդեպ հանրային համակրանքը՝ «գործնականում» ապացուցելով, որ «իրեն չի խնայում հանուն ժողովրդի»։
▪️Անկախ վատառողջ լինելու մասին լուրերին՝ մոտալուտ ընտրություններում (մայիսի 14) Էրդողանի վերընտրությունը շատ հավանական է։
Թուրքիայի քաղաքական համակարգն ու մշակույթը խորքային, այլ ոչ թե մի քանի արտասահմանյան լուրերով ու դավադրապաշտություններով ճանաչող մարդը գիտի, թե որքան մեծ հանրային աջակցություն ու ինչ ահռելի վարչական-քաղաքական ռեսուրսներ ունի Էրդողանը ընտրություններում հաղթելու համար։
▪️Իսկ հիմա ամենակարևորը. Թուրքիան լուրջ պետություն է, որտեղ քաղաքական համակարգի առջև դրված նպատակները և հատկապես արտաքին քաղաքականությունը չեն փոխվում՝ պայմանավորված մեկ անձով։ Էրդողանն այսօր իրականցնում է այնպիսի արտաքին քաղաքականությունը, որը համապատասխանում է Թուրքիայի ազգային-պետական շահերին, որոնք էլ, իրենց հերթին, սահմանվել են դեռևս Թուրքիա պետության հիմնադրման ժամանակ՝ 1918-1923 թվականներին։
▪️Այսպիսով, Էրդողանի մահով, պարտությամբ կամ որևէ այլ հանգամանքով, և մեկ այլ թուրք քաղաքական գործչի՝ ղեկավար ընտրվելով պայմանավորված Թուրքիայի՝ Հայաստանի ու հայության հանդեպ նպատակներն ու իրականացրած ծրագրերը չեն փոխվելու։ Կարող են լինել միայն որոշ ոճային/մարտավարական փոփոխություններ, բայց Թուրքիան շարունակելու է ձգտել Հարավային Կովկասը լիարժեք նվաճել ու վերացնել անկախ հայկական գործոնը։ Ուստի մեզ այս առումով չպետք է հետաքրքրի, առավել ևս՝ հուզական կարեկցանք չպետք է առաջացնի Թուրքիայի ներքաղաքական մրցակցությունը։
▪️Տեղին է հիշել այս օրինակը։ Թուրքիայի պատմության ամենաժողովրդավար ու արևմտամետ գործիչը վարչապետ Բյուլենթ Էջևիթն էր, ով չնայած իր «ժողովրդավարական» ու «կիրթ մարդու» կերպարին, 1974 թ. գրավեց անկախ Կիպրոսի 40%-ը՝ այնտեղ ստեղծելով թուրքական պետություն։ Մեկ տարուց՝ 2024-ին կլրանա ուղիղ 50 տարին՝ ինչ Կիպրոսը մնում է գրավված։ Այպիսի օրինակները բազմաթիվ են։
▪️Եվ վերջինը. Հայաստանի փրկությունը ուրիշ երկրների ղեկավարների մահվան մեջ չէ, այլ՝ մեր պետության վերածննդի։ Քանի դեռ չունենք հայկական կառավարություն, որը կսահմանի ու կհետապնդի մեր ազգային շահը, Թուրքիայի կամ Ադրբեջանի թուլանալու պարագայում նույնիսկ մենք միևնույն է շարունակելու ենք պարտվել։ Այս պահին Հայաստանում չկա հայկական իշխանություն, այն թուրքամետ է։ Ուստի միակ հույզը պետք է լինի կապված Հայաստանի ազատագրության հետ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ