ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ «բարաքտարագետին» հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանը թուրքական ԱԹՍ-երը ձեռք է բերել 2020թ., երբ մեր տխրահռչակ կապիտուլյանտը բանակը դարձրել էր կլուբնիկային PR-ի սեփական միջոց. Զաքարյան 04/27/2023 18:58 | Մեկնաբանություն
Սոցցանցում կան «կերպարներ» որոնք պարզվում է ամեն ինչի մասնագետ են ու այնպիսի առոգանությամբ են կառուցում իրենց «քննադատությունը», որ սկսում ես մտածել դրանց ադեկվատության մասին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը.
«Ցավալի է, որ այդ մարդիկ, հրապարակային խոսք ասելուց առաջ իրենց նեղություն չեն տալիս թեմային խորքային տեղեկանալ:
Հատկապես, որ այն վերաբերում է երկրի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը:
Այդպիսի մի «բայրակտարագետ» էլ բայրակտարների մասին ինտերնետից արտատպած կարճ գրառում է արել, ու իրեն «հռչակելով» ռազմական գործի ականավոր գիտուն` կրկին իբրև թե «քննադատել է» նախորդ իշխանություններին:
Նման պատվիրված «ասելիքին» պետք է ասել հետևյալը: Պետության պաշտպանական քաղաքականությունն այնքան պրիմիտիվ չէ, որպեսզի մակերեսային դատողությունների տեղ թողնի: Մեր երկրի սպառազինության քաղաքականությունը մինչև 2018թ. զարգացել է համաչափ` սիմետրիկ ու ասիմետրիկ եղանակներով պատասխանելով Հայաստանի և Արցախի հիմնական սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր, ինչը ցույց տվեց Ադրբեջանի ձեռք տակ եղած անօդաչու ավիացիայի անէֆեկտիվությունը և դրանց դեմ հայկական կողմից գործարկված հարվածային մեխանիզմները: Նույնիսկ ադրբեջանական ԶՈւ իսրայելական անօդաչուները (որոնք բավական էֆեկտիվ են համարվում) չկարողացան փոխել քառօրյա պատերազմի ընթացքը:
Հետագայում, 2017թ. մշակված ՀՀ ԶՈւ արդիականացման յոթնամյա ծրագիրը, սպառիչ պատասխանում էր ՀՀ ԶՈւ կարողությունների ավելացման հարցերին` այդ թվում նաև թուրքական բայրաքտարի և այլ միջոցների դեմ: Նախատեսված էր կարճ ժամկետներում ձեռք բերել շատ մեծ թվով (չհրապարակեմ թիվը) ԱԹՍ-եր, ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Իսկ թե ինչու՞ այն կյանքի չկոչվեց մինչև 2020թ.սեպտեմբեր, թող ֆեյսբուքյան գիտուններն այդ հարցն ուղղեն կապիտուլյանտներին: Այս մասին բազմաթիվ անգամներ ենք խոսել և անընդհատ ենք խոսելու` քանի դեռ կան մանիպուլյատիվ եղանակով նախորդ իշխանություններին անիմաստ «քննադատող» կերպարներ:
Ցավալի է, որ խոսողները չգիտեն, թե ինչը ինչպե՞ս է եղել իրականում, և առաջնորդվում են կեղծ պրոպագանդիստական, շինծու թեզերով ու մարդկանց թունավորելու մոլուցքով:
Ինչ վերաբերում է ՊՆ այլ (ոչ ռազմական) ծախսերը տվյալ «քննադատի» կողմից որպես համեմատություն մեջբերելուն, ապա դա ևս մեկ վկայություն է, որ վերջինիս ոչ թե բանակի սպառազինությունն էր հետաքրքրում, այլ էժանագին «քննադատությունը» և չարիքի վերածված պոպուլիզմը:
Այդ «բարաքտարագետին» հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանը թուրքական ԱԹՍ-երը ձեռք է բերել 2020թ., երբ մեր տխրահռչակ կապիտուլյանտը կորոնավիրոսի ժամանակ սահմանադրական բարեփոխում էր անում, իսկ Բանակը դարձրել էր կլուբնիկային PR-ի սեփական միջոց»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ