Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում գտնվող հողամասերը զավթվել են. Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ 04/27/2023   15:49  |  ԼՐԱՀՈՍ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում նախաձեռնված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2022 թվականի մայիսի 24-ին  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրությամբ ստացված «Հարավկովկասյան երկաթուղու» օտարման շերտի տեղամասերում ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերոնշյալ տեղեկության հիման վրա՝ Դատախազությունը 2022 թվականի հուլիսի 12-ին ներկայացված հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել նշված հասցեներում առերևույթ հողազավթումների վերաբերյալ Քաղաքապետարանում առկա տեղեկատվությունը: Քաղաքապետարանից ստացված գրության համաձայն՝ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող շինության տարածք՝ նշված տարածքը փաստացի օգտագործող «Երևանի Ալրաղաց» ԲԲ ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Մուտքը խոչընդոտելու պատճառով վերոնշյալ աշխատակիցների կողմից հնարավոր չի եղել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ շինություններով ծանրաբեռնված հողամասերի իրավական կարգավիճակը պարզելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների ներգրավման արդյունքում ևս չի հաջողվել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ նույն պատճառով։

Դատախազությունը, ուսումնասիրելով Երևանի գլխավոր հատակագիծը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում առկա իրադրության հատակագիծը և «Google Map»-ում առկա տեղանքի պատկերը՝ 2023 թվականի փետրվարի 9-ին դիմել է Կադաստրի կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վերոնշյալ տարածք(ներ)ի, ինչպես նաև երկաթգծի վրա կառուցված շինության իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Կադաստրի կոմիտեից ստացված գրության համաձայն՝ տարածք(ներ)ը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որի վրա առկա է 2 շինություն՝ առանց իրավունքի պետական գրանցման, իսկ երկաթգծի վրա գտնվող շինության կարգավիճակի վերաբերյալ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվում և քարտեզում տեղեկություններ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան պաշտոնատար անձինք, որոնց վրա օրենսդրությամբ դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը կամ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու համար, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառել հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառուցապատում իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ, 2023 թվականի մարտի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

2023 թվականի մարտի 28-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:25 21/04/2023  |  Քրեական խրոնիկոն2022թ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1858 դեպք է արձաագրվել.դատախազություն
19:01 20/04/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի տեղակալներ Ավագյանը և Էլիզբարյանը ԵԽ գործընկերների հետ քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հեռանկարները
14:50 03/04/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունում կադրային բարեփոխումները շարունակվում են
12:36 01/04/2023  |  ԼՐԱՀՈՍՀրապարակվել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը
12:00 31/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿադրային բարեփոխումներ՝ Դատախազությունում
18:32 28/03/2023  |  ԼՐԱՀՈՍ235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. Դատախազության` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ
10:50 11/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿոլեգիայի ընդլայնված նիստ՝ հանրապետության գլխավոր դատախազ Վարդապետյանի նախագահությամբ
18:31 01/03/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազությանը տրվեց համայնքային շահերի արդյունավետ պաշտպանության լիազորություն. Ազգային ժողովն ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը
16:34 22/02/2023  |  Քրեական խրոնիկոնԴատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանիններորդ հայցադիմումը
12:42 21/02/2023  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Արխիվ

[]