ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՄՊԿ-ն այս եռամսյակում ավելի քիչ հարկ է վճարել պետբյուջե 04/27/2023 21:26 | Տնտեսություն
Կառավարության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ 21 տոկոսի չափով բաժնետոմսերի ձեռքբերումից հետո ԶՄՊԿ-ն պետական բյուջե ավելի քիչ գումար է փոխանցել՝ նախորդ տարվա համեմատ։ ԶՄՊԿ-ն, որը նախորդ տարի գլխավորել է խոշոր հարկատուների ցուցակը, 2023թ առաջին եռամսյակի տվյալներով՝ իր դիրքերը զիջել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
Այսպես, 2023թ, առաջին եռամսյակի տվյալներով՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը նշված ժամանակահատվածում պետությանը վճարել է ավելի քան 20.9 մլրդ դրամ, ԶՄՊԿ-ն վճարել է՝ ավելի քան 15.4 դրամ, երրորդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը պետությանը փոխանցել է 11.6 մլրդ դրամ։
Ակնառու է հատկապես ԶՄՊԿ կողմից վճարված հարկերը, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը կրճատվել է մոտ երկու անգամ, 2022թ. ԶՄՊԿ-ն պետությանը վճարել է 35 448 844 դրամ։ Անհամեմատ անբարենպաստ է եղել ընկերության վիճակը 2020թ. պատերազմից հետո՝ 2021թ՝ 9 770 690 դրամ ։
Համեմատության համար պետք է նշել, որ, օրինակ, «Գազպրոմ Արմենիայի» պարագայում թվային փոփոխությունը մեծ չէ, 2022թ ընկերությունը վճարել է 20. 082 842 դրամ, 2021թ.՝ 18 704 826, 2020թ՝ 17 773 025։ 2021-2022թթ խոշոր հարկատուների եռյակում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին կառավարությունը որպես նվիրատվություն էր ստացել ՉՄՊԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսը, իսկ 2022թ մարտի 24-ից հետո կառավարությունն արդեն ուներ շուրջ 21,8 տոկոս բաժնեմաս, որի կառավարումն իրականացնում էր ԱՆԻՖ-ը։ Ընդ որում, բաժնետոմսերի ձեռքբերման ընթացքում առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր, ասել թե՝ պետական մակարդակով «ռեկետ»։ Խնդիրն այն է, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին բաժնետոմսերի կառավարումն ԱՆԻՖ-ից փոխանցվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին, սակայն համակարգումը պետք է իրականացվեր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ 2023թ ապրիլի 21-ին փաստացի խոստովանեց կառավարության կողմից ԶՄՊԿ բաժնետոմսերի ձեռք բերման ընթացքում կոռուպցիոն ռիսկերն ու պետական «ռեկետը», ասել է թե՝ խոստովանել է, որ ոչ թե Տրոցենկոյի «հոժար նվիրատվությամբ» են ստացել, այլ՝ կառավարությունն ինքն է պահանջել։
«Ասում են խոստումները չեք կատարում։ Կապանում խոստացանք, ասացինք, որ հերիք եղավ, բոլ եղավ, ԶՄՊԿ-ում ժողովուրդն ի դեմս՝ կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու»,- ապրիլի 21-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, ոչ միայն ԶՄՊԿ-ի կողմից վճարվող հարկերն են նվազել, այլ նաեւ կառավարությունը՝ որպես բաժնետեր, շահույթ դեռ չի ստացել։ -ում բաժնետեր դառնալուց ի վեր կառավարությունը դեռ շահույթ չի ստացել։ Ասել է թե՝ մի կողմից հարկերի վճարումն է նվազել, մյուս կողմից որպես բաժնետեր նաեւ շահույթ չի եղել։
Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել՝ Պետական գույքի կառավարման կոմիտե՝ պարզելու, թե ԶՄՊԿ աշխատանքների արդյունքում ՀՀ կառավարության եկամուտների բաշխումն ինչպես է իրականացվում, ԶՄՊԿ-ն 2022թ որքան եկամուտ է ունեցել ու արդյոք կատարվել է եկամուտի բաշխում, մասնավորապես, ՀՀ կառավարության՝ որպես բաժնետեր, որքան եկամուտ է ունեցել և ինչպես է այն տնօրինել։ Սակայն պարզվեց, որ շահաբաժնի բաշխում տեղի չի ունեցել։ Պետգույքի կառավարման կոմիտեից նշել են, որ շահաբաժնի բաշխումն իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ բաժնետերերի տարեկան ժողովի որոշմամբ, ինչը պետք է գումարվի հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից